Ըստ հեռուստադիտողի՝ «Լավ երեկոն» վերածվել է ծաղրանքի երեկոյի. մարդիկ դժգոհ են

«Լավ երեկո» հեռուստաշոուն 2-րդ եթերաշրջանի հենց առաջին թողարկումից հետո քննադատության մեծ ալիք է բարձրացրել: Առաջին եթերաշրջանում հեռուստադիտողների կողմից հիմնականում դրական արձագանքների արժանանալուց, «Հայկյան 2017» մրցանակաբաշխության ժամանակ հատուկ մրցանակով պարգեւատրվելուց անմիջապես հետո՝ 2-րդ եթերաշրջանի հենց առաջին թողարկման ընթացքում նախագիծը հիասթափություն է առաջացրել: Մարտի 8-ին նվիրված ողջ եթերը բազմաթիվ բացասական կարծիքների պատճառ է դարձել. մարդիկ կարծում են, որ հաղորդավարները ոչ թե կատակում են, այլ ծաղրում:

Նախ հեռուստադիտողին դուր չի եկել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից Արուս Տիգրանյանի ռեպորտաժը: Բազմաթիվ օգտատերեր անընդունելի են որակում նրա վերաբերմունքն այնտեղի կանանց նկատմամբ: Ըստ նրանց՝ աղջիկը ծաղրում է ՔԿՀ-ի կանանց:

«Սարսափելին էն չի, որ մի շյուստրի աչոնիկ կայֆավատ ա լինում խոցելի խմբերի ու առհասարակ մարդկանց վրա, սարսափելին, որ դա Հ1-ով, ՀՀ միակ պետբյուջեից ֆինանսավորվող ալիքով ցուցադրվում ա...»,- ասում է մի օգտատեր:

«#Արդարության_Հետքերովից դեպի #Ցինիզմի_Հետքերով՝ մեկ քայլ է

Կեցցեք, որ կարողանում եք ծաղրել ճակատագրի կողմից հարված ստացած, ամեն մեկը մի անձնական դրամա ունեցող դժբախտներին (էս դեպքում անկախ իրավական առումով իրենց մեղքի բաժնից)...»,- եւս մեկ կարծիք:

«Արդեն խնդալու չի... Ավելին՝ լացելու է... Թե երբվանից մարդկանց ծաղրելը դարձավ հումորային ... չնայած դատելով հասարակության արձագանքից մենք հենց սրան էլ արժանի ենք...»,- գրել է եւս մեկ օգտատեր:

Նույն թողարկման ընթացքում «Միսս Արմենիան 2017» Լիլի Սարգսյանի հետ հարցազրույցը նույնպես խոսակցությունների առիթ է դարձել: Ըստ կարծիքների՝ հաղորդման մյուս հյուրը՝ հաղորդավար Ավետ Բարսեղյանը, իրեն անտակտ է պահել եւ ծաղրել է 17-ամյա աղջկան, որը տեսախցիկի առջեւ շփոթվել է:

«Եթե Ավետը այլեւս վարելու է «Լավ Երեկոն», ուրեմն այ սենց #տափակ ու ներվայինացնող հաղորդում է դառնալու էդ գյոզալ հաղորդումը!!!! Հ.գ. ուզում եմ հասկանամ էս էդ հաղորդման չստացված կադրե՞րն են, ու եթե հա, ինչի՞ են հայտնվել ֆբ-ում: Ու երբ են թարգելու էս ոճը, որ ինչ-որ մեկի վրա այ սենց եթերով «ղժժան»!!!! Ամբողջ կյանք կամեռայի դիմացն ես եղել, սովոր ես, մարդը կամեռան տեսել է ու շփոթվել, հետո? Պիտի ծաղրես?»:

«17 տարեկան աղջիկ էրեխա է, հրավիրել են հյուր, տափակ հարցեր են տալիս բավական չի, մի հատ էլ բերանները բացում են երկու բառ սխալ կամ խառնված է խոսում... Ամոթ է, դուք 17 տարեկանում տեսնես ինչ-որ բան ներկայացնում էիք ձեզանից?»:

«Մեր երկրի դեմքը նաեւ մեր անորակ հեռուստահաղորդումները եւ չստացված հաղորդավարներն են, ովքեր գեղեցկության տոնին աղջկան ծաղրում են խաբելով, թե չստացված կադրերը չեն հեռարձակի»:

Մարտի 9-ից՝ ինչ հաղորդումը եթեր է հեռարձակվել, հեռուստադիտողները չեն դադարում խոսել դրա մասին: Շատերի մոտ վրդովմունք է առաջացրել ոչ միայն եթերի բովանդակությունը, այլեւ այն, որ դա ցուցադրվել է Հանրային հեռուստաընկերության եթերում: Օգտատերերի կարծիքով՝ Հանրայինը պետք է ներողություն խնդրի: Հեռուստաընկերությունն այս առիթով հայտարարություն դեռ չի արել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6196 դիտում

Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ

Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում

Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել

Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան

Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան

Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան

Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան

Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան

Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ

ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ

Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել

Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան

Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ

Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով

Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ

Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը

Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ

Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան

Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ

Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է

Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ

Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում

12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել