Երևան
12 °C
Վերջին շրջանում կարկառուն ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանին համեմատեցին Ուինստոն Չերչիլի ու Շառլ դը Գոլի հետ: Թե ինչ է տեղի ունեցել Բրիտանիայում Չերչիլի օրոք կամ Ֆրանսիայում դը Գոլի օրոք, նրանք չհամեմատեցին այն բանի հետ, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում Սարգսյանի պաշտոնավարման օրոք: Պարզապես, հիշեցին Չերչիլի ու դը Գոլի հետ կատարված մի երկու դիպված՝ ցույց տալու համար, որ Սերժ Սարգսյանը նրանց կալիբրի քաղաքական գործիչ է:
Մի համեմատություն էլ կա Հայաստանի ու Գերմանիայի միջեւ: Համեմատության առիթը խորհրդարանում վարչապետի քվեարկության բաց լինելն է: Համեմատության հեղինակը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի արդեն նախկին նախագահ, ուղիղ ու հարթ ճանապարհով դեպի ՍԴ նախագահի պաշտոնը սլացող Հրայր Թովմասյանն է: Վերջինս ասել էր, թե վարչապետի ընտրության բաց լինելը վերցվել է միջազգային փորձից, օրինակ, Գերմանիայում կանցլեր ընտրվում է բաց քվեարկությամբ: Ինչու էր պետք այս համեմատությունը: Այն պարզ պատճառով, որ որեւէ այլ փաստարկ տրամաբանական չէր հնչի: Նա ասել էր, թե վարչապետի ընտրությունը քաղաքական է, այդ իսկ պատճառով պետք է բաց լինի: «Քանի որ մենք գործ ունենք քաղաքական պրոցեսի հետ, եւ քաղաքական մեծամասնությունն է ներկայացնում թեկնածուին, ու պետք է նրա դիրքորոշումն էլ հստակ երեւա, թե ինչպես է քվեարկել»,- ասել էր ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հրայր Թովմասյանը:
Զավեշտալի է հնչում: Այսինքն՝ ՀՀԿ-ականները իրենց բարձրագույն մարմնում որոշում են, որ իրենց վարչապետը պետք է լինի Սերժ Սարգսյանը, որոշում են, բնականաբար, միաձայն ու ծափահարություններով: Բայց հետո ուզում են տեսնել, թե խորհրդարանում իրենց իսկ կուսակիցները՝ ՀՀԿ-ական պատգամավորները ինչպես են քվեարկել:
Ստացվում է, որ ՀՀԿ-ն վստահ չէ ինքն իր վրա, այդ կուսակցությունում լուրջ մտավախություններ ունեն, որ իրենք իրենց «քցելու են», որ խորհրդարանում իրենց պատգամավորները, որոնց մեծամասնությունը նաեւ ՀՀԿ ղեկավար կազմում են եւ միաձայն են քվեարկել Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու որոշմանը կողմ, կարող են «թռնել»: Այդքան էլ կուռ չեն, հա՞: Ինչ-որ բանից վախենում են, հա՞:
Բայց քանի որ հենց այդ պնդումների հեղինակներն էլ են, թերեւս հասկանում իրենց իսկ պնդումների զավեշտը, «նավսյակի» բերում են լրացուցիչ «փաստարկ»: Ասում են, որ Գերմանիայում էլ է այդպես՝ դաշնային կանցլերին ընտրում են բաց քվեարկությամբ: Գերմանիայում: Ոչ ավել, ոչ պակաս՝ Գերմանիայում: Ոչ թե Զիմբաբվեում, ոչ թե Սուրինամում, Սոմալիում, Թուրքմենստանում կամ Հյուսիսային Կորեայում, այլ հենց Գերմանիայում: Համեմատում են աշխարհի ամենազարգացած, ամենահզոր, ամենաժողովրդավարական, ամենաօրինապահ երկրներից մեկի՝ Գերմանիայի հետ:
Շատ լավ: Դե ուրեմն շարունակենք համեմատությունը: Դե այն, որ Գերմանիայում «Մերսեդես» ու «ԲՄՎ» են արտադրում, հաշիվ չի, որովհետեւ մենք էլ պղնձի հանքաքար ենք արտադրում: Այս համեմատությունից անցնենք: Գերմանիայում մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն 42 հազար դոլար է, Հայաստանում 3 հազար 500՝ 12 անգամ քիչ: Կարելի է կռահել, որ այս համեմատությունը ՀՀԿ-ականները կհամարեն անտեղի: Այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու է Գերմանիայի կանցլերի ընտրության կարգը համեմատելի ՀՀ վարչապետի ընտրության հետ, իսկ մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն համեմատելի չէ, բայց համարենք այդպես ու կատարենք այլ համեմատություն:
Վերադառնանք հետպատերազմյան Գերմանիա: 1954-1960 թվականների ընթացքում Գերմանիայի ՀՆԱ-ն կրկնապատկվել է, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ եռապատկվել: Սա արդեն համեմատելի է Հայաստանի հետ: Նկատեք, որ համեմատությունը արվում է ոչ թե պատերազմին անմիջապես հաջորդած տարվա հետ, երբ Գերմանիան հիմնահատակ ավերված էր, այլ դրա ավարտից տարիներ անց արձանագրված ցուցանիշներին: Փաստորեն, ընդամենը 6 տարվա ընթացքում Գերմանիայի տնտեսությունը աճել է երկու անգամ:
Սերժ Սարգսյանը 10 տարի անընդմեջ ունեցել է երկրի առաջին դեմքի կարգավիճակ, ունեցել է լիակատար իշխանություն եւ այս տասը տարվա ընթացքում մեր ՀՆԱ-ն աճել է... Ներեցեք, չի աճել, մնացել է նույնը: Բայց կան ցուցանիշներ, որ կրկնապատկվել են Սերժ Սարգսյանի օրոք: Օրինակ, ՀՀ արտաքին պարտքը ավելի քան կրկնապատկվել է: Հետպատերազմյան Գերմանիան ստիպված էր բացել սահմանները ներգաղթողների առաջ, որպեսզի թափուր աշխատատեղերը լրացվեին, իսկ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանի բնակչության մոտ 12 տոկոսը անվերադարձ հեռացել է Հայաստանից: Դե իհարկե, չարժե նույնիսկ խոսել այն մասին, որ Գերմանիայում կանցլերին բաց քվեարկությամբ ընտրող խորհրդարանական մեծամասնությունը ընտրակաշառքներով չէ, որ ձայներ է ստանում Բունդեսթագում, որ Գերմանիայում մի քանի տարին մեկ ընդդիմությունն է գալիս իշխանության, որ այդ երկրում օրենքը գործում է անվերապահորեն...
Բայց մի բան էլ կա, որ համեմատելի է Գերմանիայի հետ: Հետպատերազմյան Գերմանիայի առաջին կանցլերը՝ Կոնրադ Ադենաուերը (աջ նկարում) իր պաշտոնում մնացել է 14 տարի՝ 1949 թվականից մինչեւ 1963 թվականը: Կարկառուն ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանին համեմատում են Չերչիլի ու Դե Գոլի հետ, բայց Ադենաուերի անունը չեն տալիս: Հաստատ խաբար չեն, որ այդպիսի գործիչ էլ է եղել: Ճիշտ է, Սերժ Սարգսյանի հետ Ադենաուերի համեմատությունը կսկսվի ու կավարտվի միայն պաշտոնավարման երկար ժամկետով, բայց դա կարեւոր չէ: Կարեւորը որեւէ մեկի հետ համեմատվելն է: Ի դեպ, Գերմանիայի ներկայիս կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնավարում է արդեն 12 տարի: Սա էլ հուշում կարկառուն ՀՀԿ-ականների համար:
Առաջիկայում պետք է սպասել, որ Սերժ Սարգսյանին կհամեմատեն Վաշինգտոնի, Ռուզվելտի, Հավելի, Լյուդովիկոսի, Նապոլեոնի հետ: Ամեն ինչ դեռ առջեւոմ է:
Խմբագրականը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 14-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT