Երևան
12 °C
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից քաղաքացուն բոշա անվանելու հարցով էթիկայի հանձնաժողովում դեռեւս նախնախան ուսումնասիրություն է կատարվում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց բարձրաստիճան պաշտոնատար անձան էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը: Ֆեյսբուքյան օգտատեր Պետրոս Սարգսյանը, ում հասցեին վիրավորական արտահայտություն էր արել Վիգեն Սարգսյանը շաբաթներ առաջ դիմել էր էթիկայի հանձնաժողով:
-Տիկին Սահակյան, Վիգեն Սարգսյանի դեմ դիմումի ուսումնասիրությունը ո՞ր փուլում է:
-Մենք հաստատել ենք, որ քաղաքացուց դիմում որոշակի վարքագծի խախտման վերաբերյալ ստացել ենք: Դիմումում վկայակոչված փաստերը ապացուցման են ենթակա եւ նախնական ուսումնասիրության պետք է ենթարկվեն: Դիմումի քննությունը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում, որի արդյունքներով հանձնաժողովը կամ որոշում է կայացնում վարույթ ընդունելու վերաբերյալ կամ մերժում է վարույթի ընդունում: Եթե մերժում է, դրա մասին տեղեկացնում է քաղաքացուն: Եթե վարույթ է հարուցում, ապա հարուցելու որոշումը հրապարակվում է մեր կայքում: Դրանից հետո այլ ընթացակարգեր են տեղի ունենում, որտեղ այն պաշտոնատար անձը դիրքորոշում ներկայացնելու իրավունք ունի, այլ փաստեր, ապացույցներ ներկայացնելու իրավունք ունի: Այդ գործընթացի ավարտից հետո կայացվում է եզրակացություն:
-Քաղաքացին այդ դիմումով գտնում է, որ իր հասցեին վիրավուրանք է եղել:
-Փաստը, որ վիրավորանք է եղել, պետք է ապացուցի դիմող կողմը:
-Նախնական ուսումնասիրման փուլում, դիմող կողմից պարզաբանումներ վերցվե՞լ են:
-Ոչ, որովհետեւ դիմող կողմն իր դիտարկումները ներկայացրել է, հիմնավորող փաստաթղթերը կցել է:
-Նախնական ուսումնասիրության փուլի համար օրենքով ժամկետ նախատեսվա՞ծ է:
-Ոչ, օրենքով ժամկետ չկա, որովհետեւ ուսումնասիրություները տարբեր հարցերի է վերաբերվում, բարդությունը, ժամանակատարությունը կարող է տարբեր լինել: Օրենքը ինչ-որ ժամկետով չի սահմանափակել պետական մարմնին:
-Ձեզ ուզում եմ հիշեցնել, որ 2016 թվականին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ լրագրող Սիրանույշ Պապյանը դիմում էր ներկայացրել: Կարծեմ այդ դիմումն էլ է նախնական ուսումանսիրության փուլում:
-Ճիշտ է, այո, որովհետեւ այնտեղ վկայակոչվում են փաստեր, որը վերաբերվում է վիրավորական արտահայտությանը: Իսկ արտահայտության վիրավորական բնույթը գնահատողը ոչ թե էթիկայի հանձնաժողովն է, այլ դատարանն է եւ ընթանում են դատական գործընթացներ, որոնցում հաստատվող փաստերը չեն կարող նշանակություն չունենալ այս գործընթացի վրա: Կա փոխկապակցված գործընթաց եւ առանց մեր կողմից որոշում կայացնելու էական նշանակություն ունեցող փաստերի հաստատվածության, որը գտնվում է այլ վարույթների շրջանակներում, մենք չենք կարող դիրքորոշում արտահայտել: Դրանից դուրս ստուգելու, պարզելու վերաբերյալ հանձնաժողովը ջանքեր գործադրել է, որոնք որ կախյալ են այլ գործընթացներից հանձնաժողովն իր ուշադրության կենտրոնում պահում է նաեւ այդ գործընթացները, դրանցում հաստատվող, հաստատվելիք հանգամանքները, որոնց լույսի ներքո կտա նաեւ իր գնահատականը:
-Առաջին ատյանի դատարանը վճիռ ունի Սիրանուշ Պապյանի եւ Վլադիմիր Գասպարյանի գործով…:
-Այո, որտեղ վիրավորական բնույթը չի հաստատվել եւ նաեւ տեղյակ ենք, որ բողոքարկման գործընթաց կա:
-Տեսականորեն կարող է վերաքննիչ դատարանի որոշումն էլ բեկանելու համար դիմեն Վճռաբեկ դատարան: Այս ամբողջ փուլում էթիկայի հանձնաժողովը ոչ մի գործողություն չի՞ ձեռնարկելու:
-Կարծում եմ՝ ոչ: Այլ գործողությունների մասով մի գուցե, բայց այդ դատական գործընթացում հաստատվող հանգամանքները նշանակություն ունեն եւ դրանք դատարանների գնահատման իրավասության ներքո են: Բայց դատարանի գնահատկանները չեն կարող մարմնի կողմից անտեսվել, հետեւաբար մարմինը պետք է ունենա դատարանի գնահատականները, դրանք ելակետ ընդունելով պարզի իր կողմից գնահատման ենթակա հանգամանքները եւ նոր արտահայտի իր դիրքորոշումները: Բայց եթե հարցը վիրավորական արտահայտության միջոցով էթիկայի կանոններ խախտելուն է վերաբերվում, իսկ վիրավորանքը գնահատվում է դատարանի կողմից, մենք չենք կարող ուշադրության մեջ չպահել այդ գործընթացը:
-Հանձնաժողովը կաշկանդվա՞ծ է ինքնուրույն, առանց դատարանի որոշման վիրավորանքը որակելու փաստով որոշում կայացնել:
-Գործի հանգամանները կարող են տարբեր լինել: Եթե էթիկայի կանոնի խախտումը պայմանավորում են վիրավորական արտահայտությամբ, կարծում եմ՝ այո: Եթե էթիկայի խախտումը պայմանավորում են այլ վարքագծով, որը թեեւ վիրավորական չի, բայց կարող է համահունչ չլինել հանրային էթիկային, այս դեպքում՝ ոչ: Պետք է դիտարկել յուրաքանչյուր գործի հանգամանների ներքո եւ այն հարցադրումների, որ դիմողը ներկայացնում է էթիկայի հանձնաժողովին:
-Արդյո՞ք տպավորություն չի ստեղծվում, որ Էթիկայի հանձնաժողովը բարձրաստիճան պաշտոնատար անձանց դեպքում գործերը քնեցնում է:
-Կարծում եմ այս դիտարկումը փաստական հիմքեր չունի: Հանձնաժողովը նախկին նախարար Արամ Հարությունյանի վերեբերյալ գնահատական է տվել: Կարծում եմ՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ լինելը չի կաշկանդել հանձնաժողովին, որպեսզի էթիկայի հետ կապված իր ստանդարտները տա, կիրառի եւ եզրակացություն ներկայացնի: Եթե դուք հետեւեք դատական ընթացակարգերին՝ քաղաքացիական-քրեական-գործերին, քաղաքացիական-սահամանադրական գործերին, կտեսնեք, որ գործընթացները կարող են կասեցնել մինչեւ այլ մարմինների կողմիցիրենց իրավասության ենթակա հարցերում դիտարկումներ ներկայացնելը, որովհետեւ դրանք նախադատելիության տարրեր ունեն: Որեւէ մասնագիտական լսարան չի կարող կիսել այն մոտեցումը, որ եթե մեր գործընթացն առնչություն ունի այլ գործընթացների հետ եւ մենք սպասում ենք, պարզապես պաշտոնատար անձանցից կաշկանդվածություն ունենալով քնեցնում ենք: Դա ոչ պրոֆեսիոնալ եւ ոչ իրավական մոտեցում է:
-Տեղի՞ն է համեմատել է էթիկայի հանձնաժողովի գործունեությունը դատարանների գործունեության հետ, երբ քաղաքացիական գործը կարող է կասեցվել, մինչեւ նույն հարցով քրեական գործի քննության ավարտը:
-Էթիկայի հանձնաժողովը քվազի-դատական (ոչ դատական մարմնի) ֆունկցիա է իրականացնում, գործընթաց, որն ունի իր կանոնակարգումները, ունի ապացուցման շրջանակը, թույլատրելիությունը եւ այս գործընթացների հետ կապված կան նույնանման կարգավորումներ ինչպիսիք բնորոշ են դատական գործընթացներին: Մենք իրականացնում ենք քվազի-դատական գործընթացներ, հետեւաբար այն մոտեցումները, որոնք կիրառվում են դատական գործընթացներում, իրենց էությամբ կիրառելի են այս գործընթացների նկատմամբ:
-Կոնկրետ Վիգեն Սարգսյանի դեմ գործով տեսականորեն 2 տարվա ընթացքում հնարավո՞ր է ունենալ դիրքրոշում: Նկատի ունեմ վարույթի եզրակացությունը:
-Վարույթ ընդունելու որոշումից հետո մեկամսյա ժամկետում պետք է տրվի եզրակացություն:
-Իսկ վարույթ ընդունելու մասո՞վ:
-Տեսականորեն կարող է լինել մեկ ամիս, կարող է, ինչպես դուք օրինակը բերեցիք, լինի 2 տարի: Բայց մեկ ամսում կամ երկու տարում ավարտելու դեպքում վերացական կերպով չենք կարող ասել, որ գործընթացը ձգձգվում է: Մենք պետք է հասկանանք՝ ինչ է ուսումնասիրվում, ինչ փոխկապակցված գործընթաց կա, եւ այդ գործընթացները իրականացնելու համար ողջամի՞տ էր ծախսված ժամանակը, թե ոչ: Երբ որ այս հարցերի պատասխանը կտանք, նոր կարելի է հանձնաժողովի գործունեությանը գնահատակն տալ, բայց առաջին հարցերին պետք է պատասխանենք:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունվարի 13-ին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել՝ առաջարկելով մարդկանց գումար հավաքել վիրավոր զինվոր Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար: Նախարարը հայտարարել էր, որ Դալլաքյանին հնարավոր չի օրենքով սահմանված կարգով արտերկրում վիրահատելու համար փոխհատուցում տալ: Ֆեյսբուքյան օգտատեր Պետրոս Սարգսյանը նախարարի գրառման տակ մեկնաբանություն էր թողել՝ որակում տալով դրամահավաք նախաձեռնելու երեւույթին. «1000 դրամները պրծան, թե թազա բոշության ձեւ է»: Վիգեն Սարգսյանը վիրավորական պատասխան էր տվել օգտատիրոջը. «Բոշան դու ես»: Որոշ ժամանակ անց նախարարը հեռացրել է ե՛ւ օգտատիրոջ, ե՛ւ իր մեկնաբանությունը, սակայն սոցիալական ցանցում բուռն քննարկում էր ծավալվել նախարարի կողմից արված վիրավորական արտահայտության շուրջ:
Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 8-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT