ԵԼՔ դաշինքում շարունակվում են քննարկումները՝ Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարի ճանապարհային քարտեզի մշակման մասով: ԵԼՔ-ի պատգամավոր, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Արարատ Միրզոյանը ՀԺ-ի լրագրողի հարցին պատասխանելով նշեց, որ քննարկվում է քայլերի հաջորդականության հսկա փաթեթ, սակայն մինչեւ քննարկման ավարտը դաշինքի ոչ մի անդամ բանակցությունների ընթացքից չի խոսելու: «Հանգամանալից, փաստարկումներով հագեցած քննարկումներ են ընթանում, ինչպես դաշինքի ներսում, այնպես էլ երեք կուսակցություններում»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Քաղհասարակության եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ, ըստ Միրզոյանի, որոշակի հարցերի պատասխաններ են տրվել: Պատգամավորը չի բացառում, որ նման հանդիպումները կարող են շարունակական բնույթ կրել, սակայն քաղհասարակության եւ դաշինքի համագործակցության մասով Միրզոյանն ասում է. «Քաղհասարակությունը մի մարմին չէ, ինչպես ԵԼՔ դաշինքը եւ խոսել այդպիսի պայմանավորվածության մասին, կարծում եմ, որ իմաստ չունի, որովհետեւ քաղհասարակության մի խումբը կարող է հավանել գործողությունների ծրագիրը, իսկ մյուսը՝ ոչ: Եթե ընտրվի փողոցային պայքարի տարբերակը եւ ճանապարհը, ապա մենք բոլոր նրբերանգները կհրապարակենք: Մարդիկ, որ ընդգրկված են քաղհասարակություն ներկայացնող խմբերի մեջ, կամ անհատ քաղաքացիները կարող են իրենց մասնակցությունն ունենալ»,- ասում է Արարատ Միրզոյանը:

Անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի այն տեսակետին, որ չի բացառվում տասնյակ հազարավոր քաղաքացիներ բողոքի դուրս կգան փողոց, Միրզոյանը ենթադրեց. «Իշխանությունը չի անում այն, ինչը նորմայի սահմաններում է, եւ, պատկերավոր ասած, չափն անցնում է իշխանություն պահելու գործում եւ հասկանում են, որ դա կարող է հանգեցնել զանգվածային ընդվզման»,- ասում է ԵԼՔ դաշինքի պատգամավորը:

Արմեն Աշոտյանը ՀԺ-ին տված հարցազրույցում  նշել էր, որ ընդդիմությունը փորձելու է սահմանադրական գործընթացից դուրս ապահովել քաղաքական մոբիլիզացիոն պրոցես: Միրզոյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ իշխանությունը ԵԼՔ-ի փողոցային պայքարը որակի հակասահմանադրական քայլ եւ կրկնի 2008 թվականի մարտի 1-ի գործողությունները:

«Եթե լինի փողոցային շարժում, ապա կարծում եմ, որ իշխանություններն ամեն ինչ անելու են, որ մարդկանց հետ պահեն այդ շարժումից»,- ասաց Միրզոյանը եւ պատասխանելով ՀԺ-ի հարցին, թե ինչու՞ է փողոց դուրս գալը քննարկման առարկա դարձել, նշում է.

«Տարբեր կուսակցությունների կողմից տարբեր մոտեցումներ են քննարկվում: Լավ է, որ կա քննարկում, կարծում եմ մարդիկ կզայրանային, որ նման պոտենցիալ հետեւանքներով լեցուն հարցում ԵԼՔ-ը միակարծիք լիներ: Սա շատ լուրջ հարց է, որը պետք է հանգամանալից քննարկել»,- պարզաբանեց Միրզոյանը:

Արարատ Միրզոյանը խոսելով, հատկապես վերջին շրջանում ՀՀԿ-ականների կողմից Սերժ Սարգսյանին գովերգելու խոսքերին ասաց, որ այս կերպ նրանք փորձում են բարձրանալ ղեկավարի աչքին, ինչպես արվում էր սովետական տարիներին: «Այս տարբերակով գուցե հասարակության ռեակցիան են շոշափում»,- կարծում է Միրզոյանը:

Արարատ Միրզոյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ հայաստանյան քաղաքական դաշտում միասնականություն չկա եւ սա այն դեպքում, երբ տարբեր ընդդիմադիր ուժեր հայտարարում են, որ պետք է թույլ չտալ Սերժ Սարգսյանի ղեկավարման երրորդ շրջանի մեկնարկը: Միրզոյանը նշում է, որ ընդդիմադիր ուժերը տարբեր ճանապարհներ են տեսնում այդ գործընթացը սկսելու եւ ավարտելու համար:

«Ինչպես կարող է միասնություն լինել, երբ մարդիկ տարբեր ճանապարհներ են տեսնում, տարբեր մեթոդներ, տարբեր վերջնական նպատակներ: Մեկն ընդունում է զինված ապստամբությունը, մյուսը՝ ոչ բռնի քաղաքացիական անհնազանդությունը եւ այլն: Շատ նորմալ է, որ մարդիկ տարբեր են մտածում եւ կրկին շատ նորմալ է, որ մարդկանցից շատերը միանում են, իսկ շատերը՝ ոչ: Ես չեմ կարծում, որ սա է հաջողության գրավականը»,- ասաց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

Այնուամենայնիվ, եթե ԵԼՔ-ում վերջնական համաձայնության հնարավոր չլինի գալ, ապա կլինե՞ն պատգամավորներ կամ դաշինքի առանձին կուսակցություններ, որոնք ինքնուրույն կնախաձեռնեն փողոցային պայքարը: Արարատ Միրզոյանն այս հարցի վերաբերյալ նշեց. «Ես ինքս, օրինակ ինչ-որ քայլ, այնուամենայնիվ, պետք է անեմ այս նույն տրամաբանությամբ: Մի մշտադիտարկում անեմ՝ սա անհատական հանդուրժել-չհանդուրժելու հարց է, անհատական ինչպես իմ եւ բոլոր քաղաքացիների համար: Պետք չի սա վերագրել ինչ-որ հավաքական միստիկ կերպարի: Ամեն մարդ պետք է որոշի՝ թույլ տալի՞ս է, որ Սերժ Սարգսյանը երրորդ անգամ վարչապետ դառնա, թե՞՝ ոչ»,- նշեց Արարատ Միրզոյանը:

Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ ԵԼՔ դաշինքը Նիկոլ Փաշինյանի հետ ներքին համաձայնության է գալու: Մասնավորապես, այն մասով, որ դաշինքի մեջ ներառված ոչ բոլոր ուժերը դուրս կգան փողոց, սակայն վարչապետի պաշտոնի առաջադրվելու հարցում կաջակցեն Նիկոլ Փաշինյանին: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Գեւորգ Գորգիսյանը ՀԺ-ի հետ զրույցում նշում, որ վարչապետի թեկնածու պարտադիր առաջադրելու են, բայց դեռ դաշինքում այդ թեմայով քննարկումներ չեն եղել: Իսկ այն տեղեկությանը, թե հանրավոր է, որ դաշինքը Փաշինյանին սատարի վարչապետի թեկնածության հարցով, բայց ոչ բոլորը նրա հետ փողոց դուրս գան, Գորգիսյանն ասաց. «Չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի որ փողոց դուրս գալու կամ չգալու հարցը կախված Սերժ Սարգսյանի առաջադրվելու հետ, քննարկվում են»,- նշեց նա:

Փողոց դուրս գալու մասով Գորգիսյանը եւս նշում է, որ քննարկումներ են ընթանում, դաշինքն իր առջեւ, ըստ Գորգիսյանի խնդիր է դրել՝ նախորդ ընդդիմությունների սխալները չկրկնել:

«Մարդկանց հիասթափության չենք տանելու, այս իսկ պատճառով մեր բոլոր անելիքները պետք է լինեն կշռադատված եւ հիմնավորված: Հիմա քննարկումներ են, թե ինչ արժի անել եւ ինչ չարժի անել»,- ասում է Գորգիսյանը, իսկ հարցին, թե ԵԼՔ-ն ի՞նչ է անելու, որ հասարակությունում հիասթափություններ չլինեն, Գորգիսյանն ասում է՝ այդ մասով քննարկումների ավարտից հետո կխոսեն: Իսկ, թե երբ է ԵԼՔ-ի սցենարը պարզ դառնալու, Գորգիսյանը չի հստակեցնում, նշում է մինչեւ վարչապետի ընտրությունը պարզ կլինի, նա չբացառեց, որ քննարկումը կարող է ձգվել մինչեւ ապրիլ: Այս մասով, թեեւ նկատենք, որ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մեկ շաբաթից պարզ կդառնա դաշինքի քննարկման արդյունքը:

Տեղեկություններ կան, որ ԵԼՔ-ում ընդգրկված ուժերի ներկայացուցիչներից ոմանք կողմ են փողոցային պայքարին, մյուսները՝ ոչ: Գորգիսյանն այս մասով պարզաբանեց. «Դաշինքում ցանկացած հարցի շուրջ կան տարբեր մոտեցումներ: Դա բնական է եւ նորմալ, որ կարող են լինել տարբեր մոտեցումներ: Շատ հարցերի շուրջ ենք մենք ունեցել նման քննարկումները:

Դիտարկմանը՝ քաղհասարակությունը ԵԼՔ-ի հետ ինչ-որ հույսեր է կապում փողոցային պայքարի մասով, արդյո՞ք սա դաշինքի քննարկումների ժամանակ հաշվի առնում են, Գորգիսյանը նկատեց. «Մի քանի հոգի ակտիվիստներ, որոնք ԵԼՔ-ի հետ կապ չունեն՝ ոչ ընտրել, ոչ էլ՝ սատարել: Այս քաղհասարակության անդամների մի մասը միշտ քննադատել է ԵԼՔ-ին: Նրանցով ԵԼՔ-ին սատարող քաղաքացիներին պետք չի դատել»,- ասաց պատգամավորը:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 9-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3971 դիտում

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին