Երևան
12 °C
Այսօր մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի, Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի եւ Կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանի միջոցով ներկայացվեց ֆիլմերի ֆինանսավորման ընտրության նոր կանոնակարգը եւ ոլորտի հիմնախնդիրները:
Շուշանիկ Միրզախանյանի խոսքով՝ այս տարի Ազգային կինոկենտրոն է ներկայացվել 42 հայտ, որից 37-ը խաղարկային եւ լիամետրաժ ֆիլմ է, իսկ 5-ը՝ դեբյուտային: Մինչև ապրիլի վերջ նախատեսված է քննարկումն ավարտել եւ վերջնական որոշում կայացնել, որպեսզի սկսեն ֆինանսավորում տրամադրելու գործընթացը:
Շուշանիկ Միրզախանյանը նշեց, որ ֆիլմերն ընտրվելու են երեք փուլով. առաջինը, որպես նախնական ծախս, զարգացման փուլին տրվող փոքրիկ գումարն է, որը ֆիլմարտադրողն օգտագործելու է նախապատրաստական որոշ աշխատանքների՝ համարտադրող գտնելու, քաստինգներ անելու, վերջնական սցենարը զարգացնելու համար:
Երկրորդը՝ ֆիլմարտադրությանը տրամադրվող գումարն է եւ երրորդը՝ հետարտադրության փուլի գումարը: Այսինքն՝ կինոկենտրոնը երկու անգամ հնարավորություն է ունենում տեսնելու ֆիլմի ընթացքը: «Քանի որ պետական ֆինանսավորումը մեծ չէ, մենք պետք է փորձենք ինչ-որ տարբերակ գտնել, նախ եւ առաջ ունենալու ենք ծրագրի զարգացման փուլ, որին որոշված է տրամադրել կինոկենտրոնի բյուջեից հատկացվող ընդհանուր ֆինանսավորման 5 տոկոսը»,- ասաց Միրզախանյանը:
Նա նշեց, որ Ազգային կինոկենտրոնի կողմից տրամադրվող ընդհանուր գումարն այս տարի կազմում է 274 միլիոն դրամ: Որոշվել է, որ ամբողջ ֆինանսավորումից 30 տոկոսը պետք է տրվի դեբյուտային ֆիլմերին: Դրանով փորձելու են ավելի շատ երիտասարդների ներգրավել արտադրության մեջ:
Կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանը ներկայացրեց կինոկենտրոնի նոր փոփոխությունները: Նշեց, որ կինոկենտրոնը, բացի տնօրեն եւ երկու հանձնակատարներից ունի նաեւ ֆիլմ հանձնաժողով: Բոլոր գործընթացները բաժանված են այդ չորս հանձնաժողովների միջեւ, որի նպատակն է՝ զարգացնել հայկական ֆիլմարտադրությունը համաշխարհային կինոշուկայում:
Ֆիլմհանձնաժողովը բաղկացած է լինելու չորս մասից, արտաքին կապերի բաժին, աջակցման կենտրոն, դիստրիբյուցիայի եւ համատեղ ֆիլմարտադրության կենտրոն: Նպատակն է՝ համապատասխան կինոարտադրողին համապատասխան ֆինանսավորող եւ գործընկեր գտնելը թե՛ Հայաստանում եւ թե՛ միջազգային ֆիլմարտադրությունում: «Մենք որպես աջակցող պետական մարմին կօգնենք, որ իրականացվեն բոլոր քայլերը»,- ասաց Արսեն Բաղդասարյանը:
Կինոկենտրոն դիմող ցանկացած ֆիլմարտադրող նախ պետք է անցնի աջակցման փուլով, ապա նոր մնացած գործընթացներով:
«ՀԺ»-ի նկատառմանը, որ մի շարք ֆիլմարտադրողներ բողոքում են գեղխորհրդի կազմից, նշում, որ վերջիներս ձևական են ընտրվում եւ լիարժեք գործունեություն չեն ծավալում, Շուշանիկ Միրզախանյանն արձագանքեց, թե գեղխորհուրդը գեղագիտական գնահատական է տալիս ֆիլմերին:
«Եւ լինելու է նոր կարգ՝ 10 բալային համակարգով գնահատելու եւ ամեն մի սցենարին գնահատական է տրվելու եւ ըստ այդմ՝ նախնական փուլով անցնելու են բարձր բալեր հավաքածները: Առաջ, եթե ընդհանուր կազմը 12 անձ էր, որոնք նայում էին ե՛ւ խաղարկային, ե՛ւ վավերագրական, ե՛ւ անիմացիոն ծրագրերը, այս նոր կանոնակարգի համաձայն որոշեցինք բաժանել, եւ յուրաքանչյուր համակարգին տալ 5-ական հոգուց բաղկացած գեղարվեստական խումբ: Ընդհանուր կլինի 15 հոգի»,- ասաց Միրզախանյանը:
Նաեւ նշեց, որ ֆիլմերի ընտրութունը փակ է լինելու, այսինքն՝ սցենարի վրա ոչ մի անուն չի լինելու, նախապես հայտնի չի լինի, թե ով է հեղինակը: «Փորձում ենք մաքսիմալ թափանցիկություն պահպանել, իսկ բողոքները, կարծում եմ, ամեն դեպքում երբեք էլ չեն վերանա»,- ասաց Շուշանիկ Միրզախանյանը:
Այս տարի կլինեն մի շարք ֆիլմերի պրեմերիաներ, ինչպես Արամ Շահբազյանի «Չնչիկ»-ը, Միքայել Պողոսյանի «Լորիկ»-ը, Ալեքսանդր Կոտի «Սպիտակ»-ը, իսկ վավերագրական ֆիլմերից «Գեղարդ»-ը, «Խաչքար»-ը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT