Վիկ Դարչինյանն իր անունը կօգտագործի հայ բռնցքամարտիկներին առաջ տանելու համար

Աշխարհի 9-ակի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը Հայաստանում փրոմոութերական ընկերություն հիմնելու նպատակ ունի: Այս մասին նա հայտնեց այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա ՀՀ-ում պոտենցիալ է տեսնում եւ կարծում է, որ մասնագետների աջակցության պարագայում այդ մարզիկները կարող են մեծ հաջողությունների հասնել: Նշում է, որ իր անունը բարձր վարկանիշ ունի ամերիկյան հեռուստաընկերությունների շրջանում, եւ ինքը կարող է օգնել հայ բռնցքամարտիկներին՝ օգտագործելով իր անունը:

«Իմ ազգանունը շատ բարձր վարկանիշ ունի ԱՄՆ հեռուստաընկերություններում: Եթե իմանան, որ նրանք Վիկ Դարչինյանի բռնցքամարտիկներն են, ապա նրանց հնարավորություն կտան: Գիտեք՝ ԱՄՆ-ում շատ են պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները, եւ նրանց համար շատ դժվար է հեռուստատեսության ներկայությամբ մենամարտել. պետք է մի 20 մենամարտ անցկացնեն, որպեսզի հեռուստաընկերությունը նրանց ցույց տա: Ինձ թվում է՝ իմ անունը բավական է որ նրանց սկզբնական հնարավորություն տամ ու նրանք էլ կարողանան ցույց տալ՝ ինչի են ընդունակ»,- ասաց նա:

Սիրողական բռնցքամարտի ՀՀ հավաքականից մի քանի մարզիկներ արդեն տեղափոխվել են պրոֆեսիոնալ ռինգ: Նրանց փրոմոութերությամբ զբաղվում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը, պայմանագիր են կնքել ռուսական ակումբի հետ: Դարչինյանը նշում է, որ թեեւ մենամարտերը չի դիտել, նրանց մասին գիտի, շփվել է նաեւ Արթուր Գեւորգյանի հետ, բայց այս մարզիկների հետ չի համագործակցելու, քանի որ նրանք արդեն ունեն իրենց փրոմոութերը:

«Ես կուզենամ այլ բռնցքամարտիկների հետ աշխատել, քանի որ այս տղաներն իրենց ուղին արդեն ունեն: Ուզում եմ ուրիշներին հնարավորություն տալ՝ նրանց, ովքեր դեռ չունեն»,- ասաց նա:

 Նա ընկերությունը պատրաստվում է բացել մոտ ապագայում: Ձգձգվում է միայն, որովհետեւ հնարավոր է՝ եւս 1 մենամարտ անցկացնի: 2017 թ. հունվարին արդեն ավարտել էր կարիերան, սակայն Մոսկվայում աշխարհի չեմպիոն Եվգենի Գրադովիչի դեմ մենամարտելու առաջարկ է ստացել: Համաձայնել է, քանի որ 9 գոտի ունի, եւ սա կարող էր 10-րդը նվաճելու լավ հնարավորություն լինել:

«Նրանք, իմանալով, որ արդեն ավարտել եմ կարիերաս, առաջարկություն արեցին, որպեսզի իրենց համար ավելի հեշտ լինի: Ես 3 շաբաթում մենամարտ արեցի: Մենամարտեցի թայլանդցի բռնցքամարտիկի հետ, որը 30 մենամարտ ուներ, նոկաուտով հաղթեցի առաջին ռաունդում, տեսան, որ կարողացել եմ լավ պատրաստվել: Նայելով այդ մենամարտը, նրանք մինչեւ հիմա մտածում են: Բայց նրանք են ինձ առաջարկել ու հետ բերել մեծ ռինգ»,- պատմեց Վիկ Դարչինյանը:

Ժամանակին խոսակցություններ կային, որ Դարչինյանը կարող է ուժերը փորձել նաեւ խառը մենամարտերում: Նա այդ նպատակով ԱՄՆ-ում մարզվել է, սակայն ի վերջո հետ է կանգնել որոշումից: Նշում է, որ այնտեղ շատ ավելի մեծ ջանքեր պետք է թափեր, քան բռնցքամարտում, ստանալով շատ ավելի քիչ գումար:

«Շատ էի ուզում խառը մենամարտերում ինձ փորձել: Ինձ թվում էր՝ այդ մարզաձեւում էլ եմ շատ ուժեղ, բայց գումարները շատ փոքր էին, այնտեղ գումար չկա: Ես բռնցքամարտում մի քանի անգամ ավելի շատ կստանամ, ավելի հեշտորեն, քան այնտեղ: Երեւի դա էր պատճառը, որը չկարողացա ինձ տրամադրել»,- ասաց նա:

Վիկ Դարչինյանը պատրաստվում է եւս 2-3 ամիս սպասել Գրադովիչի հետ մենամարտի վերաբերյալ տեղեկություններին: Եթե այդ ընթացքում նրանցից պատասխան չստանա, վերջնականապես կավարտի կարիերան եւ կզբաղվի փրոմոութերական ընկերությամբ:

Տպել
2152 դիտում

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է