Սյուրպրիզ ՀՀԿ-ից. վարչապետի թեկնածուին կարող են առաջադրել ապրիլի 16-ին, ընտրել՝ 17-ին

Հայաստանի խորհրդարանական հանրապետության վարչապետի ընտրության մասով ԱԺ կանոնակարգ-օրենքում «թեթեւ», բայց շրջադարձային փոփոխություն է եղել, որը իշխող Հանրապետականի ջանասիրության արդյունքում հույժ գաղտնի է պահվում կամ շատ քիչ է արծարծվում ԱԺ-ում: Վարչապետի թեկնածուների առաջադրումը եւ ընտրությունը 2015 թվականի փոփոխված Սահմանադրության համաձայն տեղի էր ունենալու գործող նախագահի լիազորությունների դադարման պահից: Եթե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջնաժամկետը ապրիլի 9-ն է, ուրեմն գործող կառավարությունը վարչապետի գլխավորությամբ նույն օրը հրաժարական է տալիս, իսկ խմբակցությունները ապրիլի 9-ից մինչեւ ապրիլի 16-ը կարող են առաջադրել իրենց թեկնածուներին: Առաջադրումների ավարտից հետո առաջին իսկ ԱԺ քառօրյայում պետք է տեղի ունենար վարչապետի ընտրությունը:

Սակայն 2018-ի հունվարին ԱԺ կանոնակարգ-օրենքում տեղի ունեցած փոփոխությունների համաձայն՝ վարչապետի ընտրության օրվա տեղափոխություն է եղել: Ապրիլի 16-ից հետո կայանալիք հերթական ԱԺ նիստի փոխարեն որոշվել ընտրությունն անցկացնել ԱԺ հատուկ նիստով: Այսինքն, եթե ապրիլի 16-ից հետո ԱԺ հերթական նիստը եւ ընտրությունը լինելու էր մայիսի 2-ին, սակայն փոփոխության արդյունքում հատուկ նիստը նախատեսել է անցկացնել ապրիլի 17-ին: Այս փոփոխությունն ուժի ﬔջ կմտնի ապրիլին եւ ապրիլի 17-ին՝ ժամը 12:00-ին, հատուկ նիստում Ազգային ժողովը կընտրի վարչապետին: Այս փոփոխությամբ ստացվում է, որ ցանկացած խմբակցություն կարող է իր թեկնածուի գաղտնիությունը մինչեւ ընտրության նախորդ օրը գաղտնի պահել: 

Արդեն պարզ է, որ ԱԺ չորս քաղաքական ուժերից միայն երկուսն են առաջադրումներ անելու: Բնականաբար՝ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ կառաջադրեն մեկ թեկնածուի, Ծառուկյան խմբակցությունն արդեն հայտարարել է, որ ցանկություն չունի վարչապետի թեկնածու առաջադրել եւ իր թեկնածուով մասնակցելու ցանկություն է հայտնել ԵԼՔ-ը:

Անդրադառնալով փոփոխություններին նշենք, որ սա պատահական չէ: Չի բացառվում, որ ՀՀԿ-ն իր թեկնածուի անունը գաղտնի պահի մինչեւ ապրիլի 16-ի առաջադրումը եւ 17-ին անցկացնի ընտրությունն: Այս փոփոխությունը, թերեւս եւս մեկ անգամ հիմնավորում է այն վարկածը, որ ՀՀԿ-ի թեկնածուն Սերժ Սարգսյանն է լինելու, սա տարբերակ է հասարակական աղմուկից զերծ մնալու համար: Հաշվի առնելով հասարակության վերաբերմունքը Սերժ Սարգսյանի անձի նկատմամբ, չի բացառվում, որ անկառավարելի իրավիճակ ստեղծվի, երբ ՀՀԿ-ն պաշտոնապես հայտարարի, որ վարչապետի իր թեկնածուն Սերժ Սարգսյանն է:

Այնուհանդերձ, անկախ վերոնշյալ փոփոխություններից հասարակական ընդվզումը բացառել պետք չէ, քանի որ ԵԼՔ եւ  Ժառանգություն ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ պայքարելու են Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 2-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13914 դիտում

Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ

Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը

ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ

Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար

Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը

ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով

Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ

Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա

Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան

Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան

Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին

Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան

Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ

Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ

ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին

Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին

«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ

Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին

Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ

Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում

800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է

Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն

Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը