3-րդ անգամ էլ եմ պատրաստ բանտ նստել, եթե դրա անհրաժեշտությունը ծագի․ Փաշինյան (տեսանյութ)

«ԵԼՔ դաշինքն իր ավանդական հավաքն է արել առավոտյան նիստից առաջ, եւ քննարկման արդյունքում հետեւյալ որոշումն ենք կայացրել, որ Գագիկ Հարությունյանին եւ Գեւորգ Դանիելյանին դեմ ենք քվեարկելու, իսկ, այսպես ասած, երիտասարդ սերնդի քվեարկությունն ազատ ենք թողել, որովհետեւ տարբեր տեսակետներ կային դրա վերաբերյալ»: Այս մասին այսօր Բարձրագույն Դատական խորհրդի անդամների ընտրությունների ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Հարցին, թե կարծում է, որ այդ երկու հոգին չե՞ն կարող ԲԴԽ առջեւ դրված պարտականությունները իրականացնել, Փաշինյանը պատասխանեց. «Այսօր տեսեք դատական համակարգի պրոբլեմը որն է. դատավճիռ կա, կամ ինչ-որ պրոցես կա, կարդում ես, քրեական օրենսգրքին համապատասխանում է,  քրեական դատավարության օրենսգրքին համապատասխանում է, բայց ճշմարտությանը չի համապատասխանում, սա է պրոբլեմը։ Հիմա դուք ասում եք սահմանադրական պարտականություններ, պիտի դատավորի թեկնածու առաջադրեն, որ նախագահը նշանակի, կառաջադրեն, ինչ խնդիր է։ Պիտի գործի գնան-գան, կարծիք հայտնեն՝ քննարկեն, խնդիր չկա: Ճշմարտությունը, որտե՞ղ է ճշմարտությունը։ Եթե Գագիկ Հարությունյանը կանգնում ասում է, որ Հայաստանում նախագահական ընտրությունները քննարկել ենք, արդյունքում չեն կեղծվել: Իր ՍԴ-ի որոշումը, որ նայենք 100 փորձագետ աշխատել է վրան, օրենքին կարող է համապատասխանել, ընթացակարգին համապատասխանել, ամեն ինչին համապատասխանել, բայց ճշմարտությանը չի համապատասխանում։ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե չկա՞ն, դե՝ չկան, նայենք ընթացակարգին համապատասխանի, քրեական օրենսգրքին համապատասխանի, քրեական դատավարության օրենսգրքին համապատասխանի, բայց ճշմարտությանը չի պատասխանում»։

Փաշինյանը նաեւ հավելեց. «Ես ինչու էի ասում՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ինքը վարչապետի թեկնածու չի առաջադրվելու, սա պաշտոնական հայտարարությո՞ւն է, թե՞ պաշտոնական հայտարարություն չէ: Այդ նույն երիտասարդ թեկնածուներից մեկը ասում է, ես այդ հարցին չեմ պատասխանի։ Ինչի՞ չես պատասխանի, մեջբերում է, ասա՝ այս մեջբերումը ինչ է նշանակում: Պարզ ճշմարտություն է։ Սահմանադրական պարտականություններն էլ կկատարեն, օրենսդրական պարտականություններն էլ կկատարեն, բայց իրենց գործունեությունը ճշմարտության հետ ոչ մի կապ չի ունենա»։

Դիտարկմանը, թե նրանցից մեկն իր նախկին թիմակիցն է, բոլորի՞ն է դեմ, Փաշինյանը պատասխանեց, որ ինքը մասնավորապես բոլորին դեմ է քվեարկելու։

Հարցին, թե ի վերջո հստակեցվա՞ծ է, որ ինքը գործուղվելու է Ազատության հրապարակ, եւ ի՞նչ ձեւաչափով, ի՞նչ է անելու այնտեղ, Փաշինյանը պատասխանեց. «Քննարկումները շարունակվում են, եւ այդ քննարկումների արդյունքում կլինեն որոշումներ: Մարտի 5-ին նշանակված է հանդիպում քաղաքացիական ակտիվիստների հետ, այդ քննարկումների արդյունքում էլ... ես, իհարկե ասել եմ, եւ ասում եմ, որ պատրաստ եմ իմ անելիքը անել Ազատության հրապարակում, ես հույս ունեմ, որ այս թեմայի շուրջ ԵԼՔ դաշինքում կունենանք կոնսենսունս՝ համաձայնություն, եւ հույս ունեմ, որ մենք շատ կոնկրետ գործողություններով կանենք այն, ինչ-որ պարտավոր ենք»։ 

Հարցին, թե այս թեմայի շուրջ, որ հարցում հատկապես կա անհամաձայնություն, Փաշինյանը պատասխանեց, որ այս հարցում կա քննարկում, եւ քանի դեռ քննարկումը չի ավարտվել, չի կարող ասել, թե որ հարցում կա համաձայնություն եւ որ հարցում չկա համաձայնություն։

Դիտարկմանը, թե քանի դեռ համաձայնություն չկար խմբակցությունում, ինչո՞ւ ֆեյսբուքյան իր պատին գրեց, որ ընտանիքի հետ հարցը քննարկել են, եւ պատրաստ են իրեն գործուղել Ազատության հրապարակ, Փաշինյանը պատասխանեց. «Գրված էր, որ քննարկել եմ ընտանիքիս հետ, նրանք պատրաստ են ինձ գործուղել Ազատության հրապարակ, դա չի նշանակում, որ իրենք ինձ տնից դուրս են արել, ասել են գնա Ազատության հրապարակ»։ Հարցին, թե ինքը քաղաքական գործիչ է, եւ ըստ երեւույթին, պետք է առաջնային դաշինքի անդամների հետ քննարկեր, եւ դաշինքը գործուղեր, այլ ոչ թե ընտանիքը, Փաշինյանը ասաց. «Իմ ընտանիքն ինձ հետ շատ երկար եւ բարդ ճանապարհ է անցել, կապված Ազատության հրապարակի եւ դրանից բխող հետագա գործընթացների հետ, եւ այս հարցում իմ ընտանիքի դիրքորոշումը՝ կներեք շատ կարեւոր է, որովհետեւ մենք հասկանում ենք, թե ինչ պրոցեսներ են, ինչերի կարող են հանգեցնել այդ պրոցեսները, եւ ինձ համար քաղաքական գործունեության ցանկացած փուլում շատ կարեւոր է իմ ընտանիքի աջակցությունն ունենալ՝ ամեն ինչից առաջ»։ 

Հարցին, թե ինքը փաստորեն պատրաստվում է Սերժ Սարգսյանի վարչապետացումը կանխել, եւ դաշինքում կան տարաձայնություններ այդ թեմայով՝ իր եւ Էդմոն Մարուքյանի միջեւ, ինչպես կմեկնաբանի սա, Փաշինյանը պատասխանեց. «Ես նախկինում էլ ասել եմ, մեր դաշինքում միշտ կան տարաձայնություններ, միշտ՝ ամեն ինչի վերաբերյալ։ Մենք այնպիսի դաշինք չենք, որտեղ գործում է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքը, որ կա բացարձակ ճշմարտություն, եւ բոլորը դիրքավորվում են, այդ բացարձակ ճշմարտության վրա։ Մեր դաշինքում միշտ կան, եղել են, եւ կլինեն հակասություններ: Մինչեւ օրս, մենք այդ բոլոր հարցերը կարողացել ենք քննարկել, եւ արդյունքում գալ համաձայնության, եւ հույս ունեմ, որ այս հարցերում նույնպես կգանք»։

Հարցին, թե պատրա՞ստ է բանտ նստել Ազատության հրապարակից հետո, եթե իրադարձությունները այդպես զարգանան, Փաշինյանը պատասխանեց. «Եթե դուք այդ հարցը տայիք մի մարդու, ով բանտ չի նստել, կամ բանտից դուրս է եկել լացակումած, երրորդ անգամ էլ եմ պատրաստ, եթե դրա անհրաժեշտությունը ծագի, եւ դա բխի իմ քաղաքական սկզբունքները պաշտպանելու անհրաժեշտությունից»։

                                                                                                     Նիկոլայ Ավետիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3425 դիտում

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ