Երևան
12 °C
Այսօր ԱԺ-ում լրագրողների հարցերին պատասխանեց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Հարցին, թե ԵԼՔ-ում որոշման հանգեցի՞ն Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալ-չդառնալու հարցի հետ կապված, քանի որ խոսակցություններ կան, որ թեժ բանավեճեր են ընթանում այս հարցում, Մարուքյանը պատասխանեց, որ բամբասանք մեկնաբանելը իմաստ չունի, ԵԼՔ դաշինքում միշտ էլ տարբեր հարցերով թեժ բանավեճեր են, եւ վերջում որոշումները կայացվում են կոնսենսունսով։ Բանավեճ է լինում, վերջում հասնում են կոնսենսունսի։ Նա նշեց, որ կոնսեսունս կա այն մասին, որ ԵԼՔ դաշինքի համար Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետը անընդունելի է։
Հարցին, թե տարաձայնություններ կա՞ն, Մարուքյանը պատասխանեց, որ եթե կա քննարկում, կա բանավեճ, վերջում պետք է եզրահանգման գան։ Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանի դեմ պայքարի մեթոդի հարցում կա՞ն տարակարծություններ, օրինակ՝ ինքը համարում է, թե պետք չէ դուրս գալ փողոց եւ պայքարել, ասել՝ Սերժ Սարգսյան, մի՛ արի նստի վարչապետ, երբ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ պետք է փողոցային պայքարով դեմն առնել, Մարուքյանը ասաց. «Ես չեմ կարող քննարկման թեմաները, քննարկման մանրամասները դուրս հանել, առանց իմ գործընկերների հետ քննարկելու, առանց նման որոշում ունենալու։ Բնականաբար, տարբեր կարծիքներ կան նշված հարցի շուրջ, եւ հիմնական մտահոգությունը, հիմնական քննարկումը այն մասին է, թե ինչ անել, որ դաշինքը ունենա արդյունավետ պայքարի միջոց։ Ինչ վերաբերվում է մամուլի նյութերին, թե Էդմոն Մարուքյանը ուզում է ԵԼՔ-ը լքի, ես ձեզ խնդրում եմ նման բամբասանքների չտրվել, ԵԼՔ-ը ընդհանրապես ես չեմ պատկերացնում առանց մեզ, եւ չի էլ կարող լինել առանց մեզ ԵԼՔ-ը։ Էդմոն Մարուքյանը ԵԼՔ դաշինքի 3 վարչության կողմից ընտրված առաջին համարն է եղել, ես եմ գլխավորել դաշինքի ցուցակը, Լուսավոր Հայաստան կուսակցությունը դաշինքի 3 ուժերից մեկն է, եւ առանց մեզ չկա ԵԼՔ դաշինք»։
Հարցին, եթե չունեն որոշում, Նիկոլ Փաշինյանի ընտանիքը ինչո՞ւ է նրան գործուղել Ազատության հրապարակ, Մարուքյանը ասաց, որ դա չեն քննարկել, իրենք քննարկում են ծրագիր, ճանապարհային քարտեզ, գործողություններ, եւ Փաշինյանը Ազատություն ռադիոկայանում մեկնաբանել է դա։
Հարցին, թե ԵԼՔ-ում բոլորը հավասարաչա՞փ ընդդիմադիր են, թե՞ բոլորը ընդդիմադիր են, որոշներն ավելի ընդդիմադիր են, քան մյուսները, Մարուքյանը ասաց, որ բոլորը հավասար չափով ընդդիմադիր են։ Դիտարկմանը, թե դա այդպես չի երեւում, ԵԼՔ-ում տարբեր ուժեր կան, տարբեր անհատներ, մեկը համարձակ խոսում է Սերժ Սարգսյանի դեմ եւ ասում է, որ նա պետք է չլինի, մյուսն ավելի ինստիտուցիոնալ կառուցողական դիրքերից է հանդես գալիս, Մարուքյանը հակադարձեց՝ ասելով. «Դուք նշեցիք տարբեր, բոլորն էլ համարձակություն ունեն, խնդիրը հետեւյալում է՝ այդ խոսակցությունը մեզ ի՞նչ արդյունքներ կտա, մեզ ո՞ւր կտանի, եւ երբ որ մենք կորոշենք, թե ինչ ծրագրով ենք հանդես գալիս, դա կհրապարակենք, բոլորդ կիմանաք»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT