Երևան
12 °C
ԱԺ-ում շարունակվում է ԲԴԽ-ի անդամների ընտրության հարցի քննարկումը, երկրորդ թեկնածու Գեւորգ Դանիելյանին հարցեր ուղղեցին միայն ԵԼՔ խմբակցության պատգամավորները։
Նիկոլ Փաշինյանի հարցը հետեւյալն էր. «Պարոն Դանիելյան, դուք էլ եք ներկա եղել 2014 թ․-ի ապրիլի 4-ին, երբ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, մեջբերում եմ. «Եւ ձեր առաջ քննարկումների փուլը սկսելուց առաջ պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»: Հարցս հետեւյալն է՝ ձեր տպավորությամբ, երբ որ Սերժ Սարգսյանը ասում էր, պաշտոնապես հայտարարում եմ, ինքը պաշտոնապես էր հայտարարո՞ւմ, թե ինչպես պարոն Հարությունյանը փորձեց ասել՝ կարծիք էր արտահայտում։ Եւ ուզում եմ հասկանալ նաեւ, ինչ-որ դուք ամբիոնից հայտարարում եք, դա պաշտոնապե՞ս եք հայտարարում, թե՞ կարծիք եք արտահայտում։ Ի՞նչ տարբերություն կա, կոնկրետ ձեր դեպքում՝ կարծիք արտահայտելու եւ պաշտոնապես հայտարարելու միջեւ։ Դուք, որպես Արդարադատության նախարար ռեկորդակիր եք, որովհետեւ ձեր նախարարության շրջանում ՀՀ-ում եղել են պատմության համար աննախադեպ թվով քաղբանտարկյալներ, ինչպե՞ս եք դուք դիտարկում ձեր այսօրվա կարգավիճակը, որպես թեկնածու՝ համատեղելիությունը, երբ ձեր արդարադատության նախարար լինելու օրոք նաեւ բանտերում կիրառվել են ապօրինի հետապնդումներ, հարձակումներ, որոնք պատշաճ քննության չեն ենթարկվել»։
Ի պատասխան Դանիելյանը ասաց. «Մի պահ հիշենք, թե այդ քննարկումն ինչ կոնտեքստում էր իրականացվում։ Խնդիր կար, եւ բոլորդ էլ լավ հիշում եք, որ ընդհանրապես սահմանադրական բարեփոխումների մեկնակետը համարվում էր իբրեւ թե այն, որ ոչ միայն հանրապետության նախագահի, այլ նաեւ ԱԺ-ի, կառավարության, ինչպես երբեմն մամուլում ասում են՝ վերարտադրությունը, եւ այս տեսանկյունից այդ տեսակետը կամ կարծիքը ես չէ, որ պետք է դրան գնահատական տամ։ Հիմա դուք ասում եք՝ մեր ներկայությամբ է եղել այդ հայտարարությունը, բայց այդ հայտարարությունը եղել է բոլորին հասանելի եղանակով, հետեւաբար՝ չեմ կարծում, թե այդ հայտարարության գնահատականը, մեկնաբանությունը, պետք է վերապահվի միայն նրանց, ովքեր որ ներկա են գտնվել։ Կան քաղաքական զարգացումներ, կան քաղաքական գործընթացներ, դրանց համատեքստում պետք է նաեւ գնահատել այդ հայտարարությունը։ Ինչ վերաբերում է իմ դիրքորոշմանը, ես այստեղ չեմ կարող մասնավոր կարծիքներ հնչեցնել, կարծում եմ, դուք դա շատ լավ՝ համարժեք պատկերացնում եք, յուրաքանչյուր տառի, յուրաքանչյուր բառի համար ես պատասխանատու եմ, եւ հետեւաբար, իմ այս հայտարարությունը միայն պաշտոնական հարթությամբ պետք է ընկալել»,- նշեց Դանիելյանը։
Իսկ կապված քաղաքական բանտարկյալների հետ, նա ասաց, որ երբ եղել է, որեւէ ահազանգ, իր համար երբեւիցե խոչընդոտներ չեն ստեղծվել, կամ երբեւիցե արգելքներ չեն ստեղծվել, գիշերվա ժամը 3-ին, 4-ին, եւ երբ անգամ իր գործընկերները զանգահարել են, արձագանքել է։ Շատ հաճախ անձամբ է այցելել ՔԿՀ-ներ, եւ փորձել է հասկանալ ինչպիսին է վիճակը։
Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ցանկանում է միայն իր դիրքորոշումը իմանալ, երբ Սերժ Սարգսյանը ասում է պաշտոնապես հայտարարում է, դա ընկալում են, որպես պաշտոնապես հայտարարո՞ւմ է, թե՞ ուղղակի հայտարարում է, բայց ուղղակի այդ ժամանակ ասում էր պաշտոնապես հայտարարում է, հետո կասի, որ չէ, չի հայտարարել նման բան։ Եւ բացի այդ, ՀՀ-ում երբեւէ քաղբանտարկյալներ եղե՞լ են, թե՞ ոչ։
«Ես իմացա, որ ձեզ առաջադրել է ՀՅԴ-ն, ՀՅԴ-ի այն անդամները, ովքեր 90-ականների կեսերին եղել են բանտերում, եւ ԱԺՄ-ի ներկայացուցիչները, ովքեր եղել են բանտերում, նրանք քաղբանտարկյա՞լ են եղել, թե՞ նրանք քրեական հանցագործ են եղել, որոնց դատել են իրենց կատարած քրեական հանցագործության համար։ Պարոն Ռուստամյանն էլ կակռազ մտավ»,- նշեց Փաշինյանը, ՀՅԴ ղեկավարի՝ ՀՅԴ-ի վերաբերյալ իր խոսքի ընթացքում դահլիճ մտնելու կապակցությամբ։
Դանիելյանը նշեց, որ ակնկալում էր, որ իրավական հարցեր կհնչեն, եւ նշեց, որ իր դիրքորոշումն արդեն ասել է, եւ չի կարծում, թե իր գնահատականները բավարար հիմք են, որ ինքն էլ դրանց համար գնահատական հնչեցնի։
ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հարց ուղղեց. «Արմեն Ռուստամյանը եղել է քաղբանտարկյա՞լ, թե՞ հանցագործ, որին համապատասխան հոդվածով դատել են։ 2014 թ․-ին մի հարցազրույցում, դուք Մարտի 1-ի վերաբերյալ ասել եք, որ մեջբերում եմ. «ցավում ենք, որ իշխանության եւ ընդդիմության հակասությունները վերածվեցին նման բախումների, եւ ընդդիմադիր քաղաքական ուժերը, եթե կարողանային զուսպ լինել, այդպիսի բանից կխուսափեին»: Դուք հիմա՞ էլ եք համարում, որ սա իրավիճակի ճիշտ գնահատականն է, եւ սա երկու կողմերի բախումներ եւ երկու կողմից բռնություն է եղել»։
Դանիելյանը ասաց, որ ցանկացած անձի վերաբերյալ սպառիչ գնահատական տալու համար, պատասխանը կլինի դիլետանտություն, եթե պարզապես ինչ-ինչ նյութերի վերաբերյալ, փորձեք գնահատական տալ՝ թե այս անձի վերաբերյալ հետապնդումը եղել է քաղաքական կամ ոչ քաղաքական, այսպիսի գնահատականները, իրեն որպես իրավաբանի բնորոշ չեն։
Արարատ Միրզոյանը ասաց, որ այս պատասխանը նոր շատ ավելի էական հարցի հանգեցրեց. «Դուք ԲԴԽ անդամ ընտրվելուց հետո է՞լ եք շարունակելու այսպիսի գեղեցիկ եւ ոչինչ չասող, եւ ոչ մի լուծում չտվող պատասխան տալ»։
Դանիելյանը հակադարձեց, որ եթե այդ պատասխանն իրեն չի բավարարում, պետք է այն տեսանկյունից նայել, որ տվյալ պաշտոնյան իրավասու չէ այդ պատասխանը տալ, եւ պետք է քննադատեն այն պաշտոնյայի դիրքորոշումը, որն առաջ է գնում դեպքերից, փորձում է գնահատականներ հնչեցնել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT