Երևան
-11 °C
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ՝ նորածնի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ. արդյունքում պարզվել է նորածնի մոր ինքնությունը: Այս մասին հայտնում են ՔԿ-ի լրատվական ծառայությունից:
Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է փետրվարի 26-ին Մեծամոր քաղաքի աղբանոցում մահացած հայտնաբերված նորածնի մոր ինքնությունը: Վերջինս Մեծամոր քաղաքի բնակչուհի է՝ ծնված 1981թ., խնամքին ունի 4 երեխա: Կինը հայտնել է, որ 2018թ. փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերն իրենց տան լոգարանում ծննդաբերել է արական սեռի երեխա, որից հետո, ըստ կնոջ, երեխան մահացել է, և նա մահացած նորածնին դրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ , ապա՝ շենքի բակում գտնվող աղբամանը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. փետրվարի 26-ին` ժամը 12:45-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Մեծամոր քաղաքի աղբանոցում նորածնի դի կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:
Դեպքի վայրի զննությամբ Մեծամոր քաղաքից դեպի «ՀԱԷԿ» ՓԲԸ տանող ճանապարհի հարակից աղբանոցում հայտնաբերվել է արական սեռի նորածնի դի։ Արտաքին զննությամբ դատաբժիշկներն արձանագրել են գլխի, պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում տարածուն փափուկ հյուսվածքների դեֆեկտներ, բացի այդ, բացակայել է նախաբազկի աջ վերին վերջույթը՝ դաստակը, իսկ ձախ վերին վերջույթը` ամբողջությամբ:
Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` մոր հայտնած տեղեկությունները ստուգելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Քաղաքական դաշտ մտնելով՝ ցույց եմ տալիս նաև, որ հավատարիմ եմ 18 թվականի հեղափոխությանը. Գնել Սարգսյան
Ազոխում դիեր են գտնվել. 80-ամյա Յուրիկը գյուղից չի հեռացել կամովին, 55-ամյա Սերժիկը նկուղում է մնացել պատահաբար
Արա Այվազյանը Դավիդ Զալկալիանիի հետ տարածաշրջանային անվտանգության, փոխկապակցվածության հարցերին է անդրադարձել(տեսանյութ)
9 մարզի 101 դպրոցում 18 առարկա չի դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով
Իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամը
Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածում բուք է, Սարավանի լեռնանցքում՝ տեղ-տեղ մերկասառույց
Երկրաշարժ է գրանցվել Նախիջևանից 34 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Վայքում և Սյունիքում
7 մետր սահելուց հետո մեքենան հայտնվել է Արփա գետում
Մահացել է ամերիկացի լեգենդար հեռուստամեկնաբան Լարի Քինգը
Պատերազմից հետո Արցախում աշխատուժի պակաս է զգացվում
Օպերլիազորը հետախուզվողից 400 եվրո է հափշտակել. ՀՀ ոստիկանություն
Ֆրանսիայում աննախադեպ վիրահատություն է իրականացվել․ երկու ձեռքի փոխպատվաստումն արվել է հայ բժշկի գլխավորությամբ
Ես ինձ խաբված եմ զգում, մենք 20-30 տարի անզեն զինվորի ենք ոգեւորել մեր երգերով․ Համլետ Գեւորգյան
Սարավան-«Զանգեր» հատվածում, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց
Դավիթ Բաբայանը Զարեհ Սինանյանի հետ քննարկել է Արցախում սփյուռքի ներուժի ներգրավվածության հնարավորությունները
Արցախն ու Հայաստանը կունենան միասնական օպերատիվ աշխատանքային օրակարգ
Հայաստան է տեղափոխվել կողոպուտի մեղադրանքով հետախուզվող
Վահան Քերոբյանն Իրանում ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացման ընթացիկ և հեռանկարային ծրագրերը
Հունաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Օձունում
Արցախում փայտե բնակարաններ են կառուցվում. այս պահին կացարանի կարիք ունի 10.000 ընտանիք
Ջերմաստիճանը կբարձրանա 7-ից 10 աստիճանով
Հայաստանում COVID-19-ի համաճարակային իրավիճակը կայուն է
Լարսը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար
Տեղահանված արցախցիները Հայաստանում բոլոր բուժծառայություններից օգտվում են անվճար (տեսանյութ)
Արայիկ Հարությունյանն ընդունել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը. «Արմենպրես»
Ճանաչենք մեր հերոսներին. խոցել են հրետանային, ռեակտիվ և ականանետային մարտկոցներ, տանկեր
Մարտունիում և Ասկերանում կիրականացվի չպայթած և վտանգավոր ռազմամթերքի վնասազերծում
Մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 131 արցախցի
Անցած մեկ օրում ՀՀ-ում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար
Ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետն Արագածոտնում կհանդիպի քաղաքացիների հետ
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են. Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով մեքենաների համար
Հայաստանում այս տարվա հոկտեմբերին մարդահամար է անցկացվելու․ այն հետաձգվել էր մեկ տարով
Շահութահարկի նվազեցում, ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ. ՊԵԿ-ը բիզնեսի համար սպասված նորություններ է հրապարակել
Բաղրամյան պողոտայում մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հաստատվել է կորոնավիրուսի 198 նոր դեպք. առողջացել է 276, մահացել՝ 4 մարդ
Լարսը փակ է. ռուսական կողմում 760 բեռնատար է կուտակված
ՊԲ-ն հրապարակել է զոհված 72 զինծառայողի անուն
Լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք. Գագիկ Սուրենյան
Գյումրիում ավտոմեքենա է այրվել. 25-ամյա վարորդը մահացել է
Որոնողական աշխատանքների ընթացքում ևս 5 զինծառայողի աճյուն է գտնվել
© 2021 Հայկական ժամանակ