Մհերին ցանկացել են ստորացնել 1 դնելով. պրոդյուսեր

Մգեր Արմենիայի պրոդյուսեր Գեորգի Հարությունյանը վստահ է, որ «Դեպի Եվրատեսիլ»-ում պրոֆեսիոնալ ժյուրին երգչին 1 է գնահատել՝ նրան վիրավորելու նպատակով: Փետրվարի 25-ին մրցույթի եզրափակչում Մգերը 6 էր ստացել հեռուստադիտողների SMS քվեարկության արդյունքում, սակայն միջազգային պրոֆեսիոնալ ժյուրին նրան ամենացածր գնահատականն էր տվել՝ 1: Armtimes.com-ի հետ զրույցում երգչի պրոդյուսեր Գեորգի Հարությունյանը նշեց, որ, եթե ժյուրին իսկապես պրոֆեսիոնալ լիներ, այդպես չէր վարվի:

«Պրոֆեսիոնալ բառը չի սազում այդ ժյուրիին: Պրոֆեսիոնալ ժյուրին չի կարող այս մրցույթի լավագույն երգչին տալ 1 բալ, այն դեպքում, որ կիսաեզրափակչում այդ չակերտավոր պրոֆեսիոնալ ժյուրին Մհերին տվել էր 7 բալ: Մյուս երկրներում, եթե անգամ անարդար է լինում, դա գոնե ավելի գեղեցիկ են ձեւով են անում, չեն փորձում երգչին ստորացնել 1 գնահատելով: 1 գնահատելով՝ փորձեցին ստորացնել Մհերին, բայց իրենց մոտ չստացվեց: Ով որոշել էր նման բան անել, չստացվեց, որովհետեւ ժողովուրդն սկսեց ավելի շատ սիրեց Մհերին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հաղթողը՝ Սեւակ Խանաղյանը կարող էր առավելագույն՝ 12 միավոր ստանալ, բայց Մգերը 1 ստանալ չէր կարող:

Պրոդյուսերը լուրջ կասկածներ ունի ընտրության ընթացքի արդարացիության հարցում: Նա նկատել է, որ Սեւակն ու իր թիմի ներկայացուցիչները նախապես շամպայն են բերած եղել տոնելու համար: Ըստ Հարությունյանի՝ սա կարող է հուշել, որ արդյունքը կանխորոշված է եղել: Պրոդյուսերը վստահ չէ, որ միջազգային ժյուրի ընդհանրապես եղել է:

«Մեզ մարդկանց ցույց չեն տվել որպես ժյուրի: Մենք չենք տեսել ժյուրիին: Ժյուրին եղել է չգիտեմ՝ որտեղ. էկրաններով է նայել: Ամեն մրցույթից 1 օր առաջ տեսագրություն է արվել (խմբ. գլխավոր փորձը), մեզ ասել են, որ ուղարկվել է ժյուրիին, ժյուրին գնահատել է: Ընդհանրապես ժյուրին մարդ է եղել, թե ֆիկցիա է եղել, ոչ ոք չի կարող ասել»,- ասաց նա:

Գեորգի Հարությունյանը Սեւակին արժանի մասնակից է համարում: Ընդգծում է, որ նա լավ արտիստ է եւ հաջողություն է մաղթում «Եվրատեսիլ 2018»-ում: Հույս ունի, որ նա ըստ արժանվույն կներկայացնի Հայաստանը, սակայն մյուս կողմից էլ կարծում է, որ «Դեպի Եվրատեսիլ»-ում կային ավելի համապատասխան կատարողներ:

«Եվրոպական բլոգներ կան, որոնք հետեւում են «Եվրատեսիլ»-ին: Բոլորում Կամիլն առաջատար էր: Wiwibloggs-ի բլոգերը, որ հյուր էր «Դեպի Եվրատեսիլ»-ում, իր մեկնաբանություններում նշել էր, որ Մհերի երգն ամենահիշվողն է: Իմ կարծիքով՝ «Նեմրայի» երգը լավագույնն էր: Եթե հաղթեր Կամիլը կամ «Նեմրան», չեմ կարծում, որ աժիոտաժ կլիներ: Կամիլ՝ 2 միավոր, Մհեր՝ 1, Հասմիկ Շիրոյան՝ 3, նշանակում է՝ նստեք ձեր տեղը, տեսեք՝ ինչ կարող ենք անել: Ամենաուժեղ եռյակին  գցել ամենավերջ.... մենք ծիծաղեցինք, չտխրեցինք: Կտխրեինք, եթե 2-րդ տեղում լինեինք»,- նշեց նա:

Պրոդյուսերն ասաց, որ տեղի ունեցածը չի տխրեցրել Մգեր Արմենիային: Նա բարձր տրամադրություն ունի: Կենտրոնացած է նոր ծրագրերի վրա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8692 դիտում

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով

Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան

Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա

Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ

Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել

Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած

Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան

Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով