Երևան
12 °C
Оրենքը տրորում ենք, թքում ենք, եթե առաջնորդվում են ենթադրություններով: Այս մասին փետրվարի 26-ին 6 տարվա ազատազրկման դատապարտված, Արցախի հերոս Սամվել Բաբայանի եւ «Իգլա»-ի գործով եւս երկուսի՝ Արմեն Պողոսյանի եւ Սանասար Գաբրիելյանի վերաքննիչ բողոքների քննության ժամանակ իր պաշտպանական ճառում նշեց Սամվել Բաբայանը։
Մեղադրանքը պաշտպանում է դատախազ Արամ Արամյանը։ Բաբյանը դիմել է դատարանին` հիշեցնելով խոստումն առ այն, որ միջնորդություն ներկայացնելու իրավունք ունեն, սակայն պետական մեղադրողը դրան դեմ է: «Իրեն ձեռք չի տալիս, ձեզ էլ հորդորում է, որ ոչ թե գործը պետք է վարույթ ընդունեիք, այլ հետ ուղարկեիք, ձեր տեղն էլ է որոշում», - նշել է Բաբայանը: Բաբայանի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ պետական մեղադրողն է թելադրում դատավարության ընթացքը: «Իմ մոտ տպավորություն է ստեղծվել, որ պետական մեղադրողը, որ հարցին դեմ է, ուրեմն պետք է ընդունել իր կարծիքը»,- ասաց Սամվել Բաբայանը` պնդելով իր անմեղության վարկածը ու հավելելով, որ դատարանին ներկայացված ձայնագրությունը կոնտեքստից կտրված է:
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ մի քանի տեղ լավ չի լսվում ձայնագրությունը: «Գրել են՝ չի լսվում, ինչ անեի՝ գոռայի, որ լավ գաղտնալսեին: Մեղավո՞ր եմ, որ ձայնագրողները չեն կարողացել նորմալ ձայնագրել»,- ասել է Բաբայանը` մատնանշելով այն, որ ձայնագրությունը շատ ավելի երկար է, իսկ ներկայացվել է միայն մի քանի րոպեն:
«Կես ժամ խոսել եմ Սանասար Գաբրիելյանի հետ, երկու րոպե են լսել ու տվել, կոնտեքստից կտրել են, եւ փորձում են դրանով հաստատել իրենց մեղադրանքը: Ուզում եմ, խնդրում եմ, հորդորում եմ, որ որոշում կայացնելու համար այդ ձայնագրությունը Դուք ձեզ համար լսեք», - իր ելույթում նշել է Բաբայանը: Միեւնույն ժամանակ նա նշեց գործում նոր փաստական հանգամանք ի հայտ գալու մասին:
«Հայաստան տեղափոխված Ռոբերտ Աղվանյանն ասել է, որ «Իգլա»-ն Վրաստանից չի բերել, իսկ Սամվել Բաբայանին չի ճանաչում», - ասաց Սամվել Բաբայանը: «Նա հայտարարեց, որ չի ճանաչում պարոն Բաբայանին, ու նշեց պարզ, որ ինքն է որոշել, որ վաճառի, եւ մոտ 25000 դոլարով, թե պետական մեղադրողը որտեղի՞ց է վերցրել այդ 50 000-ը, իրենք կասեն»,- հիշեցրեց Արցախի պաշտպանության նախկին նախարարը` խնդրելով դատարանին դիտարկել բոլոր փաստերը եւ արդար որոշում կայացնել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT