Զինաթափել, թե՞ զինել ամերիկյան դպրոցները. թեժ քննարկումներ ԱՄՆ-ում

26/02/2018 schedule11:26

Ֆլորիդայի դպրոցներից մեկում իրականացված հրազենային հարձակումից հետո, որի հետեւանքով տասնյոթ մարդ էր զոհվել, Ամերիկայում ավելի մեծաթիվ մարդիկ սկսեցին միանալ հրազենի վաճառքի վրա արգելքներ դնելու պահանջին: Սակայն նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է գտնել այլ ուղիներ: Ոչ թե խստացնում է, այլ ցանկանում է, որ ուսուցիչները նույնպես զինվեն:

Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, քանի դեռ ԱՄՆ-ում դպրոցական աշակերտները՝ հավաքվելով Վաշինգտոնում, պահանջում են խիստ օրենքներ զենքի վաճառքի հարցում, նախագահ Թրամփն առաջարկում է հավելյալ զենքեր: «Նման մարդիկ չեն կարող մուտք գործել դպրոց, եթե տվյալ դպրոցում ուսուցիչների քսան տոկոսը լինի զինված: Մենք պիտի հասկացնենք այդ մարդկանց, որ եթե մտնեք դպրոց, նախ կսպանեն ձեզ», - ասել է Թրամփը:

Սակայն դեռեւս պարզ չէ, թե արդյո՞ք օրենսդիր մարմինը կհաստատի ուսուցիչներին զինելու մասին նախագահի ծրագիրը: Պարզ չէ նաեւ, թե այդ հարցին ինչպես կնայի երկրի բնակչության մեծամասնությունը:

Ամերիկյան համալսարանից Քափրի Քաֆարոն ասում է. «Պատկերացրեք, որ ինչ-որ մեկը դպրոց է մուտք գործում AR-15 տիպի զենքով, եւ նրա դիմաց է դուրս գալիս սովորական ատրճանակով մի ուսուցիչ: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք դա արդար մարտ է»:

Թրամփն ասում է նաեւ, թե ինքը պատրաստ է արտոնել հրազեն գնողների տվյալներն ավելի մանրամասն ստուգելու իրավունք, պատրաստ է արգելել արագացնող սարքերի վաճառքը, մի սարք, որը կիսաինքնաձիգ հրացանները վերածում է լիակատար ինքնաձիգների: Ասում է, թե պատրաստ է նաեւ ավելի բարձր տարիք սահմանել հրազեն գնելու իրավունքի համար:

Այս ամենին ամենադեմը, իհարկե Հրազենի ազգային ընկերակցությունն է, որի գլխավոր տնօրեն Ուեյն Լափիերը բողոքում է, թե՝ նրանց նպատակը սահմանադրությունում երկրորդ փոփոխությունն ու զենք կրելու մեր իրավունքը վերացնելն է: Այսպես որ, նրանք կարող են վերացնել մեր բոլոր ազատությունները»:

Սպիտակ տան փոխխոսնակ Ռաջ Շահի խոսքերով, չկա բոլոր զինատեսակներն արգելելու նպատակ: «Նպատակն այն է, ասում է նա, որ զենք կրելու իրավունքից զրկվեն հասարակության անվտանգությանը սպառնացող անձինք»:

Մեկնաբանություն, որը կարող է լուրջ փոփոխության ենթարկվել եկող շաբաթների ընթացքում, երբ այստեղ սկսվեն զանգվածային այնպիսի ցույցեր, ինչպես ծրագրում են Ֆլորիդայում իրենց ընկերներին կորցրած աշակերտները:

Տպել
1164 դիտում

«Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 26-ն է. ԿԳՄՍՆ

Այս շաբաթ Երևանում իրականացվել է 2830 ստուգայց, արձանագրվել՝ 184 խախտում. ԱԱՏՄ

ՀՖՖ-ն կվերանորոգի ՖԻՄԱ-ի խաղադաշտը. կհիմնադրվի Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոց (տեսանյութ)

Գոնսալո Ֆուրնիեն և Իսպանիայի Մեծ իշխան Գեորգի Միխայլովիչ Ռոմանովն այցելել են Մատենադարան (լուսանկարներ)

44-օրյա պատերազմում զոհվածի մայրը հղիության 20-րդ շաբաթում մահացել է COVID-19-ի հետևանքով. ԱՆ

Ինչ ունեցվածք է հայտարարագրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը

Առողջապահության նախկին նախարարները միասնական են կորոնավիրուսի հաղթահարման մոտեցումներում

ՆԱՏՕ-ի համար Հայաստանը վստահելի եւ արժեքավոր գործընկեր է. Խավիեր Կոլոմինա Պիրիզ

ժողովուրդը ոչինչ չի մոռացել և նախկին իշխանությունների վերադարձը թույլ չի տա. Ստեփանավանի քաղաքապետի ՔՊ թեկնածու

Գնել Սանոսյանը Հայաստան է հրավիրել Լիտվայի կապի և տրանսպորտի նախարար Մարիուս Սկուոդիսին

Մեծ Մանթաշում ներհամայնքային ճանապարհը կառուցվում է տուֆով սալարկման եղանակով

Այս տարվա 3-րդ եռամսյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 3 դեպք է գրանցվել. Աշոտ Մելիքյան

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին. ուղևորը տեղում մահացել է

Ոստիկանության բաժիններում քաղաքացիները «Կալաշնիկովի» ինքնաձիգներ ու զինամթերք են հանձնել (տեսանյութ)

ՄԻՊ-ն արձագանքել է Պաշտպանության նախարարության հայտարարությանը

ՀՀ կառավարությունն ու Ֆրանսիան առաջիկայում կմշակեն համատեղ գործողությունների ու ծրագրերի «ճանապարհային քարտեզ»

Հայտնաբերվել են դիմակ չկրող վարորդներ ու ուղևորեր, կազմվել են վարչական արձանագրություններ

Հայաստանն ու Շվեդիան կհամագործակցեն Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգի շուրջ

ԱԱԾ-ն հայտնաբերել և կանխել է պետությանն առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառած ընդերքօգտագործման չարաշահումներ

Արցախի պետական նախարարը պատասխանատուների հետ քննարկել է կորոնավիրուսային վիճակն Արցախում

Ադրբեջանը թաքցնում է գերիների իրական թիվն ու պահման վայրերը. Արարատ Միրզոյանն ընդունել է Ժիլ Կարբոնյեին (լուսանկարներ)

Կոտայքի մարզի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ծանր մարմնական վնաս պատճառելու համար

Կայացել է Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի խորհրդի նիստը

62.5%-ով ավելի հարկ` նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ. Ամերիաբանկ

Մեկնարկել է եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժություն (լուսանկարներ)

Դավթաշենի կամրջի տակից դուրս է բերվել 54-ամյա քաղաքացու դին (լուսանկարներ)

ՊՆ-ն ՄԻՊ գրասենյակին կոչ է անում ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մոտեցումից

Դիպլոմներ են ստացել Արդարադատության ակադեմիայի 2021 թվականի դատախազի թեկնածուները (լուսանկարներ)

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը վայր է դնում մանդատը. ցուցակում հաջորդը Առուշ Առուշանյանն է

Արմեն Գրիգորյանը Հելենե Սանդ Անդրեսենի հետ զրույցում կարևորել է ԵԱՀԿ ՄԽ դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում

Տարեդարձը՝ առանց զույգի․ Քիմ Քարդաշյանը 41 տարեկան է

Գործընկերություն՝ հանուն բնապահպանության. Գնիշիկ բնակավայրում վայրի ծառատեսակներ են տնկվել. Վիվա-ՄՏՍ (լուսանկարներ)

Եվրոպայում չպետք է լինեն բաժանարար գծեր, բազմաթիվ մարտահրավերներ չեն ճանաչում պետական սահմաններ. Սիմոնյան (տեսանյութ)

Հայաստանը նվեր է ստացել 620.400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել տան անվտանգությունն ապահովող XIAOMI խելացի հավաքածուն

Բացահայտվել է 44-օրյա պատերազմի մասնակիցների անվան տակ հափշտակություններ կատարած հանցավոր խումբ. ՔԿ

Արմավիրում հողի մակերևույթին կդիտվի -2…-4 աստիճան ցուրտ. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. տուժածը հոսպիտալացվել է

Երևանի որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

Արթուր Թովմասյանն ընդունել է Արտակ Զեյնալյանին. քննարկվել են միջազգային ատյաններում տարվող աշխատանքները