Երևան
12 °C
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի, Գեւորգ Սաֆարյանի եւ մյուսների գործով դատական նիստն այսօր անցավ թեժ մթնոլորտում: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նիստն անցավ լեփ-լեցուն դահլիճում. այսօր Սեֆիլյանին ապակիցներից այն կողմ տեսակցելու էր եկել նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։
Դատական կարգադրիչները՝ պետի գլխավորությամբ քաղաքացիներից շատերին ներս չէին թողնում՝ պատճառաբանելով, թե նիստերի դահլիճում տեղ չկա:
Դատարանն անցել է վիճաբանությունների փուլին, հերթը պաշտպանական կողմի ճառինն էր: Նախ ճառով հանդես եկավ հանրային պաշտպան Աննա Ջուվանովան, որը պաշտպանում է Գեւորգ Սաֆարյանի եւ Գալուստ Գրիգորյանի շահերը: Իր ճառում պաշտպանը նշեց,որ Գեւորգ Սաֆարյանին եւ Գալուստ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքների հիմքում բացակայում են փաստական հանգամանքները եւ դրանք հիմնավորող ապացույցները. «Ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ՝ մեղադրանքների իրավական հիմքերն ապացուցելու համար»: Պաշտպանական ճառի վերջում Աննա Ջուվանովան դատարանին միջնորդեց արդարացնել Գեւորգ Սաֆարյանին եւ Գալուստ Գրիգորյանին:
Նշենք, որ Գեւորգ Սաֆարյանի կողմից ընտրված պաշտպանը Տիգրան Եգորյանն է. Սաֆարյանը ի սկզբանե դեմ է եղել իրեն հանրային պաշտպան տրամադրելու՝ դատարանի որոշմանը: Չնայած դրան, դատարանը որպես Սաֆարյանի պաշտպան էր ներգարվել Ջուվանովային՝ այդպես էլ հաշվի չառնելով Սաֆարյանի կարծիքը:
Ճառով հանդես եկավ նաեւ Հրայր Թոփչյանի պաշտպան՝ Գեորգի Մելիքյանը, նշելով, որ իր պաշտպանյալին ուղղված մեղադրանքներն անհիմն են: Պաշտպանի խոսքով՝ ինքնաձիգները, որոնք հայտնաբերվել են իր պաշտպանյալի մոտ, պիտանի չեն եղել օգտագործման եւ արված լուսանկարները հետաքննիչը ջնջել է միտումնավոր՝ լավ իմանալով, որ եթե լուսանկարները մնան, հետագայում չեն կարողանա հիմնավորել իրենց առաջադրած մեղադրանքները. «Հետաքաննիչն ասում է, որ հեռախոսից ջնջվել են այդ լուսանկարները, ինչն իրականում հնարավոր չէ: Փամփուշտների անհետանալն ու ինքնաձիգների նկարագրի բացակայությունը պետք է համարվի անթույլատրելի ապացույց»:
Մյուս պաշտպանները ճառով հանդես չեկան: Ճառի փոխարեն Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանը հանդես եկավ ինքնաբացարկի միջնորդությամբ, ինչի ժամանակ էլ թեժ իրավիճակ ստեղծվեց: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը պարբերաբար ընդհատում էր պաշտպանին՝ վկայակոչում Փաստաբանների վարքագծի կանոնագիրքը, ապա սանկցիա կիրառում Եգորյանի նկատմամբ: Լարված էր նաեւ դատական նիստերի դահլիճում. քաղաքացիները մի քանի րոպե «բացարկ-բացարկ» էին վանկարկում եւ կրկին «հերթը տալիս» պաշտպան Տիգան Եգորյանին:
Ինքնաբացարկ ներկայացնելու առաջ Տիգրան Եգորյանն ասաց, որ մինչ պաշտպանական ճառերը շարունակելը անհրաժեշտ է լսել իր պաշտպանյալի ցուցմունքը, որը էական նշանակություն ունի: Նշենք, որ դատաքննության փուլում Սեֆիլյանը ըստ էության զրկված է եղել ցուցմունք տալուց՝ նա սանկցիայի պատճառով հեռացված է եղել նիստերի դահլիճից: Դատարանը, սակայն, մերժեց Սեֆիլյանին հարցաքննելու միջնորդությունը, նշելով, որ դատարանն անցել է վիճաբանությունների փուլին եւ Սեֆիլյանը չի կարող ցուցմունք տալ: Եվ ահա այս պատասխանից հետո էլ Եգորյանը բավականին սուր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի դեմ՝ միաժամանակ նշելով, որ միեւնույն է, դատարանն այս միջնորդությունը մերժելու է եւ անցնի ճառերին: Ինքնաբացարկի հիմքում դրվեց դատավորի ձեռնհասությունը:
Նա անդրադարձավ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի մասնագիտական որակներին՝ նշելով, որ նա չի հանդիսանում այս դատական գործով որպես նախագահող դատավոր:
Դատավորը ընդհատեց Եգորյանին եւ կոչ արեց վերջինս իր միջնորդությունը շարունակի բացառապես իրավաչափ վարքագիծ դրսեւորելու շրջանակում՝ պահպանելով քրեադատավարական տարրական էթիկայի նորմերը: Եգորյանն էլ հակադարձեց. «պրոֆեսիոնալ հարգանք դրսեւորեք իմ նկատմամբ եւ ինձ անընդհատ չընդհատեք...: Այս գործի ամբողջ ընթացքում դատավարության մասնակիցների նկատմամբ ձեր կիրառված պատժիչ գործողությունները ցուց են տալիս, որ դուք նվազագույն պատկերացում եւ ընկալում չունեք արդարադատություն իրականացնող եւ ՀՀ անունից հանդես եկող դատավորի իրական առաքելության մասին: Դուք ձեր ընկալմամբ դատարանի նկատմամբ հարգանքի պարտականությունը եւ այն միջոցները, որ ձեր զինանոցում են գտնվում, կիրառել եք չպատճառաբանված եւ ոչ համարժեք խստությամբ, դուք հեռացնում էիք դատավարության բոլոր մասնակիցներին, ովքեր համաձակվում էին ոտքի չկանգնել ձեր՝ դահլիճ մտնելիս: Հետո, ենթադրում եմ այլ շրջանակների կողմից որոշակի դիտողություն ստանալուց հետո, սկսեցիք ձեւական կողմերը պահպանելով, մի քանի անգամ նախազգուշացնելուց հետո նոր հեռացնել դահլիճից»,- շարունակեց Տիգրան Եգորյանը:
Նրա խոսքով՝ դատարանն արհամարհում է պաշտպանական կողմի՝ խոսքի իրավունք հայցելու բոլոր նշանները, ավելին՝ երբ նման իրավիճակում պաշտպանական կողմը բարձրաձայնում է դատավորի ուշադրությունը ձայնի գործադրմամբ գրավելու միջոցը, դատարանը որոշում է, որ պաշտպանական կողմը խախտում է նիստի բնականոն ընթացքը, ինչն ավելի անհարգալից եւ արհամարհական վերաբերմունք է:
Եգորյանը նշեց, որ դատավորը ոտնահարում է դատարանի հեղինակությունը եւ պաշտպանների նկատմամբ դրսեւորում անհարգալից վերաբերմունք: «Ավելին՝ այս ամենը անխուսափելիորեն հանգեցնում է մեր պաշտպանյալների՝ Սահմանադրությամբ սահմանված արդար դատաքննության իրավունքների խախտմանը: Այս ամենը կամ ձեր կողմից դիտավորությամբ կատարելու արդյունք է, եւ կամ ձեր մասնագիտական որակների, ավելի ճիշտ՝ անհրաժեշտ չափանիշներին չհամապատասխանող որակների հետեւանք է, ինչը անձեռնհասության հիմքով ինքնաբացարկի հիմք է: Կամ պետք է չհասկանալով անեք դա, կամ դիտավորյալ, պատահաբար հնարավոր չի էս ամենը կազմակերպել եւ կատարել: Դուք բացի որակավորման գրավոր քննություն հանձնելուց, պետք է անցնեք նաեւ հոգեբանական թեստ. այդ թեստի մեջ է մտնում նաեւ ունկնդրելու կարողությունը, դուք, փաստորեն, այդ թեստը չեք անցել, եւ մենք որեւէ հիմք չունենք կարծելու, որ դուք այդ չափորոշիչներին համապատասխանում եք: Դուք ունակ չեք եւ չեք կարող հանդես գալ, առնվազն ձեր կյանքի այս փուլում, որպես դատավոր...: Դադարեցրեք այս խայտառակությունը, ընդունեք մեր կողմից ներկայացված ինքնաբացարկը, ազատեք մեզ ձեր կողմից իրականացվող կամայականություններից, որոնց հետեւանքով անհնարին է դառնում պաշտպանության իրականացումը»,- այսպիսի ինքնաբացարկ հայտնեց պաշտպանը: Նրա խոսքը պարբերաբար ընդհատվում էր դահլիճում գտնվող աջակիցների կողմից բուռն ծափահարություններով ու բացականչություններով:
Ինքնաբացարկի վերաբերյալ դիրքորոշում հայտնեց նաեւ պաշտպան Տիգրան Հայրապետյանը, սակայն մինչ այդ անդրադարձավ Եգորյանի ելույթին՝ նշելով. «Փայլուն դասական միջնորդություն է»,- ապա միացավ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությանը. «Դատական նիստի արձանագրությունը, ինձ թվում է, պետք է վերցվի, հետագայում դասագրքի ձեւով ուսուցանվի մնացած բոլոր տեղերում: Հասկացա, որ դատական քննության պուլսը ձեր ձեռքից գնացել է, դուք որպես նախագահող դատավոր չեք կարողանում կառավարել դատական նիստի ընթացքը, քանի որ գնացքը վաղուց արդեն գնացել է, եւ հետեւաբար լավագույն բանը, որ կարելի է այս իրավիճակում շտկել, այո, ընդունել ինքնաբացարկ եւ թույլ տալ, որպեսզի ՀՀ-ն գնա արդարադատության զարգացման ճանապարհով: Եթե դուք մեղադրական դատավճիռ կայացնեք, միջազգային հանրությունը չի ընդունելու, արդեն հանրությունը ձեզ չի վստահում»,- ասաց Հայրապետյանը:
Միջնորդության դեմ առարակեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը, որի առարկության ժամանակ դահլիճում ներկա գտնվողները վանկարկում էին. «ամոթ», «ստախոս»: Պետրոսյանը նշեց,որ միջնորդությունում ներկայացված` նախագահող դատավորի կողմից կողմնակալ վերաբերմունք ունենալու հանգամանքն անհիմն է, ներկայացված հանգամանքները իրականության հետ որեւէ աղերս չունեն:
30 րոպե խորհրդակցական սենյակից մնալուց հետո դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը եւ անցավ դահլիճում՝ ապակուց այն կողմ գտնվող ներկաների նկատմամբ սանկցիաներ կիրառելուն. կարգադրիչների պետը դատավորին մեկ տասնայկից ավելի անձանց անուններ էր նշել: Սանկցիայի «արժանացած» աջակիցները ծափահարել էին պաշտպաններին, դատավորին բացարկ հայտնելու կոչեր արել: Ապա դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը Արայիկ Պապիկյանից հետաքրքրվեց, թե վերջինս պատրա՞ստ է պաշտպանական ճառին եւ դրական պատասխան ստանալուց հետո անսպասելի հետաձգեց նիստը՝ այդպես էլ չնշելով հաջորդ նիստի օրվա եւ ժամի մասին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT