Արցախյան շարժումը պատմական իրադարձություն էր․ Բաբլոյանը պարգեւատրել է Արցախի ԱԺ նախագահին

Փետրվարի 23-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին պարգեւատրել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։

Շնորհավորելով Աշոտ Ղուլյանին պարգեւատրման առթիվ՝ Արա Բաբլոյանը նշել է. «Հարգարժա՛ն պարոն Ղուլյան, հարգելի գործընկերներ, օրերս լրացավ Արցախյան շարժման 30-ամյակը, իսկ այսօր Արցախում նշվում է Հայրենիքի պաշտպանի օրը:

Թու՛յլ տվեք այս տոնական օրերի առթիվ շնորհավորել բոլորիս:

Արցախյան շարժումը պատմական եւ շրջադարձային իրադարձություն էր մեր ժողովրդի կյանքում: Այդ շարժման ծնունդ են հայկական երկու պետությունները:

Հարգելի՛ պարոն Ղուլյան, Դուք՝ որպես պետական եւ քաղաքական գործիչ, եւ Ձեր ղեկավարած Արցախի Ազգային ժողովը ծանրակշիռ ներդրում ունեք Արցախի անկախ պետականության կայացման եւ ամրապնդման գործում:

Թու՛յլ տվեք Արցախյան շարժման 30-ամյակի առթիվ, ինչպես նաեւ միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Ձեզ հանձնել ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալը:

Վստահ եմ, որ այսուհետ եւս կշարունակեք Ձեր փորձն ու գիտելիքները ծառայեցնել Արցախի բարգավաճմանն ու հզորացմանը»:

Շնորհակալություն հայտնելով պարգեւատրման համար՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն իր խոսքում նշել է. «ՀՀ ԱԺ մեծարգո՛ նախագահ, հարգելի՛ գործընկերներ, անչափ զգացված եմ հաճելի ապրումների համար՝ ՀՀ Աժ պատվո մեդալով պարգեւատրվելու կապակցությամբ:

Այս պարգեւն ընդունում եմ որպես համագործակցության բարձր մակարդակի արտահայտություն, նաեւ ապագայում մեր փոխհարաբերությունների զարգացման կարեւոր նախանշան:

Ինձ համար մեծ պատիվ է ՀՀ խորհրդարանի բարձրագույն պարգեւին արժանանալը: Կարծում եմ՝ շատ խորհրդանշական է, որ պարգեւատրումը տեղի է ունենում այս օրերին, երբ նշում ենք մեր ժողովրդի համար կարեւոր իրադարձության 30-ամյակը: Այս իրադաձությունները ցույց են տալիս, թե համազգային միասնության դեպքում ինչպիսի հնարավորություններ ունենք մենք եւ ինչ նպատակներ կարող ենք դնել մեր առջեւ ու դրանք իրագործել:

Ես շնորհակալություն եմ հայտնում նաեւ ՀՀ ԱԺ նախորդ նախագահներին եւ պատգամավորներին, ովքեր իմ խորհրդարանական գործունեության ավելի քան տասը տարիների ընթացքում օգնել են, որպեսզի մեր փոխգործակցությունն իրականանա: Այսօր երկու հայկական հանրապետությունների խորհրդարանների կապերը կարող ենք ամրապնդել նաեւ մեր մարդկային եւ մասնագիտական գաղափարներով:

Սա պարզապես լավ հնարավորություն է, որ մենք կարողանանք երկու խորհրդարանների հարաբերությունները դիտարկել մեկ այլ տեսանկյունից: Շնորհակալ եմ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2924 դիտում

Տեղի է ունեցել Արգիշտի Մեխակյանի երդմնակալության արարողությունը. Ալեն Սիմոնյանը ևս մասնակցել է

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Լեհաստան

Ռուսական ՀՕՊ-ը մեկ գիշերում ուկրաինական 116 ԱԹՍ է որսացել

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը միջազգային ընկերական մրցաշարեր կանցկացնի. ժամանակացույց

«Նոր Կաթողիկոս, նորոգ Եկեղեցի». Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողովը պետք է տեղի ունենա առանց Գարեգին ուզուրպատորի

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը ճնշվեց աջակից հոգևորականներին կոմպրոմատներով լռեցնելով, բայց չմարեց

Ներկայացվել են ՀՀ-ին սպառնացող վտանգները. աղետներին դիմակայունության օրվան նվիրված աշխատաժողով Կոտայքում

Մասիս քաղաքում ջուր չի լինի. հասցեներ

Դեսպան Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ կառավարության զբաղվածության և տեխնոլոգիական ռազմավարությունները

Ինժեներական քաղաքում կայացել է ԵՄ EU4Innovation East ծրագրի NCC տարեկան հանդիպումը

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին մառախուղ է

Երևանում 7 մեքենա է բախվել. վարորդներից մեկը մահացել է

Երևան-Գյումրի ճանապարհին վարորդը կոտրել է երկաթե արգելապատնեշները, բախվել ապառաժ քարերին. կա վիրավոր

Բռնցքամարտի ԱԱ. Հովհաննես Բաչկովը ժամանակից շուտ հաղթել է Քենիան ներկայացնող Վիսման Միվատեին

Լորդ Վերնոն Քոքերը պաշտոնապես բացել է Հայաստանում Միացյալ Թագավորության առաջին մշտական Պաշտպանության բաժինը

ՌԴ և Ադրբեջանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել

Քննարկվել են գինեգործության ոլորտում Հայաստանի և Մոլդովայի միջև գործակցության ընդլայնման հնարավորությունները

Ռումինիայի ընդդիմությունը անվստահություն է հայտնել վարչապետին

Երևանում ավտոմեքենա է այրվել

Այլանդակ բարքեր են տիրում եկեղեցում. հոգևորականը բռնցքամարտիկի նման իջնում է քաղաքացու ծնոտին. տեսանյութ

«Իմ քայլը» հիմնադրամը պաշտոնապես հերքել է նվիրատուների և գործունեության վերաբերյալ տարածվող կեղծ լուրերը

Եզրափակվել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Վիեննա

Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն

Տեղի է ունեցել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը

ՀՀ ողջ տարածքում պատվիրակված շինամոնտաժային աշխատանք կիրականացնեն հաղթող ճանաչված կապալառու ընկերությունները

Առաջնահերթություններից են ամերիկյան ներդրումների և Հայաստանից դեպի ԱՄՆ արտահանման ծավալի ավելացումը. Պապոյան

Էսքան ում թքես-մրես՝ չասի շառս քաշեմ գնամ. քթներից բերելու են, մաշեն շպրտեն. այլասերել են եկեղեցին. տեսանյութ

Մինչ աղիողորմ գրում են դիվանապետի գրպանը թմրանյութ գցելու մասին, պարզվում է՝ հակառակն է տեղի ունեցել. Սաֆարյան

Տոնածառային կրքեր Գյումրիում. կոմկուսը վերակենդանացրեց Բալասանյանների ջարդոնը. Կառավարության նվերը սրտներով չէ

Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի ԵՔՀ հարցերով հատուկ հանձնակատար Հյուգ Մորեին

Ովքեր են Գյումրու քաղաքապետարանի ձերբակալված պաշտոնյաները. մանրամասներ

Գյումրիում զանգվածային անկարգությունների շրջանակում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Զորականում անչափահասին առևանգած և խուլիգանություն կատարած մեղադրյալների վերաբերյալ քրվարույթը դատարանում է

Ձերբակալություններ Գյումրիում. հայտնի է պատճառը

Անձին թմրամիջոցն իրացվել է Մայր Աթոռ դիվանատան ընդունարանում. մանրամասներ Արշակ Խաչատրյանի գործից

Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ձեռք բերվեցին գրեթե մեկ օրում

Վարչապետի գլխավորությամբ կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա

ԿԸՀ նախագահն ու Տիգրան Բաբիկյանը դիտարկել են Ղրղզստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները

ՄԹ պաշտպանության պետնախարար, լորդ Վերնոն Ռոդնի Քոքերն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա