Այդքան նման, բայց այդքան տարբեր. հայ-իսրայելական հարաբերությունները կոմայից դուրս կգա՞ն

Լուսանկարում՝ պաշտոնական այցով Իսրայելում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ 2017 թ. նոյեմբերի 7-ի հանդիպման ժամանակ (լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ Թվիթերի պաշտոնական էջից)

Փետրվարի 16-ին Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ասուլիսի ընթացքում խմբի ղեկավար Գագիկ Մինասյանը հայտնեց, որ Իսրայելի Կնեսեթի նախագահ Յոել Էդելշտեյնը պաշտոնական այցով Հայաստան ժամանելու նախնական համաձայնություն է տվել: Մի քանի օր անց, սակայն մամուլում սկսեցին լուրեր շրջանառվել, որոնց համաձայն Կնեսեթի նախագահի այցը հարցականի տակ է: Անորոշությունը կապված է Իսրայելում թափ հավաքող կոռուպցիոն սկանդալի հետ, որում շրջանառվում է նաեւ վարչապետ Բենյամին Նեթանյահուի անունը: Associated Press-ի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետի մտերիմներից երկուսին մեղադրանք է առաջադրվել: Հայաստանցիների համար միգուցե բարդ կլինի պատկերացնել, սակայն Իսրայելի ոստիկանության քննչական ծառայությունը նաեւ վարչապետին մեղադրանք ներկայացնելու միջնորդություն է ներկայացրել Իսրայելի գլխավոր դատախազություն:

Հասկանալի է, որ նման խառը ներքաղաքական իրավիճակում բարդ է որեւէ երկարաժամկետ պլաններ կազմել, այն էլ նման բարձրաստիճան պաշտոնյայի, անկեղծ լինենք, Իսրայելի համար անկարեւոր պետություն կատարվելիք այցի վերաբերյալ: Իսկ թե ինչո՞ւ են առաջին իսկ հայացքից մի շարք ընդհանրություններ ունեցող Հայաստանի ու Իսրայելի հարաբերությունները գտնվում «քաղաքական կոմայում» կփորձենք պարզել ստորեւ:

Այսօր հայ-իսրայելական հարաբերությունները յուրահատուկ կարգավիճակում են գտնվում. կան հաստատված դիվանագիտական հարաբերություններ, առեւտրաշրջանառություն, համաձայնագրեր, խորհրդարանական մակարդակով ձեւավորված բարեկամական խմբեր: Հայ եւ հրեա ժողովուրդների ճակատագրերի նմանության մասին կարելի է երկար խոսել. պատմական բարդ ճանապարհն ու որպես հետեւանք սփյուռքի առկայությունը, պատերազմով ձեռք բերած պետականությունը, թշնամի հարեւանները եւ անկախությանն ուղեկցող շարունակական պատերազմը: Այսինքն՝ հարաբերությունների բարելավման եւ համագործակցության փոխադարձ խորացման համար առկա են բոլոր նախադրյալները: Խոչընդոտները գտնվում են երկկողմ հարաբերությունների դաշտից դուրս:

Ողջ խնդիրը նրանում է, որ մեր ժողովուրդների նմանությունները, մասնավորապես՝ թշնամիներով շրջապատված լինելը, նպաստել են ներկա պատային իրավիճակի զարգացմանը: Մեր ոչ բարեկամ հարեւանները, մասնավորապես՝ Թուրքիան, Իսրայելի ավանդական գործընկերն է տնտեսական եւ ռազմաքաղաքական ոլորտում: Գործընկերությանը չխանգարեց 2010 թ. մայիսի միջադեպը, որի ընթացքում իսրայելցի հատուկջոկատայինները գործողություն իրականացրեցին թուրքական նավի վրա, ինչի հետեւանքով զոհվեց 9 թուրք: Այդ գործընկերությանը չի խոչընդոտում անգամ Իսրայելում պարբերաբար բարձրացվող Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Թուրքիայում հասկանում են, որ դա արվում է ի պատասխան Պաղեստինին տրամադրվող իրենց աջակցությանը: Բոլորն ամեն ինչ հասկանում են:

Իսրայելա-ադրբեջանական քաղաքական համագործակցության անկյունաքար են համարում Իրանին զսպելու փոխադարձ հետաքրքրվածությունը: Այս տեսակետը, բնականաբար, կյանքի իրավունք ունի, սակայն պետք է հաշվի առնել, որ մեր արեւելյան հարեւանները դավանանքային ընդհանրություններ ունեն թեոկրատական Իրանի հետ եւ ժամանակին հետագա ինքնաճանաչումը կապում էին Իրանի հյուսիսի ադրբեջանցիների հետ «վերամիավորվելու» պրիզմայում:

Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը կրում է ավելի շատ առեւտրային, քան ռազմավարական բնույթ: Այլ կերպ ասած, իսրայելական տխրահռչակ Aeronautics Defense Systems-ի համար միեւնույն է վաճառել իր արտադրանքը Ադրբեջանին, թե, օրինակ՝ Սերբիային: Ինչպես ժամանակին նկատել էր Կնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը զենքի վաճառքի առաջարկ եղել է նաեւ Հայաստանին, սակայն մերժվել է բարձր գնի պատճառաբանությամբ: Այսպիսով, միջնաժամկետ հեռանկարում այս պատկերը կարող է փոխվել, սակայն փաստն այն է, որ այսօր իսրայելական արտադրության զինամթերքը օգտագործվում է հայ զինվորի դեմ:

Ինչ վերաբերվում է Իսրայելի հանդեպ թշնամաբար տրամադրված երկրներին, ապա հարկ է նշել, որ դրանց թվում քիչ չեն հայ ժողովրդի ավանդական բարեկամները, մասնավորապես՝ Սիրիան, Լիբանանը եւ Իրանը: Իրանի եւ Հայաստանի հարաբերությունները յուրահատուկ են նաեւ այն առումով, որ մեր երկիրը իսլամական հանրապետության համար եթե ոչ միակ, ապա գոնե ամենահուսալի ճանապարհն է դեպի Եվրոպա:

Սակայն այս իրարամերժ բարեկամությունը միգուցե հնարավոր լիներ հարթել, եւ հայ-իսրայելական հիպոթեթիկ բարեկամության միջոցով հասնել Մերձավոր Արեւելքում բաղձալի կայուն խաղաղությանը, եթե չլիներ «գլխավոր բարեկամի» տարբերության գործոնը: Իսրայելի եւ Հայաստանի կարեւորագույն ռազմավարական դաշնակիցների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հարաբերությունները, մեղմ ասած, բարիդրացիական չեն: Հայ-իսրայելական հնարավոր մերձեցման ինչ-որ պահի «մեծ եղբայրը» սանձելու է հակառակորդ պետության ռազմավարական դաշնակցի հետ եղբայրացող արբանյակին: Ավելորդ է նշել, որ ո՛չ Իսրայելը, ո՛չ էլ Հայաստանը, չունեն Ռուսաստանին կամ ԱՄՆ-ին ձեռնոց նետելու ներուժը: Ուստի պետք է հաշտվել իրականության հետ եւ «պահածոյացնել» այս հարաբերությունները, մինչեւ գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխություններ: Որքան էլ նման լինեն մեր պատմությունը, պետական կառուցվածքը եւ բանակի նկատմամբ վերաբերմունքը՝ քանի դեռ Հայաստանը գործում է Ռուսաստանի տիրույթում, իսկ Իսրայելը՝ ԱՄՆ-ի, երկու երկրների հետաքրքրությունների շրջանակը եւ զարգացման ճանապարհները տարբերվելու են:

Իսկ ինչ վերաբերվում է Կնեսեթի նախագահի այցին՝ անկախ Իսրայելի ներքաղաքական փոփոխություններից ու վերադասավորումներից, խորհրդարանի խոսնակը կայցելի Հայաստան, քանի որ հարաբերությունները գոնե կոմայում պահելու համար եւս անհրաժեշտ են որոշակի միջոցառումներ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Հոդվածը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 22-ի համարում:

Տպել
2271 դիտում

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է