Մեծ վտարում. Ռուսաստանը սկսել է իր տարածքից արտաքսել «օրենքով գողերին»

Ռուսաստանի ՆԳՆ-ն սկսելու է իր տարածքում գտնվող «օրենքով գողերի» արտաքսման գործընթաց, որն իրականացվելու է ՌԴ քրեական օրենսգրքի հիման վրա: Այս մասին ավելի վաղ տեղեկացրել է «Հայկական ժամանակը»:

Ինչպես հայտնում է кп.ru-ն, մեխանիզմը հետեւյալն է: Նշվում է, որ «oրենքով գողերին» հիմնականում ձերբակալում են խարդախության, թմրանյութերի պահման ու վաճառքի մեղադրանքներով: «Նրանք դատապարտվում են, իսկ բանտից դուրս գալուց հետո արտաքսվում Ռուսաստանից»,- գրում է կայքը:

Ըստ կայքի ունեցած տեղեկությունների, այժմ Ռուսաստանի իշխանությունները Վրաստան է արտաքսել  51-ամյա Ասլան Կոբուլաձեին, Սուլիկո Շարիկաձեին, Ղրղզստան՝ 43-ամյա Կամչիբեկ Կոլբաեւին: Հիշեցվում է նաեւ, որ մինչ այդ Ռուսաստանից Վրաստան էր արտաքսվել Բաչուկա Պաչուլիան, Ադրբեջան՝ Դադաշ Բակինսկին:

Քրեական տարրերից ազատվելու անհրաժեշտությունը, նշում է կայքը, ըստ տարբեր ենթադրությունների, առաջացել է Ռուսաստանում 2018թ.-ին կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության առիթով:

Այնուհետեւ աղբյուրը մեջբերում է որոշակի վիճակագրական տվյալներ, համաձայն որոնց, 20-րդ դարի սկզբից առ այսօր Ռուսաստանի եւ հետխորհրդային տարածքում եղել է մոտ 5.000 «օրենքով գող»: Նրանցից շատերը մահացել են արտասահմանում, իսկ մյուսներն էլ՝ բանտերում:

«Այժմ ակտիվ գործունեություն վարող «օրենքով գողերը» 432-ն են: Նրանցից 318-ն ազատության մեջ են, 114-ը՝ ազատազրկված, 31-ը՝ քննության տակ, իսկ 19-ի նկատմամբ հետախուզում է հայտարարված», - նշում է кп.ru-ն ու հավելում, որ քրեական հեղինակությունների շրջանում ամենամեծ թիվն են կազմում Վրաստանի քաղաքացիները (242), որոնց հաջորդում են ռուսները (51), հայերը (30), եզդիները (26), ադրբեջանցիները (16), աբխազները (10), չեչենները (8) եւ վերջում հրեաները (7):

Հիշեցնենք, ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թույլ չի տա, որ օրենքով գողերը եւ քրեական հեղինակությունները խանգարեն ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության նորմալ անցկացմանը:

Ռուսաստանում օրենքով գողերի, քրեական հեղինակությունների ներքին ցուցակ է կազմվել: Բոլորին հրահանգվել է մրցաշարի ընթացքում՝ հունիսի 14-ից հուլիսի 15-ը, երկրում չլինել:

Տպել
2918 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից