ՀՀԿ-ն ասում է կարմիր, բայց չգիտենք՝ նկատի ունեն կարմիր, թե բազկաթոռ. Փաշինյանն՝ ԸՕ-ի մասին

Քիչ առաջ մեկնարկեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ քննարկվում է Ծառուկյան խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նախագծով Ծառուկյան խմբակցության պատգամավորներն առաջարկում են ռեյտինգային ընտրակարգից անցում կատարել համամասնականի:

«Պետք է հանենք տարածքային ընտրացուցակներով ընտրությունը կամ ժողովրդական լեզվով ասած՝ ռեյտինգային ընտրակարգը: Մենք այս նախագծի քննարկումը նախորդ նիստին հետաձգեցինք, որովհետեւ հույս ունեինք ՀՅԴ-ի հետ կոնսենսուսի գալ, սակայն մեր հայտարարությունից հետո իշխող կողմի պատասխանատուները հայտարարեցին, որ առաջարկն իրենց համար բացարձակապես անընդունելի է, քանի որ համամիտ են վարկանիշային ընտրակարգի հետ եւ հույս կար, որ կոնսենսուսի ենք գալու իշխող ՀՀԿ-ի քաղաքական գործընկեր ՀՅԴ-ի հետ, բայց մեզ համար ընդունելի չէ, որ սպասենք մինչեւ նրանք կհամոզեն ՀՀԿ-ին, քանի որ դրա համար գուցե նրանց պետք լինի եւս 125 տարի»,- ասաց նախագծի հիմնական զեկուցող Նաիրա Զոհրաբյանը:

Հարակից զեկուցող, ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն էլ Ծառուկյան խմբակցությանը հիշեցրեց, որ ԲՀԿ-ն ԸՕ-ի փոփոխություններին ժամանակին կողմ է եղել:

«Կարծում եմ, այստեղ նստենք եւ ընտրություններից 4 տարի առաջ խոսենք այն մասին, որ պետք է ընտրական օրենսգիրքը փոխել եւ, եթե մեծամասնությունն էլ համաձայնի, ապա կարծում եմ, որ ճիշտ չէ»,- ասաց Հովհաննիսյանը եւ նկատի ունենալով 4+4+4  ձեւաչափով քննարկումներն ընդգծեց, որ հենց այնպես չեն կարող փոխել քաղաքական կոնսենսուսի որոշումը:

Այնուհետ ելույթ ունեցավ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը եւ անդրադառնալով Արփինե Հովհաննիսյանի հիշատակած 4+4+4  ձեւաչափին նշեց, որ թեեւ ինքը քննարկումներին չի մասնակցել, բայց վստահեցնում է, որ այնտեղ կոնսենսուս չի եղել:

«Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուս չի եղել: Կոնսեսուս եղել է ԵՄ-ի կողմից տրամադրած գումարների ծախսման ուղղությունների շուրջ: Դա վերաբերում է տեսախցիկներ տեղադրելուն, անունների ցանկը հրապարակելուն, իսկ ընտրակարգի շուրջ կոնսեսուս չի եղել եւ շատ կարեւոր արձանագրում է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը եւ անդրադառնալով Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի այն հայտարարությանը, թե Սահմանադրության մեջ նշված է, որ համամասնական ընտրակարգ կա, ասաց.

«Պարոն Պետրոսյան, վախենամ, որ մենք այդպես ուվերեննի չպետք է պնդենք, թե ինչ է գրված Սահմանադրության մեջ, որովհետեւ ինչ գրված է սահմանադրության մեջ գիտեն նեղ շրջանակի մարդիկ եւ եթե գրել են համամասնական, դա դեռ չի նշանակում, որ նկատի են ունեցել համամասնական, շատ հավանական է, որ նրանք նկատի են ունեցել մեծամասնական: Եկեք մամուլին հետեւենք, թե պարոնայք Թովմասյանը, ՀՀԿ ներկայացուցիչները որ դեպքում ինչ են նկատի ունենում, երբ ասում են կարմիր, որովհետեւ երբեմն նկատի են ունենում սեւ, երբեմն նարնջագույն, իսկ երբեմն էլ բազկաթոռ»,- ասաց Փաշինյանը նշելով, որ այստեղ խոսացող ՀՀԿ-ականների փոխարեն ամեն ինչ որոշված է եւ նրանք այն իրավիճակում են, որ ոչ լսում են, ոչ տեսնում:

ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանն էլ իր ելույթում անդրադառնալով Սահմանադրությունում գրվածին եւ չգրվածին ասաց, որ մարդիկ էլ կան, որ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները չեն կարդում, բայց հայտարարում են, որ Թումանյան գրող չկա: «Դա այդ մարդու խնդիրն է, նա գիտի այդ մասին, թե՝ ոչ»:

Հանձնաժողովը Ծառուկյան խմբակցության նախագծին դեմ քվեարկեց:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3032 դիտում

Տեղի է ունեցել Արգիշտի Մեխակյանի երդմնակալության արարողությունը. Ալեն Սիմոնյանը ևս մասնակցել է

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Լեհաստան

Ռուսական ՀՕՊ-ը մեկ գիշերում ուկրաինական 116 ԱԹՍ է որսացել

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը միջազգային ընկերական մրցաշարեր կանցկացնի. ժամանակացույց

«Նոր Կաթողիկոս, նորոգ Եկեղեցի». Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողովը պետք է տեղի ունենա առանց Գարեգին ուզուրպատորի

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը ճնշվեց աջակից հոգևորականներին կոմպրոմատներով լռեցնելով, բայց չմարեց

Ներկայացվել են ՀՀ-ին սպառնացող վտանգները. աղետներին դիմակայունության օրվան նվիրված աշխատաժողով Կոտայքում

Մասիս քաղաքում ջուր չի լինի. հասցեներ

Դեսպան Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ կառավարության զբաղվածության և տեխնոլոգիական ռազմավարությունները

Ինժեներական քաղաքում կայացել է ԵՄ EU4Innovation East ծրագրի NCC տարեկան հանդիպումը

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին մառախուղ է

Երևանում 7 մեքենա է բախվել. վարորդներից մեկը մահացել է

Երևան-Գյումրի ճանապարհին վարորդը կոտրել է երկաթե արգելապատնեշները, բախվել ապառաժ քարերին. կա վիրավոր

Բռնցքամարտի ԱԱ. Հովհաննես Բաչկովը ժամանակից շուտ հաղթել է Քենիան ներկայացնող Վիսման Միվատեին

Լորդ Վերնոն Քոքերը պաշտոնապես բացել է Հայաստանում Միացյալ Թագավորության առաջին մշտական Պաշտպանության բաժինը

ՌԴ և Ադրբեջանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել

Քննարկվել են գինեգործության ոլորտում Հայաստանի և Մոլդովայի միջև գործակցության ընդլայնման հնարավորությունները

Ռումինիայի ընդդիմությունը անվստահություն է հայտնել վարչապետին

Երևանում ավտոմեքենա է այրվել

Այլանդակ բարքեր են տիրում եկեղեցում. հոգևորականը բռնցքամարտիկի նման իջնում է քաղաքացու ծնոտին. տեսանյութ

«Իմ քայլը» հիմնադրամը պաշտոնապես հերքել է նվիրատուների և գործունեության վերաբերյալ տարածվող կեղծ լուրերը

Եզրափակվել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Վիեննա

Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն

Տեղի է ունեցել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը

ՀՀ ողջ տարածքում պատվիրակված շինամոնտաժային աշխատանք կիրականացնեն հաղթող ճանաչված կապալառու ընկերությունները

Առաջնահերթություններից են ամերիկյան ներդրումների և Հայաստանից դեպի ԱՄՆ արտահանման ծավալի ավելացումը. Պապոյան

Էսքան ում թքես-մրես՝ չասի շառս քաշեմ գնամ. քթներից բերելու են, մաշեն շպրտեն. այլասերել են եկեղեցին. տեսանյութ

Մինչ աղիողորմ գրում են դիվանապետի գրպանը թմրանյութ գցելու մասին, պարզվում է՝ հակառակն է տեղի ունեցել. Սաֆարյան

Տոնածառային կրքեր Գյումրիում. կոմկուսը վերակենդանացրեց Բալասանյանների ջարդոնը. Կառավարության նվերը սրտներով չէ

Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի ԵՔՀ հարցերով հատուկ հանձնակատար Հյուգ Մորեին

Ովքեր են Գյումրու քաղաքապետարանի ձերբակալված պաշտոնյաները. մանրամասներ

Գյումրիում զանգվածային անկարգությունների շրջանակում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Զորականում անչափահասին առևանգած և խուլիգանություն կատարած մեղադրյալների վերաբերյալ քրվարույթը դատարանում է

Ձերբակալություններ Գյումրիում. հայտնի է պատճառը

Անձին թմրամիջոցն իրացվել է Մայր Աթոռ դիվանատան ընդունարանում. մանրամասներ Արշակ Խաչատրյանի գործից

Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ձեռք բերվեցին գրեթե մեկ օրում

Վարչապետի գլխավորությամբ կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա

ԿԸՀ նախագահն ու Տիգրան Բաբիկյանը դիտարկել են Ղրղզստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները

ՄԹ պաշտպանության պետնախարար, լորդ Վերնոն Ռոդնի Քոքերն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա