250.000 դրամ աշխատավարձով հովվի աշխատատեղ կա, դիմող չկա. Շիրակի մարզպետ

21/02/2018 schedule18:10

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն երեկ հանդես եկավ հանրային հաշվետվությամբ, ամփոփեց 2017 թվականն ու խոսեց 2018-ի ծրագրերից: Անցած տարին եւ ձեռքբերումների տարի է եղել եւ բացթողումների: Նաեւ՝ տարօրինակությունների: Վերջին բնորոշումը հատուկ է եղել գյուղաբնակ գործազուրկներին: Պարապ-սարապ ման եկողները 250.000 դրամ աշխատավարձի դիմաց որպես հովիվ հոտին հետեւելու ցանկություն չեն ունեցել: Աշխատող գտնելու հարցում դժվարություններ է ունեցել նաեւ «Գրինֆուդ» ընկերությունը՝ ելակի ջերմոցը հիմնելիս: Ամբողջ գյուղում հնարավոր չի եղել հող փորող գտնել:

«Մի մասը նստած է նպաստի վրա, մյուս մասը ծուլացել է: Փաստն այն է, որ գործատուն դժվարանում է աշխատող գտնել: Տարօրինակ հոգեբանություն կա, ասում են՝ ինչու՞ պիտի ես գամ քո համար աշխատեմ: Մի քանի օրից ես ինքս կգնամ, ուզում եմ Աշոցքում լինել, չեմ ասում մարդիկ ծույլ են, բայց տեղում պետք է պարզեմ, թե ինչու աշխատել չեն ուզում»,- ասաց մարզպետը:

Իսկ նրանք, ովքեր աշխատել էին ուզում եւ սպասում էին «Սաստեքս»-ին, դեռ անգործ են: Ընկերությունը խոսքի տերը չեղավ, Գյումրիում ոչ իր կարի ֆաբրիկա բացեց, ոչ էլ մոտ 300 աշխատատեղ ստեղծեց: Մարզպետն ասում է՝ խոսել է պատասխանատուների հետ, մայիսին կբացեն գործարանը, խնդիրը ֆինանսական է:  

2017-ին ներդրումային ծրագրերով Գյումրու մարզամշակութային կենտրոնը կկառուցվի, նախկին «Շիրակ» հյուրանոցն ավերակից վեր կհառնի, Բավրայից կկարողանան տեղում մշակած հնդկաձավարն ապրանքային տեսքով հասցնել շուկա:  

«Անցած տարում մարզի համայնքները սեփական եկամուտները լավ են հավաքագրել, կառավարությունն էլ նրանց բարի աչքով է նայել: Կարկտահարված 4 համայնքի 100 մլն դրամի փոխհատուցում է տվել: Նաեւ ներել է կառավարությունից սերմացու վերցրած եւ դրա դիմաց չվճարած շիրակցիների 2011-16թթ. 119 մլն դրամի հասնող պարտքը: 2017-ն անհաջողակ տարի է եղել գյուղատնտեսության առումով: Եվ  ցանքատարածություններն են պակասել, եւ բերքի շեշտակի անկում է եղել: Աճ է գրանցվել առողջապահության ոլորտում: Վճարովի ծառայությունից 650 մլն դրամ ավելի է հավաքագրվել: Եթե բողոքներ կան համակարգից, բժիշկներից, բուժհաստատություններից, ասեք, նաեւ գյումրեցիներին հորդորեք բաց խոսել»,- ասաց Արթուր Խաչատրյանը: Հորդորը նաեւ սոցծառայություններից ունեցած բողոքներին էր վերաբերում:

«Այս պահի դրությամբ սոցիալական ծառայություններում աուդիտ է գնում, եթե քաղաքացիներն ունեն բողոքներ սոցիալական ծառայությունների թե աշխատանքի որակից եւ թե դրամաշորթությունից, թող դիմեն անձամբ ինձ, կամ թող ձեզ դիմեն, դուք ինձ տեղյակ պահեք»,- ասաց մարզպետը:

2018-ին  Եվրոպական միությունը խոստացել է Շիրակի մարզը պահել ուշադրության կենտրոնում:  Հանդիպման ավարտին խոսվեց նաեւ ահաբեկիչների մասին տարածված լուրերի եւ Գյումրու դպրոցների խուճապի մասին:

«Նույնիսկ նրանք, ովքեր էդպիսի տեղեկատվություն ունեն, ձեզ բան չեն ասի, որովհետեւ դա ազգային անվտանգության հարց է: Ինչ-որ խոսակցություն տարածվեց, բայց ինչքանով է դա հիմնավոր կամ հիմնազուրկ, չեմ կարող  ասել, ունեցել ենք էդ ահազանգերը, որ դպրոցներում որոշակի խուճապ կա, բայց որեւէ հիմնավորված բան, 50 հոգի է սահմանն անցել, 100 հոգի է անցել՝ չկա: Մեզ պաշտոնապես չեն ասել, մենք էլ չենք ասել, որ դպրոցներում ուսումնական ռեժիմը պետք է փոխել»,- հանդիպման ավարտին փաստեց Շիրակի մարզպետը:

Տպել
3276 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց