Ալեն Սիմոնյանի հասցեին սպառնալիքներ հնչեցրած Շմայսի արարքում հանցակազմ չեն գտել

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, հերթական անգամ ջրից չոր դուրս եկավ. ԵԼՔ դաշինքի Երեւանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար Մովսիսյանը քրեական պատասխանատվության չի ենթարկվի:

Մի քանի օր առաջ Առաքել Մովսիսյանը զանգահարել էր Ալեն Սիմոնյանին եւ սպառնալիքներ ու հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին:

Այսօր ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ հրապարակման հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Սակայն քիչ առաջ ոստիկանության աշխատակիցները զանգահարել են Ալեն Սիմոնյանին եւ ասել, որ ուսումնասիրությամբ իրենք հանցակազմ չեն գտել, խնդրել են Սիմոնյանին գնալ ոստիկանություն եւ դիմում ներկայացնել:
Այս մասին մեր զրույցում ասաց ԵԼՔ դաշինքի Երեւանի ավագանու անդամը: Ալեն Սիմոնյանի հետ զրույցը ստորեւ.

- Ալեն, տեղեկություններ ունե՞ք, ձեր հասցեին սպառնալիքներ հնչեցնելու գործն ի՞նչ փուլում է, ի՞նչ ընթացք է տրվել:

- Քիչ առաջ զանգահարեցին ոստիկանությունից, ասացին, որ իրենք ուսումնասիրել են հրապարակումները եւ դրա մեջ հանցակազմ չեն գտել, իրենց գնահատմամբ՝ այդտեղ սպառնալիք չկա: Հրավիրեցին ինձ, որ ես գնամ դիմում ներկայացնեմ, բայց հաշվի առնելով նախկինում եղած փորձը, անիմաստ եմ համարում գնալ, դիմում ներկայացնել, իրենք էլ մի հատ ֆիքսեն, որ դիմում ներկայացվել է, շատ ուշադիր ուսումնասիրել են, բայց հանցակազմ չեն գտել: Կարծում եմ, որեւէ նոր բան ես իրենց չէի ասելու, դրա համար հրաժարվեցի եւ չգնացի:

- Այսինքն՝ հրաժարվե՞լ եք հաղորդում ներկայացնելուց:

- Մեռա հարցազրույց տալով, մեռա դրա մասին խոսելով: Ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ մամուլի հրապարակումներն արդեն իսկ հաղորդում է հանցագործության մասին: Եթե իրենք հանցակազմ չեն գտնում, ապա, անկեղծ ասած, ես իրենց խաղը խաղացողներից չեմ:

- Ստացվում է, եթե դուք հաղորդում չեք ներկայացնում, ապա Առաքել Մովսիսյանը քրեական պատասխանատվության չի ենթարկվում:

- Եթե ես հաղորդում ներկայացնեմ, Առաքել Մովսիսյանին պատասխանատվության ենթարկելո՞ւ են:

- Ձեզ եմ հարցնում:

- Ես իրավունք ունեմ ձեր հարցին հարցով պատասխանել, որը իր մեջ պատասխան է պարունակում:

- Տեղյա՞կ եք՝ ոստիկանություն Մովսիսյանին կանչե՞լ են, բացատրություն վերցր՞ել են, թե՞ ոչ:

- Անկեղծ ասած, տեղյակ չեմ, ես իր հետ չեմ շփվել, չեմ շփվելու: Այնուամենայնիվ, իմ գնահատականն այն է, որ իրեն ու ինձ փորձել է հակադրել իրար երրորդ մարդ, երրորդ ուժ. երրորդ կողմից կազմակերպած է, որովհետեւ այն պատճառը, որի համար ինքն ինձ զանգահարել էր, իրականության մեջ գոյություն չի ունեցել եւ ամբողջ հաշվարկը եղել է այն, որ այդ խոսակցության ընթացքում վեճ կբռնկվի, եւ ինքը կամ ես խոսակցության հետեւանքով վնաս կկրենք: Ինձ համար այս պահին կարեւոր է դա, թե չէ այնպես չէ, որեւէ նոր բան իմացանք կամ իմ, կամ իր մասին:

- 3-րդ կողմի անունը ձեզ հայտնի է, ո՞ւր են տանում կասկածները:

- Զբաղվում եմ դրանով, ժամանակի ընթացքում կիմանամ եւ կհրապարակեմ դա:

- Վերջում ավելացնելու բան ունե՞ք:

-Ո՛չ բռնությանը:

Ավելի վաղ՝ Ալեն Սիմոնյանը «ՀԺ»-ին տված հարցազրույցում ենթադրել էր, որ սա Գոռ Վարդանյանի կազմակերպածն է: Նշենք, որ Առաքել Մովսիսյանը Ալեն Սիմոնյանին զանգահարել է Երեւանի ավագանու հայտնի միջադեպից հետո:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4105 դիտում

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար