Երևան
12 °C
Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանից այսօր հետաքրքվեցինք՝ ուսումնասիրե՞լ է ռոմանագերմանական ֆակուլտետի փոխդեկանի անվան հետ կապված միջադեպի մասին տեղեկությունները եւ ի՞նչ եզրակացության է հանգել:
Շաբաթ օրը հայտնի էր դարձել, որ բուհի իր աշխատասենյակում ծեծի է ենթարկվել նշված ֆակուլտետի փոխդեկան, 37-ամյա Գեւորգ Բարսեղյանը: Պատճառը, ըստ այդ տեղեկությունների, եղել է այն, որ Բարսեղյանն ուսանողուհիներից մեկին տարօրինակ առաջարկություններ է արել, որի հայրն Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյա է: Ուսանողուհին այդ մասին տեղեկացրել է իր բարեկամներին, որոնք էլ եկել են համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի վարչական շենք ու իր աշխատասենյակում հորդորել են փոխդեկանին, որ այլեւս նման պահվածք չցուցաբերի, սակայն տեսնելով, որ Գ. Բարսեղյանը հակառակվում է, հարվածներ են հասցրել:
«Ինչ-որ բաներ ուսումնասիրել եմ... Ինչ էլ որ լինի, խնդիրները եղել են կենցաղային հողի վրա: Կապ չունեն համալսարանի հետ: Դա իրենց անձնական գործն է, բայց, այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ նման դեպքում, եթե նա պաշտոնատար անձ է (իսկ ինքը դեկանի տեղակալ է), նույնիսկ կենցաղային հողի վրա այդպիսի խնդիրները իրավունք չեն տալիս նման ձեւով պահել: Եվ այդ պատճառով ես երեւի իրեն կխնդրեմ ազատել դեկանի տեղակալի պաշտոնը: Նա գիտությունների թեկնածու է, դոցենտ է, թող շարունակի դասախոսել, բայց արդեն դեկանի տեղակալի պաշտոնը զբաղեցնել երեւի չի կարող: Կապ չունի, որ խնդիրն ուղիղ համալսարանին չի առնչվում, բայց միեւնույն է, տհաճ բան է: Կարծում եմ, որ մանկավարժի կոչմանն այնքան էլ հարիր չէ»,- մեր հարցին պատասխանելով՝ ասաց ԵՊՀ ռեկտորը:
Պաշտոնից ազատման դիմում գրելու խնդրանք-առաջարկով Արամ Սիմոնյանը դեռ չի դիմել Գեւորգ Բարսեղյանին. «Ես իրենից պահանջել եմ բացատրություն: Դա կլինի, դեկանի բացատրոթյունն էլ կլինի, նոր կորոշեմ: Բայց, ամենայն հավանականությամբ, այդպես կորոշեմ»:
Ռեկտորը չմանրամասնեց, թե ինչ կենցաղային խնդրի մասին է խոսքը: Չհերքեց նաեւ ուսանողին ինչ-որ առաջարկություն անելու մասին տեղեկությունը: «Չեմ կարող ասել, անհատների հարաբերություն է, ես ինձ իրավունք չեմ վերապահում մտնել դրա մեջ: Համալսարանի դասապրոցեսի, քննությունների, դասախոսությունների հետ դա ոչ մի կապ չունի: Դրանք զուտ անձնական հարաբերություններ են՝ անձնական հողի վրա: Եթե ինչ-որ խնդիրներ կան, թող զբաղվեն պատկան մարմինները: Դա մեզ հետ կապ ունի այնքանով, որ մեր աշխատակիցն է եւ մեր ուսանողը: Այդ իսկ պատճառով՝ ես բացատրություն եմ պահանջել եւ, ըստ այդմ, որոշակի վարչական նկատողություններ կանեմ»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT