Երևան
12 °C
Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստում Երկիր ծիրանի եւ ՀՀԿ խմբակցությունների անդամների միջեւ տեղի ունեցած սկանդալային միջադեպը նոր ընթացք է ստանում:
Ոստիկանությունը դեպքի առթիվ մի քանի օր անց հարուցել է քրեական գործ եւ ուղարկել ՀՀ քննչական կոմիտե: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ՀՀ ՔՕ 118 հոդվածի հատկանիշներով (Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով) եւ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչեւ մեկ ամիս ժամկետով):
Թե ինչ ճակատագիր կունենա հարուցված քրեական գործը դժվար չէ կռահել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե մյուս կողմում ինչ ուժի ներկայացուցիչներ են կանգնած: Նման քրեական գործերը սովորաբար «հանցակազմ» չեն ունենում: Այս դպքում իրավիճակը փոխում են միջադեպի ժամանակ արված բազմաթիվ տեսանկարահանումները, մասնավորապես դրվագներ՝ կնոջը ապտակելու, մազերը քաշելու, «գրկելու» վերաբերյալ:
Իշխանության գործելաոճը հաշվի առնելով, չի բացառվում, որ խուլիգանության հոդվածով մեղադրանք առաջադրվի Երկիր ծիրանի խմբակցության անդամների վրա: Բանն այն է, որ սույն միջադեպից հետո բացի ԵԾ անդամներից հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները:
Թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին պատասխանել է հայտնի փաստաբան Երվանդ Վարոսյանը:
- Պարոն Վարոսյան, ին՞չ եք կարծում, հնարավոր է խուլիգանության հոդվածով Երկիր ծիրանի խմբակցության անդամներին մեղադրանք առաջադրվի:
- Ակնհայտ էր, որ քրեական գործ պետք է հարուցվեր։ Սակայն, թե ինչ սցենարով կգնա քննությունն արդեն մեծ հարց է։ Վերջին շրջանում խայտառակ միտում կա հարձակվող ու տուժող կողմերի միջեւ հավասարության նշան դնելով՝ «ստիպել» տուժող կողմին համակերպվել ու չբողոքել։ Հարց է, եթե փորձ արվի ավագանու ընդդիմադիր անդամների իրականացրած ակցիան որակել խուլիգանություն, ապա դա իրավական առումով որեւէ հիմք ունենալ չի կարող, սակայն հետզհետե ուժգնացող ճնշումները բոլոր ոլորտներում հնարավորություն չեն տալիս դա բացառել։ Միաժամանակ, սակայն նման մոտեցումը Եվրոպայի Խորհրդի անդամ երկրին հարիր չի կարող լինել, ավելին` պետությունը կվերածի ծաղրի առարկայի:
- Տեսանյութերի ուսումնասիրությամբ ծեծի հոդվածով բավարար ապացույցներ, ըստ ձեզ կա՞ն համապատասխան անձանց մեղադրանք առաջադրելու համար:
- Տեսանյութերում կան պատկերված գործողություններ, որոնց համար կարծում եմ դժվար կլինի գտնել համապատասխան պատճառաբանություն ու պատասխանատվությունը բացառող հանգամանքներ:
- Պարոն Վարոսյան, քանի որ նմանատիպ դեպքերում իշխանություններն իրենց աջակիցներին միշտ ջրից չոր են դուրս հանում, այս դեպքում դա ինչպես է հնարավոր, կամ հնարավոր է, թե՝ ոչ:
- Դա հնարավոր է ցանկացած դեպքում, եթե կա ցանկություն։ Ինչ մեխանիզմ կընտրվի` ցույց կտա ժամանակը, բայց, որ կանանց ծեծողները պատասխանատվության չեն ենթարկվի, ես գրեթե համոզված եմ։
- Քանի որ նմանատիպ գործերը սովորաբար «հանցակազմ» չեն ունենում, բացի այս հիմքից ի՞նչ հիմքով կարող են կարճել, օրինակ հաշտության հիմքով հնարավոր է գործը կարճվի, այս հոդվածները նման «հնարավորություն» ընձեռո՞ւմ են:
- Խուլիգանության դեպքում՝ ոչ, ծեծի պարագայում հնարավոր է։ Բայց նորից կրկնեմ՝ ցանկության ու ցուցումի դեպքում ինչեր ասես կարելի է մտածել կոնկրետ որեւէ անձի պատասխանատվության չենթարկելու համար։ Ինչպես ասում են, առաջին դեպքը չի, բնականաբար դժվար վերջինը լինի։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակի վրա հարձակվողների «ականջն էլ կանչի»:
Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստում «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները իրենց հետ Նուբարաշենից տարաներով կոյուղաջուր էին բերել։ Ապա՝ «Երկիր Ծիրանի» անդամ Մարինա Խաչատրյանը տարայով ջուրը փորձել էր մոտեցնել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ինչը «կանխել էին» քաղաքապետարանի աշխատակիցները եւ կոյուղաջուրը թափվել էր հատակին։ Միջադեպը վերածվել էր ծեծկռտուքի: Մասնավորապես դահլիճի գրեթե մեջտեղում ավագանու անդամ Էդմոնդ Կիրակոսյանին Մարինա Խաչատրյանը փորձել էր հարվածել, սակայն Կիրակոսյանը կանխել էր, իսկ հաջորդ գործողությամբ ապտակել Մարինա Խաչատրյանին: Մինչ Մարինա Խաչատրյանը կհասցներ հասկանալ, թե ինչ է կատարվել նրան թիկունքից քաշել է ավագանու անդամ Վասպուրակ Մարտիրոսյանը: Մարինա Խաչատրյանն արդեն հասել էր դահլիճի դռանը, սակայն դուրս գալու մտադրություն չուներ: Դահլիճից նրան հեռացնելու օպերացիան փորձել էր գլուխ բերել ավագանու անդամ Արտակ Գասպարյանը, որին հաջողվել էր քաշելով Մարինա Խաչատրյանին հանել նախասրահ: Մարինա Խաչատրյանին վերջնականապես տարածքից հեռացրել է Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանը՝ նրան մի քանի մետր գրկած տանելով: Այդ կերպ Վարդանյանը «կանխել է» եւ «ինքնապաշտպանվել» կանանց հնարավոր «ահաբեկչությունից»:
Միջադեպից հետո «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ՄԻՊ Արման Թաթոյանին ներկայացնելով՝ «հաղորդում հանցագործության մասին»։
Նշենք, որ Մարինա Խաչատրյանը հայտարարել է, որ միջադեպի ժամանակ ոչ միայն ֆիզիկական բռնություն, այլ նաեւ սեռական բնույթի ոտնձգություն է կատարվել իր նկատմամբ։
Նշենք, որ Քննչական կոմիտեն ստացել է ոստիկանության կողմից հարուցված քրեական գործը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT