Ռաս էլ Խայմահ էմիրությունը հայ զբոսաշրջիկներին հրավիրում է արկածային եւ շքեղ հանգստի

Արաբական Ռաս էլ Խայմահ էմիրության իշխանությունները ցանկանում են գրավել հայաստանցի զբոսաշրջիկների ուշադրությունը: Այդ հարցով անձամբ զբաղվում է Ռաս էլ Խայմահի Տուրիզմի զարգացման վարչության գլխավոր տնօրեն Հայթամ Մաթարը: Օրերս նա պետք է գործնական այցով ժամաներ Երեւան, եւ նրա գրասենյակը կապ էր հաստատել մեր խմբագրության հետ Հայթամ Մաթարի հետ հանդիպելու եւ հարցազրույց անելու առաջարկով: Ինչ-ինչ պատճառներով այցը չեղարկվեց, սակայն նա պատասխանեց «Հայկական ժամանակ»-ի հարցերին: Հայթամ Մաթարը ներկայացրեց Ռաս էլ Խայմահը նշեց, որ այն հատկապես հետաքրքիր կարող է լինել արկածասերների համար:

-Ի՞նչ եք պատրաստվում անել Ռաս էլ Խայմահ էմիրությունը Հայաստանում ավելի ճանաչելի դարձնելու համար, որպեսզի ավելի շատ հայեր իրենց հանգիստը պլանավորեն այդտեղ:

-Նախեւառաջ Հայաստանի բնակիչներին պետք է տեղեկություններ տանք Ռաս էլ Խայմահի հնարավորությունների մասին եւ ներկայացնենք, թե կոնկրետ ինչ կարող ենք առաջարկել զբոսարջիկներին: Ռաս էլ Խայմահը կատարյալ վայր է դառնում արկածային զբոսաշրջության սիրահարների համար: Ժայռամագլցման սիրահարները հավանաբար կհավանեն այս վայրը: Երկրորդ, մենք պետք է ակտիվորեն համագործակցենք տեղի տուր-օպերատորների հետ, որպեսզի նրանք կարողանան իրենց հաճախորդներին առաջարկել հանգստանալ մեզ մոտ:

-Ի՞նչը կարող է հայերին գրավել, որպեսզի ձեզ մոտ հանգիստն անցկացնելու որոշում կայացնեն, տեսարժան վայրե՞րը, գնե՞րը, թե՞ այլ բան:

-Էմիրությունը կարող է պարծենալ ինչպես բազմաթիվ հնագիտական օբյեկտներով, այնպես էլ ուշագրավ բնական լանդշաֆտներով: Ոսկեզօծ ավազուտ լողափերը ձգվում են 64 կմ ափի երկայնքով, իսկ ավազաբլուրներն ու արմավենիներն անհավանական գեղեցիկ են դարձնում այն: Ռաս էլ Խայմահի անապատը նույնպես չափազանց գրավիչ վայր է: Դրա տարածքում կան բեդուինների բազմաթիվ ճամբարներ: Բեդուինները սիրով պատրաստ են զբոսաշրջիկներին պատմել իրենց սովորույթների մասին: Նաեւ չպետք է մոռանալ Ջեբել Ջեյս լեռան մասին, որն Արաբական Միացյալ Էմիրությունների ամենաբարձր կետն է: Այնտեղ զբոսաշրջիկները կարող են ալպինիզմով զբաղվել տարածաշրջանի առաջին ժայռային տարածքում, որը կոչվում է Վիա Ֆեռատե: Նաեւ այս ամիս մենք բացել ենք աշխարհի ամենաերկար զիփլայնը, որն իր երկարության համար հայտնվել է «Գինեսի ռեկորդների գրքում»: Այս տարի նաեւ պլանավորում ենք լեռնային ճամբար կառուցել՝ լեռան գագաթին՝ ծովի մակարդակից 1934 մ բարձրության վրա տեսարժան վայրերը դիտելու համար հատուկ դիտակետով: Բացի այդ՝ էմիրությունը պատրաստ է նաեւ առաջարկել լյուքս կարգի բազմաթիվ հյուրանոցներ, այնպես որ մեր հյուրերը չեն հիասթափվի ենթակառուցվածքներից:

-Գիտեք՝ եթե հայերը գնում են ԱՄԷ, նրանք սովորաբար ընտրում են Դուբայը: Հանգստի համար հաճախ ընտրում են նաեւ Վրաստանը եւ Թուրքիան: Ավստրիան, Հունաստանը եւ նախկին Հարավսլավիայի պետությունները սկսում են ավելի ու ավելի հետաքրքիր դառնալ հայ զբոսաշրջիկների համար, դե իսկ այնպիսի երկրները, ինչպիսիք են Իսպանիան եւ Իտալիան, միշտ էլ գրավիչ են: Ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել այս «մրցակիցների» դեմ: Ի՞նչն է ձեզ այս պայքարում ֆավորիտ դարձնում:

-Ներկա պահին էմիրությունը հետաքրքիր վայր է դառնում արկածային տուրիզմի շուկայում: Այս սեգմենտում մենք արդեն առաջատար դիրքեր ենք գրավում Մերձավոր Արեւելքում, ինչը մեզ առանձնացնում է մյուս էմիրություններից: Բացի այդ՝ առաջարկվող բազմաթիվ ծառայությունները, ինչպես նաեւ մուտքի արտոնագրի հետ կապված գոյություն ունեցող պարզ պահանջները այն հանգստի գրավիչ վայր են դարձնում ԱՊՀ երկրների բնակիչների համար:

-Պատմեք Ռաս էլ Խայմահի ենթակառուցվածքների, սպասարկման ոլորտի մասին:

-Հյուրանոցները համապատասխանում են բոլոր պահանջներին: Երկար ժամանակ մենք մոդեռնիզացրել ենք Ռաս էլ Խայմահի ենթակառուցվածքները նոր զբոսաշրջիկների գրավելու համար: Ներկա պահին հայտնի բազմաթիվ բրենդներ կանոնավոր իրենց հյուրանոցներն են կառուցում մեզ մոտ, դրանց թվում են լյուքս կարգի հյուրանոցները: Որպես կանոն հյուրանոցների մեծամասնությունը տեղակայված է ափի երկայնքով: Մինչեւ 2025 թ. Էլ Մարջան արհեստական արշիպելագում կբացվեն համաշխարհային այնպիսի հայտնի բրենդների հյուրանոցներ, ինչպիսիք են «Մովենփիքը», «Անանթարան», «Մարիոթը»: Ռաս էլ Խայմահ հասնելը դժվար չէ: Այն գտնվում է Դուբայից 87, իսկ Շարժայից՝ 71 կմ հեռավորության վրա, օդանավակայաններից այնտեղ հասնելը տեւում է 35-45 րոպե: Ինչ վերաբերում է հիվադնանոցներին, առողջապահությունը, դրանք մեր էմիրությունում բավական բարձր մակարդակի վրա են: Հյուրանոցների աշխատակիցները միշտ պատրաստ են առաջին բուժօգնություն ցույց տալ, իսկ եթե հոսպիտալացվելու կարիք լինի, կարելի է օգտվել առողջության ապահովագրությունից:

-Գները սովորաբար առաջին բանն են, որ հետաքրքրում են մարդկանց: Նրանք ցանկանում են որքան հնարավոր է լավ տեղ գնալ, որքան հնարավոր է ցածր գնով:

-Մենք շքեղ հանգիստ ենք առաջարկում բոլոր նրանց, ովքեր պատրաստ են յուրահատուկ բաների: 2 անձի համար 10 օրվա հանգիստը կազմում է ամենաքիչը 1000 ամերիկյան դոլար: Ամեն դեպքում, Ռաս էլ Խայմահը չի կարելի ԱՄԷ-ի ամենաթանկ էմիրությունը համարել: Փաստացի Ռաս էլ Խայմահի գները էմիրության ամենագրավիչ կողմերից են զբոսաշրջիկների մեծամասնության համար: Դուբայում գները 30%-ով ավելի բարձր են: Մենք շատ հաճախ ակցիաներ ենք անում: Օրինակ, անցած տարի կազմակերպեցինք «Kids Go Free» ակցիան, որի շրջանակներում մինչեւ 12 տարեկան երեխաները իրենց 2 ծնողների հետ ճանապարհորդում էին անվճար:

-Վերջին տարիներին տարբեր երկրներում ահաբեկչությունների ու զբոսաշրջիկների վրա հարձակումների դեպքերն անընդհատ աճում են: Ինչպե՞ս եք ապահովում զբոսաշրջիկների անվտանգությունը:

-Սա գլոբալ խնդիր է, սակայն ես կարող եմ երաշխավորել, որ զբոսաշրջիկներին վտանգ չի սպառնում: ԱՄԷ-ն Արաբական ծոցի ամենաանվտանգ երկիրն է եւ աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկը: Այստեղ զբոսաշրջիկների համար վտանգ չկա: Անվտանգության ծառայությունները մշտապես հսկում են հասարակական կարգուկանոնը՝ անելով հնարավոր ամեն բան, որ զբոսաշրջիկներն իրենց հանգիստ զգան:

-Տարվա ո՞ր ժամանակաշրջանում է նախընտրելի մեկնել Ռաս էլ Խայմահ:

-Սեզոնը սովորաբար սկսվում է հոկտեմբերից եւ տեւում մինչեւ ձմեռվա վերջ: Այս ժամանակահատվածի եղանակային պայմաններն ամենահարմարն են զբոսաշրջիկների համար:

-Մենք ուսումնասիրեցինք ու պարզեցինք, որ 2015 թ., երբ Դուք նշանակվել եք Տուրիզմի զարգացման վարչության գլխավոր տնօրենի պաշտոնում, սկսել եք աշխատել տարեկան 1 մլն զբոսաշրջիկ բերելու ռազմավարության վրա: Հաջողվու՞մ է դա իրականացնել:

-Մենք բավական լավ արդյուքների ենք հասել: Մեր նպատակը մինչեւ 2018 թ. ավարտը 1 մլն զբուսաշրիկ բերելն է: Այդ պատճառով անընդհատ զարգացնում ենք էմիրության ենթակառուցվածքները, նոր առաջարկներ ենք անում զբոսաշրջիկներին, ինչպես նաեւ նոր շուկաներ ենք մուտք գործում: 2017 թ. բավական մոտեցանք 1 մլն ցուցանիշին, հետեւաբար այս տարի պետք է հասնենք էմիրության համար այդ կարեւոր նշաձողին:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3432 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ