«Իգլան» տարիներ շարունակ պահվել է Էջմիածնում. նախկին քաղաքապետի՝ արտահանձնված որդին խոսեց

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով այսօր Վերաքննիչ քրեական դատարանում առաջին անգամ ցուցմունք տվեց գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Աղվանյանը:

Նրան առաջին ատյանի դատարանում հարցաքննելու հնարավորություն չի ընձեռվել այն պատճառով, որ վերջինիս Վրաստանի իրավապահները դեռ չէին արտահանձնել Հայաստանին: Աղվանյանին Վրաստանի իրավապահները ձերբակալել էին Սամվել Բաբայանին եւ մյուսներին ձերբակալելուց հետո՝ 2017 թվականի մարտին: Շատ հետաքրքիր «պատահականությամբ» Աղվանյանը Հայաստանին փոխանցվեց միայն այն ժամանակ, երբ կար արդեն Սամվել Բաբայանի եւ մյուսների վերաբերյալ դատավճիռ. դատավճիռը հրապարակվել է 2017 թվականի նոյեմբերի 28-ին, Աղվանյանը արտահանձնվել է նույն թվականի դեկտեմբերի 25-ին: Այս պահին գործից անջատված մասով ԱԱԾ-ում նրա վերաբերյալ գործ է քննվում, Աղվանյանը գտնվում է կալանքի տակ: Ըստ գործի նյութերի, հենց նա է վաճառել «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրը:

Դատաքննության ընթացքում Սամվել Բաբայանը պարբերաբար պետական մեղադրողից եւ դատարանից հետաքրքրվում էր, թե ո՞ւր է Ռոբերտ Աղվանյանը: Վերջինս Էջմիածնի նախկին քաղաքապետ Երվանդ Աղվանյանի որդին է: Չնայած դատարանը պարզաբանեց, որ ինքն իրավունքի ունի հրաժարվելու ցուցմունք տալուց, այնուամենայնիվ, Աղվանյանը պատրաստակամություն հայտնեց հարցեր լինելու դեպքում պատասխանել դրանց:

Պարզվեց, որ Աղվանյանը ամբաստանյալներից ճանաչում է միայն Արմեն Պողոսյանին, նա էլ է Էջմիածնից: Նրա ցուցմունքով պարզ դարձավ, թե ի վերջո որտեղից է ձեռք բերվել «Իգլան»: Նրա ցուցմունքը ո՛չ հօգուտ ամբաստանյալների էր, ո՛չ էլ՝ հակառակը:

Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանի հարցին, թե որտեղից է ձեռք բերել «Իգլան», եւ ի՞նչ առնչություն ունի դրա հետ, Ռոբերտ Աղվանյանը պատասխանեց, որ այն պատկանել է հորը. «Պատերազմի ժամանակ հայրս մեծ օգնություն է ցուցաբերել, այդ ժամանակվանից մնացել էր մեր տանը։ 2008-10 թվականին հստակ չեմ հիշում. Էջմիածինում տունս վաճառելու ժամանակ եմ հայտնաբերել»: Հարցին, թե որտե՞ղ են հանդիպել Հրաչ Մայիլյանի (Սամվել Բաբայանի եւ մյուսների դեմ ցուցմունք տված անձը, ում շնորհիվ բացահայտվել էր գործը: Նա է «Իգլան» հանձնել ԱԱԾ-ին,-Տ.Խ.) հետ եւ ի՞նչ են զրուցել, նա ասաց, որ հանդիպել են Թբիլիսիում. «Հանդիպել ենք, հաց ենք կերել, զրուցել ենք։ Ես «Իգլան» տվել եմ Հրաչյա Մայիլյանին, իմ գործունեությունն այդքանն է, մնացած հարցերով Հրաչյա Մայիլյանին դիմեք, ես ոչ մի ցուցմունքի, ոչ մի բանի հետ կապ չունեմ, գրողները գրել են, ցուցմունք տվողները տվել են...»,- ասաց նա: Իր ցուցմունքում Աղվանյանը պարբերաբար կրկնում էր, որ մյուս հարցրերն ուղղեն Մայիլյանին: Հիշեցնենք, որ Մայիլյանն առաջին ատյանի դատարանում հրաժարվել է ցուցմունք տալուց:

Դատարանի հարցին, եթե զենիթահրթիռային համակարգը Հայաստանում է եղել, ինչո՞ւ է Մայիլյանին ասել, թե այն Վրաստանից է բերելու, Ռոբերտ Աղվանյանը պատասխանեց՝ բարձր գնով վաճառելու համար:

«Զենիթահրթիռային համալիր Վրաստանից չի բերվել, այլապես ինձ Վրաստանից Հայաստան չէին արտահանձնի։ Զենքը տվել եմ Մայիլյանին, նպատակ եմ ունեցել այն վաճառել 25 000 դոլարով, Հրաչյա Մայիլյանն էլ ինձ տվել էր 4000 դոլար՝ պայմանով, որ մնացած գումարը հետո տամ»,- մանրամասնեց մեղադրյալը:

Գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի հարցին, թե ո՞վ է առաջարկել վաճառել «Իգլան», Ռոբերտ Աղվանյանը պատասխանեց. «Առաջարկել եմ նրան տալ «Իգլա»-ն, որ քրդերին փոխանցի՝ թուրքերի հերն անիծելու համար: Դրանից հետո տվել եմ Մայիլյանին, թե նա ինչ է արել այն, հարցերն ուղղեք իրան»:

Ցուցմունք տալիս նա նաեւ հայտնեց, որ Թբիլիսիում ձերբակալվելուց հետո հասկացել է իր սխալը եւ եւս մեկ հրթիռ է ունեցել, որը 2017-ին նվիրաբերել է հայոց բանակին: Նախագահող դատավոր Սեւակ Համբարձումյանը կատակեց՝.«Դե սաղ նվիրեիք պրծնեիք»։

Շարունակելով իր ցուցմունքը՝ Աղվանյանը դատարանին հայտնեց, որ ինքը որեւէ մեկի դեմ ցուցմունք չի տվել. «Ես ոչ մեկի վրա ո՛չ գրել եմ, ո՛չ ցուցմունք եմ տվել: Մինչեւ իմ էստեղ գալը, գրողը գրել ա, սարքողը՝ սարքել»,- ասաց նա հավելելով, որ իրեն ձերբակալել են իր դեմ տված ցուցմունքների հիման վրա:

Սամվել Բաբայանը Ռոբերտ Աղվանյանին հարցրեց՝ ինչու է Հրաչյա Մայիլյանն իր ցուցմունքում նշել, որ զենքը ոչ թե իրենք են տարել, այլ զենքը դրվել է մի տեղում, եւ դա Մայիլյանը վերցրել է, տարել, Աղվանյանը պատասխանեց, որ այդ հարցերի հասցեատերը Հրաչ Մայիլյանն է. «Ես ոչ մեկից վախենալու բան չունեմ, ասում եմ ինչ կա»:

Սամվել Բաբայանն էլ հարցաքննվողին ասաց, որ ինքը տեղյակ է եղել, որ մեկ համալիր Աղվանյանը նվիրել է բանակին, եւ տեղյակ է, որ այդ համալիրը Աղվանյանենց տանը գտնվել է ոչ թե 2010-ից, այլ ավելի վաղ՝ 1990-ականներից։ Ինչին ի պատասխան Աղվանյանն ասաց. «Դե ես փոքր էի»:

Հարցաքննության ավարտից հետո Սանասար Գաբրիելյանը ժպտաց, ինչը նկատեց նախագահողը եւ հարցրեց, թե ինչո՞ւ է ուրախանում. «Ուրախալի է, տեսա՞ք, որ ճիշտ ենք ասում, պարո՛ն դատավոր»։

Նշենք, ոչ ըստ մեղադրանքի, Աղվանյանը 38 հազար ԱՄՆ դոլարի դիմաց պատրաստակամություն էր հայտնել տրամադրել դյուրակիր զենիթահրթիռային համալիրը, ապա պայմանավորվածություն ձեռք բերելով մի շարք անձանց հետ եւ 4 հազար դոլար կանխավճար ստանալով, «Իգլա»-ն հանձնել էր Հրաչյա Մաիլյանին:

Վերաքննիչ բողոքով դատաքննության ավարտ հայտարարվեց, եւ դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին: Սամվել Բաբայանը եւ մյուսները վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկում են առաջին ատյանի կայացրած դատավճիռը: Սամվել Բաբայանը ըստ այդ դատավճռի դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:

Հաջորդ՝ փետրվարի 26-ին կայանալիք նիստում ճառով հանդես կգան կողմերը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5205 դիտում

Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր

Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ