Իրավապաշտպանն Արմեն Սարգսյանին քաղբանտարկյալների անուններ է ներկայացրել. թեկնածուն կհիշի՞

ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր հանդիպեց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեւեց մոտ 3,5 ժամ: Մինչ այս ՀԿ ներկայացուցիչները պահանջել էին Արմեն Սարգսյանին ներկայացնել տեղեկանք, որ իսկապես 2011 թվականին հրաժարվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից, մեկ այլ տեղեկանք այն մասին, որ բիզնեսով չի զբաղվում եւ այն հանձնել է կառավարման, ինչպես նաեւ ՀԿ ներկայացուցիչներին հետաքրքրում էր այն, թե ինչու՞ Արմեն Սարգսյանը եւ կինը՝ Նունե Սարգսյանը, չեն ներկայացնում եկամուտների հայտարարագիր: Համդիպման ավարտից հետո «Թրանսփարենսի ինթերնեշնլ» ՀԿ ներկայացուցիչ Սոնա Այվազյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ այս բոլոր հարցերը բարձրացվել են:

«Մենք ասացինք, որ բոլոր հարցերի համար պետք է լինեն պաշտոնական եւ հրապարակային պատասխաններ: Նա ասաց, որ իր բիզնեսները, որոնք իր անվան հետ են կապում, իր տղաններինն են: Եկամուտ եւս չունի, որովհետեւ ժամանակին կարողացել է բավականին բարձր վճարվող աշխատանք ունենալ եւ կուտակել գումար: Քաղաքացիության մասով նա պնդում է, որ 2001-ին հրաժարվել է Բրիտանիայի քաղաքացիությունից եւ այն փաստաթղթերը, որոնք կան հրապարակված, իներցիայով շարունակվել են»,- ասաց Սոնա Այվազյանը: Իսկ բավարարե՞լ են Արմեն Սարգսյանի պատասխանները, ասաց.

«Անշուշտ, մենք չենք կարող ստուգել այդ ամենը: Նա խոստացավ, որ դրա մասին հրապարակավ կասի: Ինչքան հասկացա՝ չկա տեղեկանք, որ նրա բիզնեսը հանձնված է հավատագրման կառավարման, իսկ քաղաքացիության հետ կապված չգիտեմ՝ տեղեկանք կներկայացնի՞, թե՞ ոչ: Նա ինքը կորոշի՝ ինչպես հիմնավորել»,- ասաց Սոնա Այվազյանը:

Իրավապաշտպանները հետաքրքրվե՞լ են, թե Արմեն Սարգսյանը եւ կինն ինչ միջոցներով են ապրում, երբ Սարգսյանն աշխատավարձ չի ստանում, որպես դեսպան, եւ չի կատարում այլ վճարովի աշխատանքներ՝ ՀԺ-ի հարցին Սոնա Այվազյանը պատասխանեց.

«Նա ասում է, որ նախկինում զբաղեցրել է բարձր վարձատրվող աշխատանքներ եւ ունի բավականին գումար»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանն էլ նշեց, որ բավականին անկեղծ զրույց է եղել, Սարգսյանը ներկայացրել է իր տեսակետները:

«Անկեղծ զրույց էր, նա բավականին տեղեկացված էր Հայաստանի մասին: Մենք բավականին սուր հարցեր բարձրաձայնեցինք՝ Հայաստանի արդարադատության զրոյական վիճակի մասին, քաղբանտարկյալների խնդիրները բարձրաձայնեցինք: Նա չէր խուսափում ամենասուր հարցերին պատասխանելուց»,- ասաց Իշխանյանը եւ հրաժարվեց պատասխանել, թե Արմեն Սարգսյանը նախագահի արժանի թեկնածո՞ւ է, թե՞ ոչ:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ Արմեն Սարգսյանին քաղաբանտարկյալների ցանկ է ներկայացրել:

«Ես խոսել եմ քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտությունից: Մի քանի ճչացող դեպքերի մասին եմ ասել, Գեւորգ Սաֆարյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Սամվել Բաբայանի, Շանթ Հարությունյանի անուններն եմ տվել: Իր ասածն այնքան էական չէ, ինչքան ինձ համար էական է, որ ես պետք է դա ասեի: Անդրադարձել եմ վաղաժամ ազատումներին, քանի որ հիմա կալանավայրերը լցված են բանտարկյալներով: Նա ասաց, որ ինքն այդ ամեն ինչը պետք է ասի եւ իմանա, նրա հնարավորությունները կլուծե՞ն դրանք, թե՞ ոչ, ես չգիտեմ»,- ասաց Վարդան Հարությունյանը:

ՀԿ ներկայացուցիչները նշեցին, որ Արմեն Սարգսյանը իրենց հարցերից չի նեղվել: Արմեն Սարգսյանն առաջիկայում այլ ՀԿ-ների հետ էլ է հանդիպելու:

Անդրադառնալով քաղբանտարկյալների թեմային, նշենք, որ ԱԺ-ում լրագրողների հարցին պատասխանելով՝ Արմեն Սարգսյանը նշել էր, որ չգիտի՝ քաղբանտարկյալներ կան, թե՝ ոչ:

Տպել
2953 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց