Սա ուղղված է կանանց բացառմանը քաղաքական ասպարեզից. «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության»

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան եւս հանդես է եկել այսօր Երեւանի քաղաքապետրանում տեղի ունեցած միջադեպին ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամի նկատմամբ բռնության դատապարտման հայտարարությամբ:

«2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ընթացքում ՀՀԿ խմբակցության անդամների կողմից «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է բռնություն։ Մարինա Խաչատրյանը փորձել է Նուբարաշենից բերված կոյուղաջրով տարան մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանի սեղանին, այդպիսով ջանալով բարձրաձայնել տարիներ շարունակ գարշահոտության մեջ ապրող Երևանի բնակիչների խնդիրը։ Համացանցում տարածված տեսանյութում հստակ երևում է, որ ավագանու անդամին կանգնեցրել են և նրա հանդեպ բռնություն գործադրելու գործողությունը հստակ հրահանգված է եղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյաի կողմից՝ «Դեմը առեք, դեմը առեք, շուտ-շուտ» կոչով։

Արդյունքում տղամարդկանց մի ողջ գունդ ֆիզիկական բռնություն է կիրառել ավագանու անդամի նկատմամբ, ինչն ուղղորդվել է նաև կնոջ սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության խախտումներով։

Կին քաղաքական գործիչների հանդեպ կիրառվող բռնությունն ու դրա ամենաթողությունը առաջին անգամը չէ, որ դրսևորվում է հայկական քաղաքական ասպարեզում։ Երևանի ավագանու նիստերում կանանց նկատմամբ բռնության դրսևորումները դարձել են պարբերական, ինչը ցուցադրությունն է թե՛քաղաքական համակարգում առկա բռնության մշակույթի, թե՛ կանանց նկատմամբ անհավասարության, շարունակական ստորադասման և խտրականության։
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան խստորեն դատապարտում է Երևանի ավագանու նիստում «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ կիրառված բռնության փաստը և ընդգծում, որ Հայաստանը թե՛ տեղական, թե՛ միջազգային օրենսդրության համաձայն՝ պատրավորված է ապահովել կանանց քաղաքական դերակատարումն ու մասնակցությունը։ Նման ուղղորդված բռնի գործողություններն ուղղված են կանանց բացառմանը քաղաքական ասպարեզից ու որոշումների կայացումից և միտված են կանանց հանրային նվաստացմանը։

Ուստի, հորդորում ենք խիստ գնահատականի արժանացնել Երևանի ավագանու կին անդամի հանդեպ կոպիտ բռնության փաստը, ամենայն մանրամասնությամբ քննել, հանդես գալ հրապարակային գնահատականներով և պատժել բռնություն կիրառած անձանց»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2670 դիտում

Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել

Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք

Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին

Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ

Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը

ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ

Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար

Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը

ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով

Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ

Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա

Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան

Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան

Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին

Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան

Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ

Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ

ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին

Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին

«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ

Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին

Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ

Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում

800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է

Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն

Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ