Պոլսահայ ոսկերիչը. մեզ մոտ աշակերտ ենք վերցնում միայն հայերին

18/02/2018 schedule17:40

Ստամբուլի ոսկու շուկայի ամենահեղինակավոր վարպետներից Նազարեթ Դավիթյանը թեև վերջին տարիներին արվեստի փոխարեն առավելապես բիզնես գործարքներով է զբաղվում, նրա տաղանդի մասին փակ շուկայում շշուկները շարունակվում են: «Հայկական ժամանակ»-ին տված բացառիկ հարցազրույցում նա պատմել է, թե ինչպես են հայ պատանիները դառնում Թուրքիայի լավագույն ոսկերիչները, ինչպես են հայ վարպետներն աշակերտ վերցնում միայն հայերին և ինչպես տարբերել արժեքավոր զարդը: 

«Ծնվել եմ Ստամբուլում: 11 տարեկան էր, երբ նախակրթարանն ավարտեցի, ծնողներս որոշեցին ինձ շուկայում ոսկերչություն սովորելու ուղարկել, թեև բավական լավ առաջադիմություն ունեի: Շուկայում, վարպետիս մոտ, սկսեցի ոսկու վրա ադամանդներ շարել սովորել», - ասում է վարպետ Նազարեթը: 

60-70-ական թվականներին Պոլսի ոսկու փակ շուկայում վարպետներն ու վաճառողները հիմնականում հայեր էին: Հիմա հայերն առավելապես զբաղվում են ձեռքի աշխատանքով, ոչ վաճառքով: Ոսկու բիզնես ունեցող հայերի մեծ մասը հեռացել է Թուրքիայից: Նահանգներ, Ֆրանսիա, նաև Հայաստան:

«Հիմա գործ էլ չկա: Ոսկու արտադրության և վաճառքի ծավալները նվազել են: Ոսկի գնում էին հիմնականում զբոսաշրջիկները, իսկ հիմա ոչ ոք չի գալիս Թուրքիա` շրջելու: Տուրիզմի խնդիրը Թուրքիայում այժմ ամենալուրջ հարցն է: Եթե չկարգավորվի, ամեն ինչ վատ կլինի ոսկերիչների համար, ընդհանրապես տնտեսության բոլոր մյուս ճյուղերում», - ասում է Նազարեթ Դավիթյանը:

Հայ վարպետների մի մասը փակել է սեփական արհեստանոցը և աշխատանքի անցել ավելի մեծ արհեստանոցներում: Նույնիսկ այս պայմաններում Պոլսի ոսկու փակ շուկայի լավագույն վարպետները, միևնույնն է, հայերն են մնում: Հայ վարպետներն իրենց արվեստը բարձրագույն աստիճանի են հասցրել: Ամբողջ Թուրքիայում նրանց հավասար մեկին անհնար է գտնել, ամբողջ վստահությամբ պնդում է Նազարեթ Դավիթյանը: Եվ սա էլ պատճառ ունի:

«Մենք մեզ մոտ աշակերտ ենք վերցնում միայն հայերին, բացառապես հայերին: Ուրիշ աշակերտներ էլ կան, բայց նրանց գործի տեխնիկական մասն ենք սովորեցնում: Արվեստը` միայն հայերին: Սա չգրված օրենքի պես է», - ասում է Նազարեթ Դավիթյանը:

Ոսկերիչների սենյակի հատակն է` ծածկված ցանցով, որը թույլ չի տալիս հատակին ընկած ոսկին կորչի, հավաքվում է ցանցի տակ: Տարին մեկ անգամ ցանցը բարձրացնում են, մաքրում հատակը և վաճառում ոսկեփոշին ու ոսկու մանր կտորները: 

«Գեղեցիկ ոսկե զարդը պետք է բարակ լինի, բայց չկոտրվի: Քիչ գրամով, բայց գեղեցիկ աշխատանք: Ծանր ոսկին արվեստ չէ: Ոսկու վրա ասեղնագործության պես պետք է աշխատել: Նուրբ, մանր աշխատանքն է արժեքավոր», - ասում է Նազարեթ Դավիթյանն ու պատմում, որ հայերի արհեստանոցներում պատմություն ունեցող, հատուկ,հնագույն հաստոցներ կան, ինչպես այս մեկը: 

Նազարեթ Դավիթյանը Թուրքիայի հայ համայնքի ամենակոլորիտային ներկայացուցիչներից է, համայնքը և համայնքի պատմությունը գիտի ներսից: Հարցազրույցի հաջորդ օրը նա մեզ ուղեկցում էր Պոլսո Հայոց պատրիարքարանը, Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցին և Բեզջյան մայր վարժարանը տեսնելու, որի սանն է եղել նաև ինքը: Վարժարանում հայ վարպետը իր դասարանի աշակերտական նկարը գտավ, նկարում` իրեն.   

«Հիմա, երբ տարիների հեռվից եմ նայում, մտածում եմ` կուզեի այդ ճակատագրական օրը ծնողներս ինձ ոչ թե ոսկերչություն սովորելու ուղարկեին, այլ համալսարան: Թեև հիմա իմ կրթության պակասն ու երազանքն աղջիկներս են լրացնում: Երկուսն էլ համալսարանում են սովորում»:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 15-ի համարում:

Տպել
3038 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց