Քաղբանտարկյալ չկա. «բրիտանացին» Աժ-ում սայթաքում էր լեզվից, ոտքերին փաթաթված զայրադչնիկից

Լուսանկարները՝ Ֆոտոլուր գործակալության

Փետրվարի 9-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումը ԱԺ ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության հետ: Ավելի քան մեկ ժամ տեւած հանդիպումից հետո Արմեն Սարգսյանը հայտարարեց՝ հանդիպումը պրոֆեսիոնալների հետ էր եւ սրտնեղած չէ, որ ԵԼՔ-ը իր թեկնածությանը դեմ է քվեարկելու: Սարգսյանը նշեց՝ ընտրվելու դեպքում պատրաստակամ է ընդդիմադիրների հետ եւս աշխատել:

«Հանդիպման ընթացքում հարցեր ուղղեցինք իրար երկու կողմից, քննարկումը շատ բաց էր, պրոֆեսիոնալ: Ես իմ կողմից բավարարված եմ զգում, որովհետև շատ բաց զրույց էր եւ ես կարծում եմ, որ այս զրույցը վերջինը չի, մենք խոսեցինք նաեւ հետագա նոր հանդիպումների մասին: Ես հստակ գիտեմ, որ ԵԼՔ-ը հայտարարել է, որ դեմ են քվեարկելու ինձ, ես էլ, իհարկե, հարգում եմ իրենց որոշումը, բայց դա չի նշանակում, որ եթե ես համաձայնեմ թեկնածու լինել, հետո ընտրվեմ նախագահ, իրենց հետ չեմ աշխատելու: Ընդհակառակը` իրենք ընդդիմախոս կառույց են, որոնք արտահայտում են հասարակության որոշակի մասի կարծիքը, այնպես որ ես նայում եմ առաջ, իրենց հետ շարունակելու եմ աշխատել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախագահի թեկնածուն:

ԵԼՔ խմբակցության եւ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպման առանցքում եղել է նախագահի պաշտոնում թեկնածուի տեսլականը: Հանդիպումից հետո այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որը հերթականությամբ ներկայացրեց իրենց կողմից բարձրացրած հարցերը: ԵԼՔ-ում Արմեն Սարգսյանին անհարմար հարցեր են տրվել՝ երկրի խնդիրներից, Սերժ Սարգսյանի սուպերվարչապետության կառավարումից, նոր նախագահի բացակայող լիազորություններից եւ այլն:

«Հարցրել ենք՝ ինչպես է վերաբերվում այն փաստին, որ ի հեճուկս նրան, որ Սերժ Սարգսյանը հստակ հայտարարել է, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին, բայց պրոցեսները գնում են այնպես, որ առաջադրվում է, որը ներքաղաքական վիճակը սրելու լուրջ պոտենցիալ ունեցող հարց է, և նա, ով լինելու է նախագահ, լուրջ խաչմերուկի և դերակատարման մեջ կարող է հայտնվել: Հարցրել ենք, թե Սարգսյանն ինչպես է վերաբերվում, որ նախագահական նստավայրը պատրաստվում են խլել եւ նաեւ, թե ինչպես է վերաբերվում ներման համակարգի փոփոխությանը, քանի որ Սահմանադրությամբ հստակ նախագահին էր վերաբերում, հիմա այն դե ֆակտո դառնում է վարչապետի լիազորությունը: Ընտրակաշառքների մասին իր գնահատականներից ենք հետաքրքրվել, Մարտի 1-ի հարցով դիրքորոշումները ճշտել, քաղբանտարկյալների հարցն ենք բարձրացրել, նաև խնդրել ենք պարզաբանել իր քաղաքացիության հարցը, որ մամուլում նշվում է»,- ասաց նա:

Արմեն Սարգսյանի պատասխանները Փաշինյանը չհանրայնացրեց՝ կոռեկտության սկզբունքով, բայց դաշինքում այն ընդունել են ի գիտություն:

Հարցին, թե Արմեն Սարգսյանն ինչ-որ կերպ ակնարկե՞լ է, որ ցանկություն ունի նախագահ դառնալ, բայց ձեւական այցեր է կատարում, Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ նա իրենց եւս ասել է, որ վերջնական որոշում կայացնելու է բոլորի հետ հանդիպելուց հետո:

«ՀԺ»-ի հարցին՝ Արմեն Սարգսյանը հայտնե՞ց՝ եթե ընտրվի, ապա պատրաստ է ԵԼՔ-ի հետ աշխատել, իսկ դաշինքը պատրաստ է ՀՀԿ-ի նախագահի հետ աշխատել, Նիկոլ Փաշինյանը նկատեց.

«Մենք ասացինք, որ ինչպես այս հանդիպումը, որը ասել ենք՝ պատրաստ ենք քննարկումների, շփումների, էլի ենք ասում, որ պատրաստ ենք»:

Հարցին՝ արդյո՞ք Արմեն Սարգսյանը մոտեցումներով տարբերվում է գործող իշխանության որդեգրած քաղաքականությունից, ԵԼՔ խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ եթե նա ՀՀԿ-ի թեկնածու է, ուրեմն այդպիսով իշխանության թիմի մեջ է:

«Իհարկե, սահմանադրական նոր գործառույթներով, նրա վրա դրված է քաղաքական պարտավորություն՝ լինել չեզոք և անաչառ: Եթե համաձայնվի լինել նախագահի թեկնածու, ուրեմն համաձայն է ստանձնել այդ պարտավորությունները»,- ասաց նա:

Իսկ թե իր համար մտահոգիչ չե՞ն այն հրապարակումները, որ իր ՀՀ քաղաքացիության տարիները բավարար չեն նախագահի պաշտոնում առաջադրվելու համար, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ խնդիրը՝ արդյոք նա ունի Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն, ստուգելի է: «Եթե թեկնածու է առաջադրվում, ուրեմն, պետք է հոգ տանել և ստուգել այդ փաստը»,- ասաց նա:

Հանդիպումից հետո հանրապետականի եւ մասնավորապես կուսակցապետ Սերժ Սարգսյանի պատկերացրած անկողմնակալ նախագահի թեկնածուն խորհրդարանում առաջին լուրջ սայթաքումը թույլ տվեց: Հարցին՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, Արմեն Սարգսյանը պատասխանեց.

«Ես չգիտեմ՝ քաղբանտարկյալներ կա՞ն Հայաստանում, ես գիտեմ, որ կան անհատներ, որոնք հասարակության կողմից գնահատվում են քաղբանտարկյալ: Մեր երկրում այսօր կամ վաղը քաղբանտարկյալներ չպետք է լինեն, բայց ո՞վ է որոշում քաղբանտարկյալ լինելը»,- խուսափողական պատասխան տվեց նախագահի թեկնածուն: Այս հարցը նրան սուր ջղաձգեց, հրաժարվեց խոսել այլ թեմաներով, փորձեց արդարացնել, որ ժամանակ չունի, դեռ պետք է Արցախ մեկնի:

Մինչ այս Արմեն Սարգսյանից հաջողվեց մի քանի հարցերի պատասխաններ ստանալ, մասնավորապես, մեկնաբանեց այն, թե ինչու՞ Բրիտանական ընկերությունների Companies House ռեգիստրում գրանցված Eurasia House International ընկերության փաստաթղթերում Արմեն Սարգսյանը ներկայանում է որպես Բրիտանիայի քաղաքացի:

«Այստեղ, որ դուք խնդիր եք փնտրում, խնդիր չկա: Ես եղել եմ Մեծ Բրիտանիայի քաղաքացի: 2000 թվականին, երբ ազատվեցի դեսպանի պաշտոնից, դրանից հետո դիմել եմ քաղաքացիության համար եւ ստացել եմ 2002 թվականին: Դրանից հետո քաղաքացիությունից հրաժարվել եմ 2011-ին: Հիմա դուք Companies House-ից օրինակներ եք բերում, բայց ես տասնյակ ընկերությունների խորհրդի կազմում եմ: Այդտեղ ինչ-որ տեղեր գրանցված է եղել, որ հայ եմ, իսկ ինչ-որ տեղեր՝ անգլիացի: 2011-ին քաղաքացիություն տալուց հետո չեմ հայտարարել, որ քաղաքացիությունից հրաժարվել եմ: Այդ բոլոր տեղերում ինձ ընդունել են որպես Արմեն Սարգսյան եւ ոչ թե Բրիտանիայի քաղաքացի: Դուք կարծում եք, որ մեկը քաղաքացիությունից հրաժարվեց, ուրեմն Բրիտանիան միանգամից հանեց»,- ասաց նա:

Արդեն վերելակի խցիկից Արմեն Սարգսյանը պատասխանեց իրեն ձեռնտու մեկ այլ հարցի՝ վիրավորված չէ՞ այն հանգամանքով, որ Բաղրամյան 26-ի ճոխ նստավայրը իր համար շատ ճոխ են համարել եւ այլ նստավայր են առաջարկել.

«Ընդհակառակը, եթե ես աշխատեի Բաղրամյան 26-ում, ապա կլինեի 3-րդ հանրապետության 4-րդ նախագահը, իսկ հիմա, որ այլ տեղում է լինելու իմ աշխատավայրը կլինեմ 4-րդ հանրապետության առաջին նախագահը»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Այս հարցին պատասխանելիս եւ վերելակ մտնելիս Արմեն Սարգսյանին եւս մեկ սայթաքում էր սպասում, բայց այս անգամ ոչ լեզվի: Բանն այն է, որ ԵԼՔ խմբակցությունից դեպքի վերելակ տանող միջանցքը շատ նեղ էր, լրագրողները՝ շատ, եւ ստացվեց այնպես, որ լրագրողներից մեկի համակարգչի լիցքավորման լարը փաթաթվեց Արմեն Սարգսյանի ոտքերին, նա կընկներ միջացնքում, եթե լրագրողներից մեկը նրան չզգուշացներ եւ ձեռքից չբռներ:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 10-ի համարում: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7614 դիտում

Վաղարշապատի ընտրությունների կազմակերպման համար ձևավորված թվով 47 ՏԸՀ-ները կահավորել են քվեարկության սենյակները

Ստեղծարար արդյունաբերությունը հզոր ուժ է. մեկնարկել է մշակութային ոլորտի զարգացմանը միտված «ԱՍԱ» համաժողովը

Երկրաշարժ Հայաստանում

Իրանը Օրմուզի նեղուցում նավթատար տանկեր է կալանել

Հայ լրագրությունը մահացել է վաղուց, այն օրը, երբ Սաթիկ Սեյրանյանը «ընտրվել» է ժուռնալիստների միության նախագահ

Վարչապետին են ներկայացվել Ակադեմիական քաղաքի տարածքի ակտիվացման աշխատանքները, իրականացվող պեղումների ընթացքը

Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող մրցավարները

Սաթիկը թուրքական ֆեյքերի հայկական շարունակությունն ա դարձել. Ղազարյան

Ժուռնալիստների միության գույքը պետք է վերադարձվի ՀՀ-ին. հայցը մուտքագրվել է դատարան, հարուցվել է նաև քրգործ

Ջեյ Դի Վենսի ավտոշարասյանը ուղեկցող ոստիկանական մեքենաները վթարի են ենթարկվել

Հունգարիան Ուկրաինային ֆինանսավորելու փոխարեն օգնություն կուղարկի Լիբանանին. Սիյարտոն պարզաբանել է՝ ինչու

Մեր նպատակը աշխատողի վարքագծի փոփոխությունն է` համահունչ հասարակության պահանջներին և բարեփոխումներին

Պապոյանն այցելել է աշխարհում բժշկական տեխնոլոգիաների ամենամեծ արտադրական կլաստերներից մեկը՝ Անդրա Պրադեշ

Պետություն-միջազգային գործընկերներ համագործակցությամբ Աճանանում խոշոր եղջերավոր անասունների ֆերմա է հիմնվել

Սևանա լճում՝ Գրողների միության հանգստյան տան հատվածում, կնոջ դի է հայտնաբերվել

Աշխարհում միջուկային զինանոցի կրճատման կարիք կա. Թրամփ

Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ու Ուրուգվայի դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ չվերթի անհրաժեշտությունը

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 15-ին

Մայիսյան գյուղում մեքենան բախվել է ճանապարհի երթևեկելի հատվածում հայտնված ոչխարի հոտին. 8-ը տեղում սատկել է

Խաղաղության ճանապարհն այն ճանապարհն է, որով առաջնորդում է Աստված. վարչապետի ելույթը ՀՀ առաջին Աղոթքի նախաճին

Ելույթով հանդես եկա Հայաստանի Հանրապետության աղոթքի առաջին նախաճաշին. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Քայքայեք 4-րդ իշխանությունը մինչև վերջ. ոլորտի կորիֆեյներ, ծպտուն չհանեք, թե չէ Սաթիկանմանները կնախշեն ձեզ

Փայտանյութ տեղափոխող մեքենաների վարորդների ներկայացրած փաստաթղթերը կասկածներ են հարուցել

Green Green նախաձեռնության պլոգինգ ակցիայի մասնակիցները Հրազդանի կիրճից շուրջ 150 պարկ աղբ են հավաքել

Հայաստանի Հանրապետության աղոթքի առաջին նախաճաշը կայացավ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Միջազգային մասնագետները կայցելեն Հայաստան. GITC/ACT քոլեջն ու ամերիկյան MOSAIC-ը հուշագիր են ստորագրել

Մեղրիում նոր բուժծառայությունների ներդրման աշխատանքների մեկնարկը տրված է. Ավանեսյան. տեսանյութ

Երևանում մեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են

Մ-1 ճանապարհի՝ Երևանից Պռոշյան հատվածում նորոգման աշխատանքներ են իրականացվում

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի 20-ամյա շահառուն ատեստավորման արդյունքում ստանում է շուրջ 400 հազար դրամ աշխատավարձ

Մոսկվայում տեղացել է առաջին ձյունը. տեսանյութ

«HBL India»-ին առաջարկվել է դիտարկել ՀՀ-ում էլեկտրական կուտակիչների արտադրություն հիմնելու հնարավորությունը

Աբովյանում 24-ամյա Սարգիս Զեյնալյանին կյանքից զրկած եղբայրները հայտնաբերվել և ձերբակալվել են. ՆԳՆ

Կրոնական հանդուրժողականությունը միշտ եղել է օրակարգային. վարչապետի ելույթը Աղոթքի նախաճաշի գալա ընթրիքին

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ ստորաբաժանումները ծառայություն կիրականացնեն արտակարգ ռեժիմով

Վերջին դատաստանը. Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել

Մեզ մոտեցող ցիկլոնի մասին. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին

Գյումրիում 2-ամյա տղան 3-րդ հարկից ընկել է. նրան Երևան տեղափոխած շտապօգնությունը վերադարձին վթարի է ենթարկվել

Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել