Երևան
12 °C
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հավաստիացնում է, որ ռեյտինգային ընտրակարգի շուրջ ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի տարաձայնությունները երկու կուսակցությունների հարաբերությունների վատացման չի տանի, անգամ հավատացնում է, որ կոալիցիայից դուրս գալու պատճառ չի կարող լինել իրենց ցանկությունը: Ռուստամյանը հակված է կարծել, որ հարցը լուծվելու է կարգավորված մեխանիզմների մշակման դաշտում:
«Մենք այնտեղ շատ հստակ ասել ենք, որ այն հարցերը, որոնք մենք համատեղ չենք քննարկում, չենք համաձայնեցնում, ամեն կողմը իրավունք ունի իր տեսակետը պաշտպանել հրապարակային, մինչև այն պահը, որ դա դառնում է որոշում եւ պարտադիր է դառնում բոլորի համար»,- ասաց նա:
Ռուստամյանը շեշտեց, որ Ընտրական օրենսգրքի շուրջ եղած անհամաձայնությունների մեջ տարօրինակ բան չկա, բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում գործընկեր ՀՀԿ-ին դեռ կոալիցիոն հուշագիր ստորագրելուց են տեղեկացրել, որ ընտրական այս մոդելը իրենց սրտով չէ:
«Որեւէ անակնկալ մենք որեւէ մեկին, այդ թվում նաև ՀՀԿ-ին չենք մատուցել: Այն մոտեցումը, որը ես հրապարակել եմ՝ մեկնաբանելով մեր հայտարարությունը, այդ մոտեցմանը վաղուց բոլորը ծանոթ էին, մենք թաքուն չենք արել դա»,- նշեց Ռուստամյանը: Նա ընդգծեց, որ կոնսենսուսի համար են կողմ եղել այս ԸՕ-ին և որ վերապահումով են ընդունել Ընտրական օրենսգիրքը, որտեղ ամրագրված է ռեյտինգային այնպիսի համակարգ, որի վերաբերյալ դեռ ժամանակին շատ հստակ ասել են, որ սա իրենց կողմից անընդունելի է:
«Մենք համամասնական դասական ձեւերին ենք կողմնակից և ցանկացած շեղում, նորարարություն, միշտ պրոբլեմներ է առաջացնում: Տրամաբանությունը ասում էր, որ մեկ անգամ գոնե սա պետք է փորձել, որպեսզի տեսնենք՝ մենք ճի՞շտ էինք, թե՞ ոչ: Փորձարկումից հետո ավելի ենք համոզվել, որ մեր մոտեցումները շատ ճիշտ են եղել եւ այն ռեյտինգային ձեւը, որ Հայաստանում գործում է, սա շեղում է համամասնական ընտրակարգից»,- ընդգծեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
ԸՕ-ում փոփոխություններ կատարելու ՀՅԴ-ի հույսն ու հավատը դեռ նախորդ տարի ՀՀԿ-ի հետ ստորագրված կոալիցիոն հուշագրի այն կետն է, որտեղ ասվում է` պետք է կատարելագործվի Ընտրական օրենսգիրքը:
«Կատարելագործումն արդեն ենթադրում է, որ այն՝ ինչ կա, մեզ չի բավարարում եւ չի բավարարում ոչ միայն մեզ, այլ նաեւ Հանրապետականին, այլապես այդ կոաալիցիոն հուշագիրը չէր համաձայնեցվի այդ կետի հետ: Ուրեմն, մենք ինքներս ընդունում ենք, որ այդտեղ անելիք կա: Իրենք մի ծավալի անելիք են այդտեղ պատկերացնում, մենք՝ այլ ծավալի: Բնական իրավիճակ է, որ մենք մեր բանակցություններով ու խորհրդակցությւոններով հանգենք ընդհանուր հայտարարի: Ցանկացած քայլ, որը կտանի դեպի կատարելագործում, մենք, բնականաբար, ընդունելու ենք: Ես չեմ բացառում, որ այս կարեւորագույն հարցը տարաձայնություններ ձեւավորող խնդիր կառաջացնի, բայց մենք մեր տեսակետից չենք պատրաստվում հրաժարվել, քանի տրամաբանական պատասխան այս համակարգը պահելու հետ կապված չենք ստացել»,- շեշտեց Ռուստամյանը:
Այնուամենայնիվ, ՀՅԴ-ն իր պորտֆելներն ամեն կերպ է պահելու, այսինքն, չի նախատեսվում, որ իրավիճակի հանգուցալուծումը լինելու է կոալիցիայից դուրս գալը:
«Կոալիցիայից դուրս գալու խնդիր եթե լիներ, մենք չէինք էլ մտնի կոալիցիա: Պետք է նկատի ունենալ, որ այս տարաձայնությունը վաղուց կար, նախքան կոալիցիա ձեւավորելը կար: Տարաձայնությունը չի եղել հիմնական անկյունաքարը, որի վրա կառուցվել է կոալիցիոն համագործակցությունը: Այս համագործակցությունը պետք է օգուտ տա մեր ժողովրդին, մեր երկրին. սրա համար ենք մենք գնացել կոալիցիային»,- ասաց նա:
ԸՕ-ում փոփոխություններ կատարելու առումով ՀՅԴ եւ Ծառուկյան խմբակցությունների ճանապարհները ինչ-որ տեղ խաչվում են ու թեեւ Դաշնակցությունը հրապարակավ ԲՀԿ-ից համագործակցության առաջարկ է ստացել, բայց իշխանական այս ուժը ցանկանում է գործը միայնակ գլուխ բերել, որ հանկարծ ՀՀԿ-ում չսրտնեղեն, որ օգտվում են ընդդիմադիրների ռեսուրսներից: Ռուստամյանը պատճառաբանեց, որ Ծառուկյան խմբակցության մարտավարությունը իրենց համար ընդունելի չէ:
«Իրենք ասում են՝ տանենք, քվեարկենք, թող չընդունեն, մենք այդպիսի մոտեցումը չենք համարում կառուցողական: Ենթադրենք` այդ երկու ամիսը հետաձգվել է, երկու ամսվա մեջ բերել են հանձնաժողով եւ այն տվել է բացասական եզրակացություն: Ընթացքն ինչպիսի՞ն է. հետո գալու է ԱԺ, քվեարկվի և չմտնի օրակարգ, հետո՞, դրա հաճույքը ո՞րն է: Մենք գնանք նրան, որ հաստատ գիտենք՝ չի ընդունվելու, այդ ճանապարհն ինչու՞ անցնենք, դրա իմաստը ո՞րն է: Մենք պետք է անենք մի բան, որը արժեւորվի, կայնքի կոչվի: Ռեալ պոլիտիկս ասվածը դա է, որ դու կարողանաս քո ծրագրերը իրականացնել, ոչ միայն ինքնանպատակ հայտարարել, այդ ծրագրերով հրապուրվել, այլ այդ ծրագրերը կյանքի կոչել, դա է արել դաշնակցությունը մինչև հիմա: Մենք գիտենք, որ այս հարցը գլխավոր տարաձայնություններ առաջացնող հարցն է եղել եւ մեզ համար ԸՕ փոխելը չի նշանակում մենակ մի հարցով հրապարակ գալ: Պետք է փաթեթը ձեւավորենք, որովհետեւ առաջացել է խնդիր, նոր ընտրություններ են տեղի ունեցել, որոնց հետևանքները քննարկվել են և գնահատվել են միջազգային կառույցների կողմից և կան առաջարկություններ այդ կառույցներից բխած: Մենք այդ շտապողականությունը չենք հասկանում. ավելի լավ է դանդաղ գնանք, բայց տեղ հասնենք, այլ ոչ թե շտապենք` ինչ-որ մի կրակոց, հրավառություն տալու համար, որի արդյունքը զրո է»,- նկատեց նա:
Պարզ է, որ ՀՅԴ-ում զգուշավոր են՝ առջեւում քաղաքական լուրջ գործընթացներ են եւ հավանական վերադասավորումները չեն բացառվում: Գուցե ստացվի այնպես, որ ՀՀԿ-ն ՀՅԴ-ի սիրտը չկոտրելու համար մեկ-երկու պորտֆել էլ տա՝ ապրիլյան իրադարձությունների ընթացքում: Սակայն մինչ այս ՀՀԿ-ականները մեկ ժողովրդավար են համարում այս ռեյտինգային կոչվող ընտրակարգը, մեկ՝ մատնացույց անում իրենց առանձին թեկնածուների խփած թվերը: Մասնավորապես, Շենգավիթ վարչկան շրջանից ընտրված Արայիկ Հարությունյանը «ՀԺ»-ի հետ զրույցում ընդգծեց, որ նախորդ տարի ապրիլի 2-ին 20 հազար քվեով է ԱԺ անցել: Հարությունյանն ընդգծում է, որ թեկնածուների պայքարը ոչ միայն այլ քաղաքական ուժերի թեկնածուների հետ է, այլեւ՝ սեփական կուսակցության, ուստի, ՀՀԿ-ականը կարեւորում է սեփական անձի վարկանիշի հարցը:
«Սա նոր համակարգ էր, առաջին ընտրություններն էին: Գուցե կային խնդիրներ, գուցե չկային: Ես արմատական վատ բաներ չեմ տեսել այս ընտրակարգից: Սա նորություն էր եւ ցանկացած նորություն իր հետ բերում է դժվարություններ, որովհետեւ եթե նախկինում մեծամասնական ընտրակարգ էր, գիտեինք, թե ով է մրցակիցը: Այս անգամ այլ իրավիճակ էր՝ պայքարում էիր ե՛ւ ներկուսակցական թեկնածուների ե՛ւ այլ կուսակցությունների թեկնածուների հետ»,- ասում է Արայիկ Հարությունյանը եւ ավելացնում, որ չկա որեւէ խնդիր որի պատճառով պետք է վերանայել օրենսգիրքը:
Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 9-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT