Երևան
12 °C
Լուսանկարը՝ համացանցից, երեխայի բացիկն իր ուսուցչին
Օրեր առաջ «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն էր այցելել հաճելի արտաքինով, բարեհամբույր տիկին: Նա թերթի խմբագրություն էր բերել իր նյութը: Չէր բողոքում, լրագրողների օգնությանը չէր դիմում, չէր ուզում, որ իր մասին որեւէ բան գրենք: Ցանկանում էր որ տպագրենք, այն, ինչ ինքն է գրել: Ստորեւ ներկայացնում ենք տիկնոջ գիրը, որն ավելի շատ նովել է հիշեցնում.
Օպտիմալացման ցավը
Մանեն այդ օրը` օգոստոսի 28-ին, դպրոցի տնօրենից իմացավ, որ այլեւս չի աշխատելու դպրոցում, որ մարզի կրթության վարչությունը չի թույլատրում աշխատանքը շարունակելու, քանի որ ինքը կենսաթոշակառու է, 70-նն անց։
Ի՞նչ էր այդ լուրը Մանեի համար, դա նշանակում էր ամեն ինչի վերջ։ Դպրոցը Մանեի համար ոչ թե տուն էր, այլ իր ընտանիքի նման նույնպես առաջին տեղում էր։
Տնօրենը Մանեին հորդորեց գնալ մարզկենտրոն։ Հաջորդ օրը նա գնաց մարզկենտրոն, հանդիպեց կրթության պատասխանատուին, ով խոշոր աչքերով, երիտասարդ, մինչեւ երեսունհինգ տարեկան կին էր։ Մանեն լավ տպավորություն ստացավ այդ կնոջից, բայց գիտեր, որ նա իրեն չի հասկանա անփորձության պատճառով։
Նա սկսեց նրանից, որ ցույց տվեց «Ավագ» ուսուցչի վկայականը, որ ստացել էր Խորհրդային տարիներին, հետո ասեց, որ ծնողները ուսուցիչներ են եղել, հայրը վաստակավոր ուսուցիչ՝ դպրոցի տնօրեն։
Հետո նա այդ կնոջը պատմեց, թե ինչ դժվարությամբ է համալսարանի կենսաբանական ֆակուլտետ ընդունվել, երբ մեկ տեղի համար 25 դիմորդ էր դիմել, ասեց, որ համալսարանից հետո սովորել է ասպիրանտուրայում, բայց թեկնածուական թեզը չի պաշտպանել, քանի որ դպրոցը չկարողացավ թողնել, որ հետո շրջանի ժողկրթբաժնի տեսուչ, որը նույնպես թողեց, քանի որ առանց դպրոց չկարողացավ մնալ։
Մանեն այդ զրույցից զգաց, որ այդ պատասխանատուի համար իր ասածները նշանակություն չունեցան, որ նա պայմանավորվածություն ունի տնօրենի հետ։ Տուն գնալուց հետո նրա միտքը զբաղված էր հանդիպման տպավորություններով եւ գլխում տարբեր դեպքեր ու երեւույթներ էին պտտվում, որ թվում էր, եթե այդ կնոջը ներկայացներ, հնարավոր է, որ նա այլ կերպ վարվեր։
Օրինակ` նա մտածեց, որ կարելի էր ասել, որ քիմիայի կաբինետի քիմիական ամանեղենը եւ նյութերը ինքն է հավաքել, մարզում նույնիսկ հանրապետությունում, քիչ են նման պահպանված կաբինետները։
Պետք է ասեր, որ իր հայրիկի մահից հետո իրենց շրջկենտրոնի հեռուստաընկերությունը նկարահանեց ֆիլմ, որը ցուցադրվում է ուսուցչի օրվա առթիվ։
Այդ ֆիլմում հայրիկի աշխատանքային ընկերները եւ աշակերտները իրենց հիշողություններով ներկայացնում են հորը որպես հետաքրքիր եւ վաստակաշատ ուսուցչի, դպրոցի տնօրենի։
Պետք է ասեր, որ հայրիկի ընկերներն էին Երեւանի Խ․ Աբովյանի անվան դպրոցի տնօրեն Տիտանյան Գեղեցը, Կրուպսկայայի անվան դպրոցի տնօրեն՝ պարոն Հայկազունը, Սամսոն Դաղբաշյանը (մաթեմատիկայի ուսուցիչ)։
Չէ, սա կարիք չկա ասելու։
Պետք է ասեր, որ մայրական ազնվական տոհմը 20-րդ դարասկզբին երեք հայկական դպրոց է բացել իրենց գյուղում, Ալեքսանդրապոլում եւ Թիֆլիսում, որ Թիֆլիսի այդ դպրոցում է սովորել Արամ Խաչատրյանը։ Հետո զգաց, որ դա էլ չի ազդի այդ պատասխանատու պաշտոնյայի վրա։ Երկար մտածելուց հետո՝ Մանեն որոշեց՝ թե ինքը ինչ իրավունքներ ունի, արժե որ շարունակի ինչ-որ մեկին դիմել։
Երկուշաբթի նա մեկնեց Երեւան, գնաց համալսարան, հանդիպեց համակուրսեցի դասախոս ընկերներին։ Ընկերներից Իվետան, որ նաեւ ամբիոնի վարիչ էր, խնդրեց իրեն տեղեկացնել, թե օրենքը ինչպիսին է։ Արհմիութենական կոմիտեի աշխատողը հայտնեց, որ 2011 թվականի աշխատանքային օրենսգրքում աշխատողի տարիքային սահմանափակումը վերացել է, որ գործատուն աշխատանքային պայմանագիրը իրավունք չունի լուծարելու առանց աշխատողի դիմումի։
Արդեն, երբ ինքը գիտեր, որ օրենքը խախտել են, հաջորդ օրը նա հանդիպեց մարզկենտրոնի աշխատակցուհուն, ով այդ տեղեկությունը (երեւի նա հաստատ գիտեր այդ օրենքը, բայց ցույց չէր տալիս, քանի որ իրենց ձեռընտու չէր) լսելուց հետո մնաց անդրդվելի, նա ի՞նչ գիտեր, թե ուսուցչի համար ի՞նչ է դպրոցը, իր աշակերտները, որոնց հետ նա կապված էր հազար ու մի տեսանելի ու անտեսանելի թելերով։
Մարզային կրթության պատասխանատուի սեղանին էր մարզի բոլոր դպրոցների կենսաթոշակառու ուսուցիչների ցուցակները, որպես «դատապարտյալների» ցուցակ։
Այդ պահին Մանեն այդ ցուցակը համեմատեց Ռեյ Բրեդբըրի «Ֆարենհայտ 451» ջոկատի գիրք հրկիզողների հետ, որոնք ցուցակներ էին կազմում այն մարդկանց մասին, ովքեր ունեին գրադարաններ եւ հրկիզում էին նրանց գրադարանները, սակայն գիրք հրկիզողները Բրեդբըրի երեւակայական հերոսներն էին, հեղինակը զգուշացնում է մարդկությանը գրքի ապագայի մասին։
Ավելի ճիշտ «օպտիմալացնողները» նման են միջնադարյան ինկվիզիտորներին, որոնք իրականում եղել են։
«Օպտիմալացում» բառը ուսուցիչների նկատմամբ բոլորովին չի համապատասխանում իր իմաստին։ Ինքը կենսաբանության դասերին իր աշակերտներին բացատրում էր, որ էկոլոգիական գործոնների ամենաբարենպաստ միջակայքը կենդանի օրջանիզմի համար կոչվում է օպտիմալ, այսինքն բարենպաստ։
Ո՞վ կարող է ասել, թե այս գործընթացում ուսուցչի եւ աշակերտի համար ի՞նչն է բարենպաստ, ո՞վ միգուցե զրկվեց իր լավ ուսուցչից, եւ վերջապես ո՞վ որոշեց մարդու, տվյալ դեպքում ուսուցչի ինտելեկտի անկման սահմանը, երբ ցանկացած մարդ անհատականություն է, եւ հենց անհատական, առանձնահատուկ մոտեցում պետք է ցուցաբերել յուրաքանչյուրի նկատմամբ։
Մանեն հիշեց նախկին տարիների ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությունները, երբ լեփ-լեցուն դահլիճում ելույթ էին ունենում շրջանի եւ կրթության բնագավառի ղեկավար աշխատողները եւ եթե դահլիճում հնչեր նույնիսկ երեք առաջավոր ուսուցչի ազգանուն դրանցից մեկը լինում էր իր ազգանունը եւ այդ խորհրդակցությունից ինքը դուրս էր գալիս հպարտությամբ, որովհետեւ գնահատվել էր աշխատանքը։ Ո՞ւր էր, թե հիմա կրթության պատասխանատուները լինեին նախկին ժողկրթբաժվար Վարդանյանի նման մարդիկ, որը երբեք իր նման ուսուցիչներին չէր ենթարկի «օպտիմալացման»։
Մանեն այս գործընթացը համեմատեց իր հիշողությունից դուրս չեկող մի ցավալի դեպքի հետ, շահադիտական նպատակով (պետք է ջերմոց կառուցվեր) արմատախիլ արվեց։ Ծառը պարանով կապում էին տրակտորին եւ արմատախիլ անում։ Ինքը տարբեր մարդկանց՝ ղեկավար-աշխատողներին դիմեց, բայց արդյունքի չհասավ՝ կանխել այգու քանդումը։ Հիմա լավ է, որ հանրապետությունում գոյություն ունի բնապահպանների հզոր խումբ, որոնք արձագանքում են բնապահպանական խախտումներին։ Մանեն այդ արմատախիլ արված ծառերին համեմատեց «օպտիմալացված» ուսուցիչների հետ։ Հետո այդ այգին վերածվեց կիսաանապատի։ Միթե՞ վաստակաշատ ուսուցիչներին ազատելով աշխատանքից, ինչ-որ տեղ չեն աղքատանում դպրոցները։ Դուք, որ զբաղված եք այդ ուսուցիչների չարաբաստիկ «օպտիմալացման» աշխատանքով, չունենք նրանց էներգիան, ռոմանտիկան, մտքի ծավալը, մասնագիտական եւ հոգեբանական գիտելիքները․ նրանք են դպրոցի սյուները։
Մանեն մտածեց, թե ինչո՞ւ իր համակուրսեցիները եւ իրենցից էլ առաջ համալսարանը ավարտած շրջանավարտները հանգիստ աշխատում են համալսարանում դասախոս, ամբիոնի վարիչ, ակադեմիկոսներ էլ կան նրանց մեջ եւ շատ լավ են աշխատում, իսկ ինքը, որ նրանցից վատ չի սովորել համալսարանում եւ աշխատանքի ընթացքում ամեն օր աշխատել է, սովորել ինչքան հնարավոր է, հիմա պետք է կորցնի սիրած աշխատանքը, որը հանդիսանում է իր կյանքի իմաստը։ Ի՞նչն է պատճառը, որ աշխատանքային օրենսգիրքը խախտվում է դպրոցներում։
Մանեն զգաց, որ իր մտքերը, որոնց մասին մտածում է, ինչ-որ տեղ նման է ինքնագովասանքի, բայց այլ կերպ ինչպե՞ս ներկայացներ իր եւ իր նման ուսուցիչների ապրումները։
Իսկ կրթության նախարարությունը, նախարարությանը մի կողմ են վանել այս գործընթացից, եթե նախարարությունը մասնակցեր «օպտիմալացմանը» մարզերում այդքան ազատ վաստակաշատ ուսուցիչներ կրճատելու գործընթացը չէր ընթանա։ Եւ հնարավոր է, որ այդ ուսուցիչների մեջ կան այնպիսինները, որոնք վառ անհատականություններ են, արդեն լեգենդ իրենց ապրած կյանքով, գրագետ են, հմուտ, նրանց համար դաս պարապելը, աշակերտների հետ աշխատելը նման է գեղեցիկ խաղի եւ իրենք են իրենց բնագավառի հմուտ վարպետ ուսուցիչները։
Հոկտեմբերյան պարզ արեւոտ օր էր, Մանեն դուրս եկավ պատշգամբ, նայեց կապույտ երկնքին, արեւին եւ հաղթահարեց անցած օրերի ընկճվածությունը։ Զգաց այն հարգանքը, որ ցուցաբերում են իր նկատմամբ բոլոր տարիների աշակերտները, որոնց ինքը շատ է սիրել, հետո նա մտածեց, որ անկախ ամեն ինչից, դպրոցը իր տունն է եւ ինքը այդ տան իրական տերերից է։
Աշնանային մեղմ քամին խփեց Մանեի դեմքին, նա աթոռին նստած տեղից կանգնեց, մեջքը ուղղեց եւ որոշեց հպարտորեն հաղթահարել կյանքի դժվարությունները։
Սվետլանա Սիմոնյան Աբովյան
Բոլոր տարիների հանիրավի «օպտիմալացված» ուսուցիչների անունից
Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 10 համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատռում են իրենց գրած ծրագիրը, հետն էլ պատռում են Հայաստանի քարտեզը․ բա սա գժանոց չէ՞․ Սաֆարյան
Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով․ Տիտով
«Ուժեղ Հայաստանի» հավաքին մասնակցող անձի մոտ հայտնաբերվել է դանակ. նա ձերբակալվել է
Քոչարյանը թալանել է ընտանիքիս. ծախվելը պոռնկություն է, Պուտինն ուզում է մեզ կապել իր դռանը. տեսանյութ
Մեկ բանավեճում 104 անգամ Ալիև, Ադրբեջան ասողները մեզ մեղադրում են Ադրբեջանի շահերը սպասարկելու մեջ․ Թորոսյան
Միջազգային բազմաթիվ գործընկերներ, ԵՄ, ԱՄԷ, Թուրքիա, հետաքրքրված են մեր արտադրողների հետ համագործակցությամբ
Իշխանությունը բոքսի տանձիկի պես դմփացնում է ընդդիմությանը. աղբակույտի դեմը առնել է պետք. Մեհրաբյան. տեսանյութ
Այս ընտրություններն առաջինն են մեր պատմության մեջ, որոնք տեղի են ունենում խաղաղության պայմաններում․ Միրզոյան
«Ուժեղ Հայաստանի» հավաքին պատռել են ՀՀ քարտեզը, վանկարկել «Սամ-վել, Սամ-վել»․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին գնացած քաղաքացիները կարճ ժամանակ անց լքում են Հանրապետության հրապարակը
Սամվել Կարապետյանի հավաքի ընթացքում Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն հոլովակ է միացվել․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին վեճ է եղել․ մեկ անձ հեռացվել է տարածքից
Նորատուսի միջազգային ռադիոցանցերը այլևս Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի սեփականությունը չեն. Փաշինյան․ տեսանյութ
Ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը․ լուսանկար
Կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը, կվերադարձվի ԵՄ արտահանվող պտուղ-բանջարեղենի, ծաղկի մաքսատուրքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է 12 նոր արժեքով
Ազատությունից զրկված անձանց և նրանց իրավունքների առնչությամբ առկա կարծրատիպերը պետք է հաղթահարվեն․ ՄԻՊ
Քաղաքական ենթատեքստով սպառնալից հեռախոսազանգեր, նամակներ են ստանում քաղաքացիները․ ՆԳՆ ոստիկանություն
Տելեգրամյան հավելվածով ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ ամուսնական զույգեր են ձերբակալվել
Ընտրակաշառքը հանցագործություն է, պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Կոլեգիայի նիստ է տեղի ունեցել
Բացատրեք ձեր ընտանիքների երիտասարդներին խաղաղության արժեքը, հիշեցրեք՝ ինչ էր կատարվում ՀՀ-ում 2018-ից առաջ
Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք, ընտրություններից հետո կհանդիպենք, բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք
Բլոգեր Միկա Բադալյանը ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Միջանցքի թեման հորինել է լրտեսական ընդդիմությունը. ՔՊ-ն Գեղարքունիքում շարունակում է քարոզարշավը․ տեսանյութ
Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր կարգավորում անելու որոշում է ընդունել
Դատական ակտերը բեկանվել են․ ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները
Ամիօ բանկը նվազեցրել է ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տոկոսադրույքները
Մինչ մեր երեխաները զոհվել են, եռագլուխ կուսակցության անդամները միլիարդներ են կուտակել. Փաշինյան
3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են, բայց հմի կռիվ կեթա, ինչի՞ հմար՝ լիդերի կռիվ. նոր ձայնագրություն
Ռազմական արդյունաբերությունը դառնում է Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ. ԲՏԱ նախարար
Միջանցքի թեմա չի էլ եղել, լրտեսներն են այդ թեման մտցրել. վարչապետը՝ ընդդիմության մեղադրանքների մասին
ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի
Սա աթոռի կռիվ չէ, սա պայքար է հանուն պետության, անկախության, ապագայի և խաղաղության. Փաշինյան
3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են իրար, հիմի իրանց մեջ լիդերի կռիվ կերթա. նոր ձայնագրություն
Ես ունեմ բավարար լծակներ, կգնամ ԵԱՏՄ և տեղում հարցերը կլուծեմ, բարեկամական հարաբերությունները կմնան. Փաշինյան
Միջադեպ Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև
Ռուս պաշտոնյաները իրար հերթ չտալով «գուժում» են վատատեսական սցենարներ. «մատ թափ տալու» երթը շարունակվում է
Գրիգորյանն ու Իրանի դեսպանը կարևորել են էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցությունը
Քոչարյանին թույլ չեն տալիս լքել քաղաքականությունը, ինքը մինչև քոք մաշվելու է ու հայտնվի բանտում. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT