Վարդանանց ճակատամարտը շարունակվեց մինչեւ մեր օրերը․ հրապարակվել է Գարեգին Բ-ի կոնդակը

Փետրվարի 8-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշեց Ս. Վարդանանց զորավարների տոնը, որը նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օրն է: Այս մասին հայտնում են Մայր աթոռի մամլո դիվանից։

Այս առիթով, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սաներ եւ բազմաթիվ ուխտավորներ:

Ս. Պատարագի ընթացքում Մուշեղ Սրբազանն անդրադարձավ Ս. Վարդանանց տոնի խորհրդին: «Վարդանանց ճակատամարտը միայն մեկ օր չէր, այլ, սկսելով 451 թ.-ին, շարունակվեց եւ հասավ մինչեւ մեր օրերը:

Վարդանանք ոգի են, Վարդանանք ուժ են եւ հիշողություն, բայց այդ ամենից վեր նրանք սրբեր են: Նրանց անուններով ու բարեխոսությամբ այսօր էլ կարողանում ենք կերտել մեր ապագան: Շատերիս հայտնի է, թե ինչպիսի ազդեցություններ ունեցան այդ անուններն ու ոգին Սարդարապատում, Ապարանում, Ղարաքիլիսայում եւ տարիներ հետո, ինչու՞ ոչ, Հայրենական Երկրորդ աշխարահամարտում եւ Արցախյան հերոսամարտում: Այնտեղ էլ կային Գարեգիններ, Գեւորգներ, Վարդաններ, ովքեր նույն ոգով կանգնեցին` առանց նահանջելու, պատրաստակամ` իրենց կյանքը զոհելու: Եվ ինչպես Վարդանանք իրենց կյանքի գնով մեզ փոխանցեցին Քրիստոսի հավատքին փարվելու զորությունը, փոխանցեցին հանուն հայրենիքի եւ հավատքի ու եկեղեցու կյանքը չխնայելու ոգին, այնպես էլ 1918 թ.-ին, ճիշտ հարյուր տարիներ առաջ, այս սուրբ հողի վրա մեր ազգը մեկ անգամ եւս վկայեց, որ ազնիվ ու քաջ զավակներն ու հետնորդներ են Վարդանանց»,- ասաց Սրբազանը:

Քարոզի վերջում Սրբազանը միաբանության եւ ներկա հավատացյալ ողջ ժողովրդի անունից նաեւ շնորհավորեց Վեհափառ Հայրապետին անվանակոչության օրվա կապակցությամբ` մաղթելով, որ Աստված կենաց արեւշատություն պարգեւի Հայոց Հովվապետին` իրականություն դարձնելու նրա բոլոր ծրագրերն ու երազները:

Այնուհետեւ «Էջմիածին ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը խորան բարձրացրեց  Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին, որը հրապարակեց Մուշեղ եպիսկոպոսը:

Տպել
1870 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ