Երևան
12 °C
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին ՀՀ օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, թե ովքեր են լինելու խորհրդի անդամները՝ վարչապետը, առաջին փոխվարչապետը, երկու փոխվարչապետը, Արտաքին գործերի նախարարը, Պաշտպանության նախարարը, ԱԱԾ տնօրենը, Ոստիկանության պետը, ԶՈՒ Գլխավոր Շտաբի պետը, եւ ԱԱԾ գլխավոր քարտուղարը։ Հիմնական լիազորությունը, որը բխում է Սահմանադրությունից, պաշտպանության ուղղությունները որոշելն է։
ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ մեր Սահմանադրությունը չի նախատեսում առաջին փոխվարչապետի պաշտոն, եւ ասվում է, որ կառավարությունը կազմված է վարչապետից, առնվազն երեք փոխվարչապետից եւ նախարարներից, եւ Սահմանադրությունը չի առանձնացնում փոխվարչապետներին։ «Չի ասում՝ մեկը կարող է լինել առաջին փոխվարչապետ, իսկ մյուսները՝ փոխվարչապետները։ Ըստ էության, եթե սա մենք չենք ուղղում, ունենում ենք ի սկզբանե հակասահմանադրական օրենք։ Այսինքն, եթե չենք նշել այն ժամանակ, որ առաջին փոխվարչապետ կարող է լինել, հիմա չենք կարող նման պաշտոն ունենալ»,- ասաց Մարուքյանը։
Ի պատասխան Հովհաննիսյանն ասաց, որ այդ դիրքորոշման հետ բացարձակապես համաձայն չէ։ Սահմանադրությունը որեւիցե արգելք չի նախատեսում այս հարցով, եւ առաջին փոխվարչապետ ասելով մենք փոխվարչապետին առանձնացնում ենք միայն նրա լիազորությունների շրջանակներում՝ դա հիմնականում վարչապետի փոխարինման լիազորությունն է վարչապետի բացակայության ժամանակ։ Այդ հարցին Սահմանադրությունը անցել է հպանցիկ, նշելով, որ փոխվարչապետներից մեկը վարչապետի սահմանված կարգով, բայց թե ով նախատեսված չի, եւ իրենք օրենքով այդ լիազորությունը տալիս են փոխվարչապետներըից մեկին անվանելով նրանց առաջին փոխվարչապետ։ 147 հոդվածում խոսվում է կառավարության կազմի եւ կառուցվածքի մասին, եւ ասվում է, որ կառավարությունը կազմված է վարչապետից ոչ ավելի քան 3 փոխվարչապետից, եւ խոսվում է նաեւ կառավարության կառուցվածքի մասին, օրենքը իրենք հստակ բերելու են, առաջին փոխվարչապետ եւ երկու փոխվարչապետները։
Էդմոն Մարուքյանը հակադարձեց. «Ես համաձայն չեմ ձեզ հետ, 147-րդ հոդվածը շատ հստակ է։ Ասվում է, որ նախարարությունների ցանկը եւ կառավարության գործունեության կարգը, կառավարության ներկայացմամբ սահմանված է օրենքով։ Փոխվարչապետների թիվը չի կարող գերազանցել երեքը, իսկ նախարարներինը՝ տասնութը։ Շատ հստակ է, օրենքով չենք կարող նոր պաշտոն ստեղծել»։
Հովհաննիսյանը պատասխանեց, որ նույն 147-րդ հոդվածը ասում է, որ կառավարության գործունեության կարգը սահմանվում է օրենքով։ Կառավարության գործունեության կարգի մեջ մտնում է նաեւ վարչապետի փոխարինման հարցը։ «Սահմանադրությունը չի ասում, որ վարչապետին փոխարինում է վարչապետի որոշած անձը, եւ դրա համար, օրենքով որպես կառավարության գործունեության կարգի մի մաս, նշում են որ վարչապետին փոխարինում է փոխվարչապետներից մեկը, որին առանձնացնում են լիազորություններից ելնելով՝ որպես առաջին փոխվարչապետ»,- ասաց Հովհաննիսյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT