Արցախում զոհված զինվորը սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքից էր (լուսանկարներ)

Արցախում փետրվարի 7-ին զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացած 19-ամյա Հայկ Քալանթարյանը Տավուշի մարզի Նավուր գյուղի բնակիչ էր: Նա երեկ հրազենային վիրավորում է ստացել գլխի շրջանում տեղափոխվել հոսպիտալ, սակայն մի քանի ժամ անց մահացել է:

Հայկ Քալանթարյանը սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքից էր. բանակ էր զորակոչվել մեկ տարի առաջ: Այս մասին մեր զրույցում ասաց Նավուրի համայնքի ղեկավար Արամ Նիգոյանը: Նա ասաց, որ Հայկը մեկ քույր եւ մեկ եղբայր ուներ՝ իրենից փոքր: «Մեզ ասացին գլխից վիրավորվել է, հետո էլ լսեցիքն, որ մահացել է: Հայրն ու մայրը գյուղի գործերով էին զբաղվում, աշխատանք չունեն»,- ասաց համայնքի ղեկավարը:

Արցախի ՊՆ-ն այսօր տեղեկացրել էր, որ փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը:

Դեպքի առթիվ այսօր հաղորդագրություն տարածեց նաեւ ՀՀ քննչական կոմիտեն՝ նշելով, որ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Լուսանկարները՝ Հայկ Քալանթարյանի ֆեյսբուքյան էջից

Տպել
8166 դիտում

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին

Կորոնավիրուսից մահացած անձանց անունները հրապարակելու փաստով նյութեր են նախապատրաստվում

Շենգավիթի միջոցառման կազմակերպիչների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել. ԱԱԾ

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն արձագանքել է կորոնավիրուսից մահացածների անունները հրապարակելու փաստին

Դիլիջանի «Նալբանդի թալա» հանդամասում «UAZ»-ը շուռ է եկել. վարորդը մահացել է, տուժածը՝ հոսպիտալացվել

2020 թվականին ՔԿՀ-ներում գրանցվել է մահվան 3 դեպք․ դրանք կապ չունեն կորոնավիրուսի հետ․ Սրբուհի Գալյան

Ատամնաբուժարանների խախտումներին հատուկ ուշադրություն է դարձվում․ ԱԱՏՄ

«Արմավիր» ՔԿՀ-ի նախկին պաշտոնատար անձի՝ կաշառք ստանալու դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Հրաչյա Հակոբյանի մոտ կորոնավիրուս չի հաստատվել

72-ամյա քաղաքացին դադարեցրել է շուրջ 6 օր տեւած հացադուլը. դատախազությունից վերջապես արձագանքել են նրա խնդրին

ԱՄՆ-ում ոստիկանները մի քանի անգամ կրակել են Սպուտնիկի պրոդյուսերի վրա

Կարգի՛ հրավիրեք ձեր գործընկերոջը, եթե չեք կարողանում օգնել, մենք գիտենք լավ բժիշկների․ Պողոսյանը՝ ԲՀԿ-ականներին

Հակահամաճարակային անվտանգության ուղղությամբ իրականացվող միջոցառումներն առավել խստացվում են

Հրապարակվել են կորոնավիրուսից մահացածների անունները, մասնագետը անձնական տվյալների պաշտպանության խնդիր է տեսնում

ՀՔԾ-ն վարույթ է ընդունել ՀՖՖ նախկին նախագահին առնչվող նոր քրեական գործը

Հայաստանը նշված է կարմիր ազդանշանով՝ որպես ամենավտանգավոր եւ ռիսկային երկրներից մեկը համաճարակի առումով․ Նաիրա Զոհրաբյան

Մաթեմատիկական մեդալավորում, բժշկություն, արևելագիտություն․ նախագահը խրախուսել է ուսանողական մրցույթի հաղթողներին

Այսօր ոստիկանությունը համարժեք չէ տիրող հանցավորությանը․ Արմեն Խաչատրյան

Լարված իրավիճակ «Մեյմանդար» շուկայում. պարետի որոշմամբ՝ շուկան 24 ժամով փակվելու է, առեւտրականները թույլ չեն տալիս

Մտերիմներիցս մեկի մոտ կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել, անմիջապես հանձնել եմ թեստ. ԱԺ պատգամավոր