Երևան
12 °C
Վերջապես, առաջացած մի շարք խնդիրներից հետո, Երեւանի «Յանկի» փաբում այսօր տեղի ունեցավ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի ինքնակենսագրական «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգամնության շնորհանդեսը։

Գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանը շնորհանդեսի սկզբում իր խոսքում նշեց, որ թեպետ վստահ չի կարող ասել, այնուամենայնիվ ինքը կարծում է, որ գրքի շնորհանդեսի՝ Չարենցի տուն-թանգարանում եւ Նոյյան տապան գրախանութում չեղարկելը իսկապես ճնշումների հետեւանք էր՝ թեկուզ հենց մարդկանց անձնական ամբիցիաների բերումով։
Նահապետյանը խոսեց գիրքը թարգմանելու իր մոտիվացիայի մասին․
«Ես սա չեմ թարգմանել Սաակաշվիլու համար, ես սա չեմ թարգմանել, որովհետեւ Սաակաշվիլու անձի նկատմամբ մեծ զգացմունքներ ունեմ։ Սա թարգմանել եմ, որովհետեւ այստեղ տեսել եմ մի տեքստ, որը պիտանի է մտածելու ու քննադատելու համար։ Ես այստեղ տեսել եմ պետության կառուցման մի պատմություն, որը ներկայացված է Սաակաշվիլու տեսանկյունից։ Կա նաեւ հակադիր տեսանկյուն, որտեղ ասում են, որ այստեղ ամեն բան սուտ է։ Եվ ես կարծում եմ, որ դա քննարկելու անհրաժեշտություն կա։ Այն փաստը, որ Վրաստանը մեր աչքի առջեւ փոփոխությունների է ենթարկվել, մեզ պիտի ստիպի մտածել այդ փոփոխությունների խթանման մասին։ Սա է իմ մոտիվացիան, որ ես ուզել եմ՝ գիրքը թարգմանվի»,-ասաց Նահապետյանը։

Գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանը
Գրքի մասին տարբեր հարթակներում ամենատարբեր կարծիքներ հնչեցին՝ Սաակաշվիլին հակահայ գործիչ է, չի կարելի նման քաղաքական կերպարի գիրքը թարգմանել հայերեն, այն էլ՝ շնորհանդես անել ու վաճառել, անարգանքի սյունին պիտի գամել մարդկանց, ովքեր կվաճառեն գիրքը եւ այլն։ Նահապետյանն այս ամենին արձագանքեց մեկ նախադասությամբ․ ինքն իրեն հաջողված կզգա, եթե քննարկումներ լինեն գրքի բովանդակության շուրջ, այլ ոչ թե Սաակաշվիլու անձի։
«Յանկի» փաբի հիմնադիր Մանուկ Սուքիասյանը նշեց, որ ինքը խրախուսում է ցանկացած նման գաղափար։ Մեր հարցին, թե Սուքիասյանն ինչպե՞ս կմեկնաբանի ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի այն հայտարարությունը, որտեղ վերջինս ասում է, թե անարգանքի սյունին կգամի այն հաստատության ղեկավարին, որտեղ կտեսնի նման գիրք, արդյոք իրենք չե՞ն վախենում ճնշումներից, փաբի հիմնադիրը պատասխանեց․

Փաբի հիմնադիր Մանուկ Սուքիասյանը
«Ովքեր նման հայտարարություններ են անում, թույլ տվեք ասել, կոնֆորմիստներ են։ Անարգանքի սյունին գամելու շատ այլ մարդիկ կան»։
Մանուկ Սուքիասյանն ասաց, որ որեւէ ճնշում չի կարող ազդել իր որոշման վրա, եւ որ ինքն այս միջոցառումը մեծ հարգանքով է անցկացնում այստեղ։
Շնորհանդեսին ներկա էր նաեւ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։ Նա ասաց, որ ինքը ցանկացած հարթակում պատրաստ է աջակցել նման նախաձեռնություններին, որովհետեւ, անկախ նրանից, թե ինչ գիրք է, Հայաստանում չպիտի լինի գրաքննություն։
Միջոցառումը բազմամարդ էր, մթնոլորտը՝ ջերմ։ Գիրքը շուտով կլինի գրախանութներում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT