Երևան
12 °C
ՀՀ ոստիկանապետի եղբայրը՝ Կարեն Գասպարյանը, որը բարձր պաշտոն է զբաղեցնում Տրանսպորտի նախարարությունում, մեր զրույցում հերքեց այն տեղեկությունը, թե ինքը այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ:
Կարեն Գասպարյանի՝ «Նուբարաշենի» բանտ այցելելու մասին տեղեկացրել էր փաստաբան Լուսինե Սահակյանը՝ այդ մասին գրառում կատարելով ֆեյսբուքյան իր էջում: «Հետաքրքիր է, թե ի՞նչ գործ կարող է ունենալ հանցավոր համագործակցության ղեկավար Վահագն Աբգարյանի մտերիմ, նույն ինքը ոստիկանապետ Վովա Գասպարյանի եղբայր` Կարեն Գասպարյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում».-գերլ էր նա: Ստորեւ ներկայացնում ենք ոստիկանապետի եղբոր հետ մեր զրույցը:
- Պարոն Գասպարյան, ձեզ մի քանի օր առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում են տեսել, եթե գաղտնիք չի կարո՞ղ եք ասել՝ ո՞ւմ եք տեսակցել:
- «Նուբարաշենի» քրեակատարողական հիմնարկությունում համ տեսախցիկներ կան, համ փաստացի մուտքը արձանագրվում ա անձնագրերով: Եթե տեսնող եղել ա, թող մի հատ նկար կամ ինչ-որ մի բան բերեն ցույց տան, որ ես եղել եմ այնտեղ, կամ այցելել եմ ինչ-որ մեկին կապ չունի, թե ում: Դա հերյուրանք ա, դա սուտ ա, դա իրականությանը չի կարա համապատասխանի: Ես բնավորություն չունեմ գնալու գաղութներ, կամ բերդեր ու ինչ-որ մի տեղ:
- Ասում են՝ տեսկացել եք քրեական հեղինակություն համարվող Ալավերդցի Վահագնին:
- Դա սուտ ա, դա սուտ ա, ոտից գլուխ սուտ ա: Եթե կա տենց բան, որ ես եղել եմ «Նուբարաշենի» մոտակայքում նույնիսկ, թող փաստեն, էն ժամանակ ես կպատասխանեմ: Չկա տենց բան, դա հերյուրանք է:
-Պարոն Գասպարյան, ճի՞շտ է, որ դուք մտերիմ հարաբերությունների մեջ եք Վահագն Աբգարյանի հետ:
- Եկեք մի ստից մյուսը չանցնենք: Կներեք, շնորհակալ եմ հարցի համար, ինձ թվում է, դուք արդեն բավարավեցիք իմ պատասխանից, եթե կան փաստեր ես պատրաստ եմ պատասխան տալու:
- Պարոն Գասպարյան...
- Ցտեսություն, ձեզ, ցտեսություն ձեզ:
Կարեն Գասպարյանը ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում տրանսպորտի վարչության պետն է: Իսկ Վահագն Աբգարյանը մեղադրվում է հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, Ռոմիկ Մոսինյանի սպանությունը նախապատրաստելու մեջ:
Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 8-ի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT