Եթե ռեյտինգային ընտրակարգը չլիներ, Մանե Թանդիլյանն ԱԺ-ում չէր լինի․ Շարմազանով (տեսանյութ)

«Մեր նպատակն է եղել, կազմակերպել այնպիսի համամասնական կարգով ընտրություններ, որի արդյունքները ոչ իշխանության, ոչ ընդդիմության, ոչ դիտորդների, ոչ էլ հասարակության համար խնդրահարույց չեն լինի: Եւ մի բան կարող ենք փաստել, որ այս Ընտրական օրենսգիրքը, որը եղել է նաեւ համամասնական ռեյտինգային համակարգով, խնդրահարույց չի եղել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Հարցին, թե գործարարները գումար բաժանելով ձայներ են ապահովում, եթե ընտրակաշառք չբաժանվեր արդյո՞ք ինքը՝ Շարմազանովը, կանցներ ռեյտինգային ընտրակարգով, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ չէի անցնի»։

Հարցին՝ ո՞վ պետք է ձայն տար իրեն, Շարմազանովը պատասխանեց. «Լոռու մարզի բնակիչները, Ալավերդու բնակիչները կտային»։

Լրագրողները նշեցին, որ իրենք նախապատվությունը կտային Կարեն Կարապետյանին, ինչին ի պատասխան Էդուարդ Շարմազանովը ասաց, որ իրեն էլ կընտրեին, Կարեն Կարապետյանին էլ կընտրեին, Վահրամ Բաղդասարյանին էլ կընտրեին եւ հավելեց, որ Ալավերդի քաղաքից, որտեղից ինքն է, ՀՀԿ-ն 65 տոկոս ձայն է հավաքել։ Նա նաեւ նշեց, որ եթե ռեյտինգային ընտրակարգը չլիներ, Մանե Թանդիլյանն էլ ԱԺ-ում չէր լինի։ 

Լրագրողները նշեցին, որ Արայիկ Գրիգորյանի ձայների շնորհիվ մի շարք մարդիկ դարձան ԱԺ պատգամավոր, իսկ օրինակ՝ Կորյուն Նահապետյանը մի քանի հարյուր ձայն է հավաքել, Արտակ Սարգսյանն էլ, որը ռեյտինգայինով է պատգամավոր դարձել, ինչպես ցույց տվեց ՍԱՍ-ի աղմկահարույց ձայնագրությունը, թե ինչպես է ընտրվել։ Շարմազանովը պատասխանեց, որ ձայնագրությունով հանդերձ Արաբկիրի բնակիչները ձայն են տվել Արտակ Սարգսյանին։

Չի կարելի մեր ժողովրդին վիրավորել, այսպես պատասխանեց Շարմազանովը կաշառք տալու հետ կապված դիտարկմանը։

Խոսելով Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին՝ Շարմազանովը նշեց, որ ոչ մի օրենք դոգմատիկ չէ, մինչդեռ լսումները ցույց տվեցին, որ իշխանությունները հնարավորություն ունեն շատ քայլեր անել, որոնք կհանգեցնեն տնտեսական աճին։

«Մեր խնդիրը պետք է լինի ոչ թե արհեստական գնանկումը, այլ գնաճից ավելի մեծ տնտեսական աճ ապահովելը»,- նշեց նա։

Շարմազանովը ասաց նաեւ, որ լսումներին արդեն իսկ երկու դրական առաջարկ է արվել՝ գյուղական տնտեսությունների սուբսիդավորում եւ տրանսպորտային դրույքաչափերի նվազում։                                                                                                         

                                                                                                         Նիկոլայ Ավետիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6564 դիտում

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա