Երևան
12 °C
Չի բացառվում, որ հայ պատանի մարմնամարզիկը մասնակցի այս տարի մայիսին Բաքվում կայանալիք 2018 թ. պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, 2017 թվականը ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Բաքվում անցկացվող մրցաշարերը լուրջ խնդիր են հայ մարզիկների համար, եւ մարմնամարզության վարկանիշային մրցաշարը միակը չէ, որը մարզիկները հասկանալի պատճառներով գուցե ստիպված լինեն բաց թողնել: Սեպտեմբերին այնտեղ է կայանալու ձյուդոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը, որ վարկանիշային է 2020 թ. օլիմպիական խաղերի համար:
- Վերջնական որոշում դեռ չկա: Դա բավական մեծ խնդիր է, քննարկում ենք միջազգային ֆեդերացիաների հետ: Գիտեք՝ երբեք չենք խուսափել Բաքու գնալուց, ինքս 2 անգամ եղել եմ: Միջազգային ֆեդերացիաների հետ քննարկումից հետո նոր վերջնական պարզ կլինի կմասնակցենք, թե՝ ոչ: Սա 2 մարզաձեւին էլ վերաբերում է, բայց առաջին հերթին մարմնամարզությանը: Ինչ վերաբերում է պատանեկան օլիմպիական խաղերում սպիտակ քարտով մասնակցելուն, բանակցություն է, իհարկե իդեալական կլիներ, որ չգնայինք ու սպիտակ քարտ ունենայինք, բայց քանի որ միջազգային ֆեդերացիայից պատասխան դեռ չունենք, ուստի գնալու հարցը փակ չէ:
- Առաջիկա ձմեռային օլիմպիական խաղերում 3 մարզիկ ունենք: Մասնակցության մասին եւ առհասարակ մեր երկրում ձմեռային մարզաձեւերի մասին ի՞նչ կասեք:
- Ցավոք սրտի, ձմեռային խաղերին մասնակցում ենք, կարեւորը մասնակցությունն է նշանաբանով: Միեւնույն ժամանակ պետք է նշեմ, որ կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ պատճառներն են, որ չունենք համապատասխան պայմաններ եւ մասնագետներ: Այս երկուսի համադրումը բերում է նրան, որ ուղղակի մասնակցում ենք: Բայց նաեւ պետք է նշեմ, որ, եթե նախկինում սպիտակ քարտի շնորհիվ էինք մասնակցում, հիմա մասնակցում ենք վարկանիշով: Այս տարի ՀԱՕԿ նախագահի կողմից մեծ ներդրում արվեց Ծաղկաձորի լեռնադահուկային նոր վազքուղիներ ստեղծելու համար, բայց դահուկային սպորտն առանձին է: Անցած տարիներին ունեինք 1-2 սահուղի, զբոսաշրջիկները, սպորտի սիրահարները մարզիկների հետ միեւնույն սահուղով էին սահում, այդպես, մեղմ ասած, չէր լինի: Այս տարի 6-ն ավելացրել ենք: Նաեւ առանձնացրել ենք «բուրանների» համար առանձին ուղի: Սա առաջին քայլն է: 2-րդը, որը ոչ պակաս կարեւոր է, մասնագետների ներգրավվածությունն է: Մենք չունենք մասնագետներ, որոնք կարող են մարզիկներ աճեցնել: Ինչ վերաբերում է դահուկային սպորտին: Շատերին թվում է, որ եթե Ծաղկաձոր ունենք, դահուկային սպորտը պետք է զարգանա, բայց իրականում լրիվ այլ պայմաններ են պետք: Պատճառը նաեւ բնակլիմայական պայմաններն են: Օրինակ՝ այս տարի ձյուն չկա՝ խնդիր է, դրա համար հաջորդ տարի կունենանք արհեստական ձյան 15 կայան: Նաեւ կստեղծվի նոր բուգելային համակարգ, կունենա 4300 մ:
- Աշոցքի հետ կապված զրույցներ կային, որ այնտեղ պետք է լինի բազա: Նաեւ կպարզաբանեք այն, որ դահուկորդները դժգոհ են իրենց տրված մարզահագուստից:
- Ճիշտ է, Աշոցքը համապատասխանում է, բայց մենք ունենք հենակետային մարզաձեւեր, որտեղ ենթակառուցվածքային խնդիրներ ունենք: Այդ պատճառով Ծաղկաձորում զարկ ենք տվել նոր բազա հիմնելուն, որը 30 մլրդ դրամի ներդրում է պահանջում: Կունենանք 17 մարզաձեւի համար նախատեսված մարզակառույց՝ լողավազանով, մենապայքարայինների համար առանձին կենտրոնով, խաղային մարզաձեւերի համար առանձին դահլիճներով, սպորտային եւ գեղարվեստական մարմնամարզության առանձին դահլիճ, ֆուտբոլային խաղադաշտ.... գիտահետազոտական կենտրոն կունենանք: Կենտրոնի ստեղծումից հետո շատ արագ արդյունքները կերեւան: Ինչ վերաբերում է դահուկորդների մարզահագուստներին, չեմ ուզում անդրադառնալ, որովհետեւ ավելի լուրջ հարցեր կան: Բայց վստահ եղեք, երբեւէ չի եղել, որ մեր մարզիկները տեխնիկական խնդիրներ ունենան:
- Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի հետ կապված ի՞նչ նորություն կա:
- Արթուր Ալեքսանյանի դպրոցի վերաբերյալ 2 տարբերակ է քննարկվում: Դպրոցը վերանորոգել ուղղակի վերանորոգել է դառնում: Մեր նպատակը ու Սերժ Սարգսյանի հանձնարարականը դա չէր, այն էր, որ Արթուր Ալեքսանյանին վայել դպրոց կառուցենք: Հետագայում ուշ, թե շուտ, չգրված օրենք կա, որ ամեն երկիր իր օլիմպիական չեմպիոնի անունով միջազգային մրցաշար է ունենում: Իսկ Գյումրիում միջազգային մրցաշար անցկացնելու համար պետք է նոր կենտրոն կառուցենք, որը մինիմում 400 նստատեղ կունենա, վերականգնողական կենտրոն եւ այլ: Այսօր նախագծային աշխատանքները վերջացել են:
- Լուրեր են պտտվում, որ ՀԱՕԿ-ի կողմից 2 ֆուտբոլային ակումբ է հիմնվելու:
- Անվիճելի փաստ է, որ սպորտը համախմբող, միավորող ամենաուժեղ ոլորտն է, եւ այստեղ շատ կարեւոր է բոլորիս ընդհանուր աշխատանքը, որպեսզի ունենանք մեր երազած սպորտը: Այսքանը ընդունեք որպես պատասխան:
- Ծանրամարտի վիճակը...
- Միջազգային ֆեդերացիայի բոլոր պահանջները պատշաճ ձեւով իրականացրել ենք. դա ժողովներն էին, մեր մարզիկների եռակի դոպինգ ստուգում անցնելն էր, 50 հազար ԱՄՆ դոլար տուգանքը վճարելն էր, վճարել է ոչ թե Օլիմպիական կոմիտեն, այլ Օլիմպիական կոմիտեի նախագահը: Նախնական տվյալներով՝ 6 ամիս է մեր որակազրկումը: Եվրոպայի առաջնությունը նախատեսված էր Ալբանիայում, բայց Ալբանիան նույնպես սանկցիայի է ենթարկված, եւ առաջնության անցկացման վայրը դեռ անհայտ է: Եթե վայրը անհայտ է, հնարավոր է՝ ժամկետներն էլ փոխվեն եւ կարողանանք մասնակցել: Բայց պատանեկան, երիտասարդական օլիմպիական խաղերին, աշխարհի, Եվրոպայի առաջնություններին կմասնակցենք: Հռիփսիմե Խուրշուդյանը մայիսին կվերականգնվի, եւ վստահ ենք, որ լավ արդյունքներ ցույց կտա:
- Հռիփսիմե Խուրշուդյան եւ Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանն օլիմպիական խաղերում բրոնզե մեդալների համար պետական պարգեւ են ստացել 10-ական մլն դրամ, բայց նրանց մեդալները դոպինգ օգտագործելու համար հետ են վերցվել, եւ փաստացի նրանք մեդալակիրներ չեն: Նման դեպքերի հետ կապված ՀՀ-ում իրավական ակտեր չկան: Այս մասին ի՞նչ կասեք:
- Այս հարցը, ես Ձեր տեղը լինեի, չէի տա: Ասեմ ավելի, նրանք մեր մեդալակիրներն են, նրանք մեր չեմպիոններն են: Որեւէ մեկը ո՛չ մարդկային, ո՛չ բարոյական, ո՛չ իրավական իրավունք չունի դա կասկածի տակ դնելու, մանավանդ մենք:
- Պետական միջոցներից է պարգեւը տրվել:
- Ես Ձեր հարցին պատասխանեցին:
- Հարկատուների վճարած հարկերից...
- Նորից եմ ասում՝ պատասխանեցի Ձեր հարցին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT