Ելք-ն առաջարկել է Ա. Բաբլոյանին՝ ԱԺ օրակարգից հանել գործադիրի ներկայացրած վիճելի օրինագիծը

ՀՀ ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերաբերյալ քննարկումների մասով: Այս մասին հայտնում են Ելք դաշինքի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրությունում նշված է․ ԱԺ պետական իրավական եւ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը երեկ՝ փետրվարի 05-ին, երկրորդ ընթերցումից առաջ քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը: Կառավարության ներկայացուցիչն առաջարկել է դատական սանկցիաների վերաբերյալ կարգավորումներ ներառել նախագծում, ինչպես նաեւ այն լրացնել երկու նոր օրենքների (ՀՀ քրեական դատավարության եւ վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություն կատարելու մասին) նախագծերով: Հանձնաժողովը հավանություն է տվել այս առաջարկությանը:

- Այսպիսով տեղի է ունեցել «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի կոպիտ խախտում՝ առաջարկությունների ներկայացման ժամկետների չպահպանման մասով։ Մասնավորապես, նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 21.12.2017թ.՝ արտահերթ նիստի կարգով: Նշանակում է՝ օրինագծում փոփոխություններ կատարելու վերաբերյալ գրավոր ձեւակերպված առաջարկություններ կարող էին ներկայացվել ոչ ուշ, քան մինչեւ հունվարի 08-ը։ Եվ անգամ եթե արձակուրդն ու հանգստյան օրերը հանենք, ստացվում է հունվարի 16-ը։

Նշված ժամկետից բացառություն է արվում միայն արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում ընդգրկված օրինագծի դեպքում, այն էլ երբ այդ օրակարգում ընդգրկված է օրինագծի թե՛ առաջին եւ թե՛ երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

Նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել արտահերթ նիստի կարգով՝ երկրորդ ընթերցմամբ ընդունվելու համար, որպիսի հանգամանքը պարտադիր է դարձնում նախագծերի քննարկման եւ ընդունման սովորական ընթացակարգի կիրառումը:

- Կանոնակարգի 69-րդ հոդվածի 1-ին մասի սահմանմամբ՝ օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ:

Նախագծի լրացում ներկայացված քրեական դատավարության եւ վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը հայտնվել են երկրորդ ընթերցումից առաջ եւ ընդունվելու դեպքում, ստացվելու է, որ այդ օրենքներն ընդունվել են միայն մեկ ընթերցմամբ:

- Նախագծում փաստաբաններին տուգանելու վերաբերյալ իրավակարգավորումը չունի հիմնավորում։

Վերոնշյալից հետեւում է, որ փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու մասին եւ հարակից դրույթները չէին կարող ներառվել Նախագծում, քանի որ կառավարությունը բաց է թողել երկշաբաթյա ժամկետում առաջարկ ներկայացնելու հնարավորությունը։

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ ԱԺ նախագահին առաջարկել եմ միջոցներ ձեռնարկել օրենքի խախտմամբ խորհրդարանի օրակարգ մտցված փոփոխություններով նախագիծն օրակարգից հանելու վերաբերյալ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2081 դիտում

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար