Երբ գեղեցկության մի մրցույթ վատ է անցկացվում, դա ազդում է բոլորի վրա. Մամիկոն Դանիելյան

«Միսս Հայաստան 2012»-ի կազմկոմիտեի նախագահ Մամիկոն Դանիելյանը (լուսանկարում) ակտիվորեն զբաղվում է ՀՀ-ում գեղեցկության նոր մրցույթի աշխատանքներով: Այս շրջանում քննարկումներ է ունենում դիզայներների, ռեժիսորների, սցենարիստների հետ: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ փորձում են ամեն ինչ անել, որպեսզի այն անցնի բարձր մակարդակով:

«Կփորձենք Հայաստանում առաջին անգամ ունենալ մրցույթ, որը կլինի պրոֆեսիոնալ: Բնագավառի հետ կապ ունեցող բոլոր առողջ ուժերը, բոլոր պրոֆեսիոնալները համախմբվել են: Հիմա այդ փուլում ենք, հանդիպում ենք, խոսում ենք՝ ով ինչ դեր կարող է կատարել, ով ինչով է զբաղվելու»,- ասաց նա:

Մրցույթը դեռ անվանում չունի: Այդ մասին հայտարարություն կարվի առաջիկա 1 ամսվա ընթացքում: Ինչպես սովորաբար լինում է, այս մրցույթի հիմնական փուլերն էլ կլինեն 3-ը՝ տարազի, լողազգեստի եւ երեկոյան զգեստի: Կարող են մասնակցել 17-ից 26-27 տարեկան աղջիկները՝ ՀՀ քաղաքացիներ, որոնք ունեն ամենաքիչը 168-170 սմ հասակ եւ մոտ են 90/60/90 չափորոշիչներ:

«Արդեն մասնակիցներ ունենք, որ եկել, գրանցվել են: Շատ չեն, բայց բնագավառի հետ կապ ունեցողներից իմացել, եկել, գրանցվել են»,- ասաց Դանիելյանը՝ հույս հայտնելով, որ հայտարարությունից հետո ավելի շատ դիմողներ կլինեն:

Նախապատրաստության շրջանակներում հանդիպումներ են լինում հնարավոր հովանավորների հետ: Ցանկանում են, որ մրցանակային ֆոնդը բարձր լինի: Ըստ Դանիելյանի՝ հավանական է, որ լինի մեքենայի կամ գումարի տեսքով: Կազմակերպիչների համար շատ կարեւոր է նաեւ, որ աղջիկների աշխատանքը միայն մրցույթով չսահմանափակվի: Նպատակ ունեն, որ մասնակիցները կարողանան ՀՀ-ն ներկայացնել միջազգային մրցույթներում, աշխատեն արտասահմանյան գործակալությունների համար:

«Շարունակություն է ունենալու: Աղջիկները 1 տարի մեզ հետ շարունակելու են աշխատել՝ մինչեւ մյուս մրցույթը: Արդեն պայմանավորվածություններ ունենք, որ դրսում տարբեր գործակալություններ գնան աշխատեն, մրցույթների մասնակցեն»,- ասաց Դանիելյանը:

Այս մրցույթը Մամիկոն Դանիելյանը կազմակերպում է «Միսս Հայաստան» գործակալությունից եւ դրա նախագահ Կարեն Արիստակեսյանից առանձին: Նշում է, որ նրա հետ շատ լավ հարաբերություններ ունի, սակայն իր մրցույթը կապ չունի այն մրցույթի հետ, որը Արիստակեսյանն է նախապատրաստում: Այս շրջանում «Միսս Արմենիա 2017»-ի ղեկավար Գոհար Հարությունյանը շարունակում է նախապատրաստվել իր մրցույթին: Ստացվում է, որ ՀՀ-ում գեղեցկության 3 մրցույթ է լինելու: Դանիելյանը ընդգծում է, որ անգամ եթե հոգու խորքում ուզում է, որ իր մրցույթը լավագույնը լինի, մեծ ցանկություն ունի, որ մյուսներն էլ լավ կազմակերպված լինեն, քանի որ մեկի թերություններն ազդում են բոլորի վրա: Եթե մարդիկ հիասթափվում են մրցույթներից մեկից, անվստահություն է առաջանում մյուս բոլոր նախաձեռնությունների նկատմամբ՝ անկախ նրանից, թե կազմակերպիչն ով է:

«Ուզում եմ, որ մյուս մրցույթներն էլ լավ անցնեն, որովհետեւ, երբ մեկը վատ է լինում, դա իմ եւ մյուսների վրա էլ է անդրադառնում: Մարդկանց ընդհանուր հավատը դեպի այդ մրցույթները կորում է: Հիմա ինչո՞ւ է իմ գործը դժվար, որովհետեւ ըստ հասարակության կարծիքի՝ նախկին մրցույթները վատ են անցել»,- ասաց նա:

Մամիկոն Դանիելյանի մրցույթը նախատեսված է մայիսի վերջին կամ հունիսի սկզբին: Կազմակերպիչները ցանկանում են, որ ժյուրիի կազմում լինեն արտասահմանցի 2-3 մասնագետներ, որոնք հեղինակություն ունեն մոդելինգի կամ գեղեցկության մրցույթի ոլորտում:

Տպել
7364 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից