Սամվել Կարապետյանի հայրը ապօրինի ավտոկայանատեղի է շահագործում (լուսանկարներ)

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի հայրը՝ Սարգիս Կարապետյանը, Երեւանում ապօրինի ավտոկայանտեղի է շահագործում: Երեւան քաղաքի Տերյան 69 հասցեում գտվող «Տաշիր» ընկերությանը պատկանող 5 հարկանի շինությանը հարող ճանապարհահատվածում օրենքի խախտմամբ ավտոկայանատեղի է ստեղծվել: Տարածքում տեղադրվել են տեղափոխվող երկաթե պատնեշ-ցուցանակներ: Տեղում կարմիր գծանշումներ էլ կան, որը նշանակում է, որ տվյալ տարածքում ավտոկայանատեղիի շահագործման իրավունքը պատկանում է Երեւանի քաղաքապետարանին: «Տաշիր» ըներությունը այսկերպ սահմանափակում է քաղաքացիների մուտքը իրեն պատկանող շենքի դիմացի կայանտեղի:

«Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ նաեւ, որ նշված տարածքում ավտոկայանատեղիի ծառայություն իրականացնելու վերաբերյալ Սամվել Կարապետյանի հայրը՝ Սարգիս Կարապետյանը, դիմել է Երեւանի քաղաքապետարան: Վերջինս ցանկացել է ստանալ նշված տարածքում 5 ավտոմեքենայի համար կայանատեղի շահագործելու թույլտվություն: Երեւանի ավագանին պատրաստվում է հավանության արժանացնել Կարապետյանի դիմումը որոշակի վերապահմամբ: Տարածքում ավտոկայանատեղիի իրավունք կտրամադրվի ոչ թե 5, այլ 4 ավտոմեքենայի համար: Մեքենաները պետք է կայանվեն փողոցին զուգահեռ՝ մեկ շարքով: Տերյան փողոցի այդ հատվածից 30 մետր տարածք է տրամադրվելու Կարապետյանի հորը: Մինչդեռ այսօր էլ, նախկինում էլ տվյալ տարածքում մեքենաները կայանվել են ոչ թե զուհագեռ փողոցին, այլ ուղղահայաց (թեք):

Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանը մեր զրույցում ասաց, որ Սարգիս Կարապետյանի կողմից քաղաքապետարան ներկայացված փաստաթղթերում խնդիրներ է հայտնաբերել:

«Մեզ տպագիր տրամադրված փաթեթում կային նաև Սարգիս Կարապետյանի անձնագրի պատճենը, լիազորագիր, որը առ ոչինչ էր, քանի որ ուղղակի «A4» ֆորմատի թղթի վրա հավաքած անձնագրերի տվյալներ էին, որ լիազորում է ոմն Լուսինե Քոչարյանի, որ քաղաքապետարանի հետ գործարքներում իր անունից հանդես գա: Փաստաթուղթն առ ոչինչ է, քանի որ վրան նոտարի կնիք չկա, իսկ նման փաստաթուղթը պետք է ունենա պարտադիր նոտարական վավերացում: Իրավական հանձնաժողովում տվյալ հարցի քննարկման ժամանակ, երբ ասացի, որ այս «փաստաթուղթը» իրավական ուժ չունի, ասացին, գուցե օրիգինալի վրա կա: Սա, իհարկե, անհավատալի է, դժվար թե կնիքը փակեին, նոր պատճենահանեին: Կար նաև վճարման կտրոն՝ 09.01.2018 թվականի, բայց արի ու տես, որ ճանապարհային ոստիկանությունը պաշտոնական եզրակացություն ուղարկել է տրանսպորտի վարչության պետ պրն. Նավասարդյանին 19.01.208 թվականին»,- ասաց Թեհմինա Վարդանյանը՝ նշելով, որ նախապես վճարվել է 500.000 դրամ գումար 5 ավտոկայանատեղիի համար, սակայն ՃՈ-ն թույլատրել է կազմակերպել միայն 4 կայանատեղի:

Նշենք, որ ճանապարհային ոստիկանությունը վերջին շրջանում հաճախ է հայտարարում, որ ապօրինի ավտոկայանատեղիներում տեղադրված երկաթյա վահանակները պետք է հեռացվեն, սակայն դեռեւս բավարարվում է միայն զգուշացմամբ: Հետարքրքիր է՝ ՃՈ-ն վարչական վարույթ կսկսի՞ Սամվել Կարապետյանի հոր կողմից կատարված խախտման վերաբերյալ, թե՞ ոչ:

Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 6-ի համարում:

Տպել
5936 դիտում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան