Նախկին ֆուտբոլիստը՝ «Դեպի Եվրատեսիլ»-ին իր մասնակցության ու նպատակների մասին

«Դեպի Եվրատեսիլ»-ի մասնակից Արման Մեսրոպյանի մեծ ցանկությունը մրցույթի ընթացքում լսարանի կողմից ընդունվելն է: Ելույթ է ունենալու «What You Hide» երգով (ի՞նչ ես թաքցնում): Armtimes.com-ի հետ զրույցում նա խոսեց սպասելիքների մասին: Դժվարացավ գնահատել իր հնարավորությունները, սակայն նշեց, որ, եթե կարողանա արժանանալ հանդիսատեսի սիրուն, իր համար արդեն հաղթանակ կլինի:

«Երգը կոչ է բոլորին չկորցնել իրենց սերը, քանի որ կյանքում դա է ամենակարեւորը: Նպատակս է հնարավորինս լավ ելույթ ունենալ ու սիրվել հանդիսատեսի կողմից. հենց հանդիսատեսին է պետք գրավել: Ինչ վերաբերում է շանսերիս, որոշողը ժողովուրդն է, հետեւաբար այդ թեմայով խոսելն անիմաստ է: Թող հաղթի լավագույնը: Ինքս ֆավորիտներ չունեմ, բայց ունեմ նախընտրելի մասնակից՝ Ամալյա Մարգարյանը: Նրա ստեղծագործությունը շատ եմ սիրում, ավելացրել եմ այն երգերի ցանկում, որոնք լսում եմ»,- ասաց նա:

Արմանը մրցույթների մեծ փորձ չունի: Անցած տարի մասնակցել է «Սլավյանսկի բազար»-ին: Մրցանակային տեղ չի զբաղեցրել, սակայն հասցրել է ընկերներ է  ձեռք բերել: Նրանից շատերը մասնակցում են իրենց երկրների եվրատեսիլյան նախընտրական փուլերին:

«Կարոտում եմ ընկերներիս: Հույս ունենք, որ կրկին կհանդիպենք արդեն «Եվրատեսիլ 2018»-ում»,- ասում է նա:

Երգը Արմանի կյանքում միակ հետաքրքրությունը չէ: Նա շատ սպորտային է: Նախկինում երկար տարիներ մարզվել է Երեւանի «Արարատում»: Տեսողության հետ կապված խնդրի պատճառով թողել է ֆուտբոլը: Հետագայում առողջական խնդիրները վերացել են, սակայն պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվելու համար արդեն ուշ է եղել: Այժմ զբաղվում է մի քանի այլ մարզաձեւերով:

«Սիրողական զբաղվում եմ թենիսով, վոլեյբոլով, ֆուտբոլով: Սերֆինգով զբաղվելու նպատակ ունեմ. ջուրն իմ տարերքն է: Դա նույնիսկ երազանք է: Իմ ամենասիրելի սպորտաձեւը ֆուտբոլն է: 7 տարի զբաղվել եմ ֆուտբոլով, կյանքի բերումով դարձել եմ երկրպագու: Աշխարհի ամենատիտղոսակիր ակումբի՝ Մադրիդի «Ռեալի» երկրպագու եմ: Հասցրել եմ պաշտոնական ֆան ակումբի անդամը դառնալ»,- ասում է նա:

Ամեն դեպքում այս պահին երգն ամենակարեւորն է նրա կյանքում: Այն Արմանի համար ավելին է, քան պարզապես հետաքրքրություն: Երգի շնորհիվ իր առջեւ նոր նպատակներ է դնում, նոր մարտահրավերներ հաղթահարում:

«Սիրում եմ լինել բեմում, հաղթահարել հույզերս, լարվածությունը, լինել լավը, լինել ավելի լավը, քան երեկ, պայքարել: Սիրում եմ ինձ փորձությունների ենթարկել»,- ասում է նա:

«Դեպի Եվրատեսիլ»-ը Հանրային հեռուստաընկերության եթերում կլինի փետրվարի 19-ից։ Կիսաեզրափակիչ 2 համերգները տեղի կունենան փետրվարի 19-ին եւ 22-ին, իսկ եզրափակիչը՝ փետրվարի 25-ին: Յուրաքանչյուր կիսաեզրափակչում կմրցի 10 մասնակից: Ձայների 50/50 հարաբերակցությամբ՝ հեռուստադիտողների եւ միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի քվեարկության արդյունքում, ամեն տասնյակից կընտրվեն այն 5 մասնակիցները, որոնք կանցնեն եզրափակիչ փուլ:

Նախագծի հաղթողը Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթում: Այն կկայանա մայիսին Պորտուգալիայի մայրաքաղաքում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3483 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ