Սերժ Սարգսյանը կարծում է, որ ՀԾԿՀ-ն ունի ձեռքբերումներ և հորդորել է Նազարյանին անել ավելին

Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամների հետ: Այս մասին նախագահի մամուլի ծառայությունից:

Հանդիպման սկզբում Սարգսյանը նշել է, որ այսպիսի կազմով հանձնաժողովի հետ առաջին անգամ անցկացվող խորհրդակցությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դառնում է ինքնավար մարմին, որի վերաբերյալ նոր օրենքն արդեն ընդունվել է, փոխվել են հանձնաժողովի կարգավիճակն ու դրա անդամներին ներկայացվող պահանջները: Սերժ Սարգսյանը խորհրդակցության մասնակիցներից հետաքրքրվել է, թե այս ընթացքում ինչ խնդիրներ են առաջացել, ինչպես են անդրադարձել փոփոխությունները հանձնաժողովի ընթացիկ գործունեության վրա, եւ ինչ պետք է արվի, որպեսզի հանրությանը մատուցվող ծառայությունների որակը էլ ավելի բարելավվի: 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ըստ ոլորտների ներկայացրել է վերջին տարիներին հանձնաժողովի կատարված աշխատանքները եւ անդրադարձել 2018թ. գործունեության հիմնական ուղղություններին: Ռոբերտ Նազարյանը, մասնավորապես, ներկայացրել է օրենսդրական դաշտի կատարելագործման, էլեկտրաէներգետիկական շուկայի աստիճանական ազատականացման եւ միջպետական առեւտրի խթանման, կարգավորման մեխանիզմների կատարելագործման, սակագնային քաղաքականության, ներդրումային ծրագրերի, սպառողների դիմումների քննարկման, Արցախի Հանրապետության հետ փոխգործակցության եւ միջազգային համագործակցության ուղղություններով 2016-2017թթ. ՀԾԿՀ-ի կատարած աշխատանքները:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ բացի օրենսդրական կարգավորումներով ամրագրված հանձնաժողովի, որպես ինքնավար մարմնի, սահմանադրաիրավական կարգավիճակից եւ հանձնաժողովի անդամների ընտրությանը ներկայացվող առավել մասնագիտացված պահանջներից, լրամշակվել են հանձնաժողովի անկախության բարձրացմանն ուղղված հաշվետվողականության եւ ֆինանսավորման վերաբերյալ կարգավորումները, սահմանվել են նաեւ սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված կարգավորումները: 

Էլեկտրաէներգետիկական շուկայի աստիճանական ազատականացման եւ միջպետական առեւտրի խթանման հետ կապված աշխատանքների վերաբերյալ նշվել է, որ հանձնաժողովը, ղեկավարվելով միջազգային առաջավոր փորձով, այդ թվում՝ ԵԱՏՄ միասնական էլեկտրաէներգետիկական շուկայի ստեղծմանն ուղղված կարգավորումներով, առանց օրենսդրական փոփոխությունների իրականացրել է մի շարք միջոցառումներ: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ այս ուղղությամբ բարեփոխումներն ուղեկցվել են օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությամբ պայմանավորված «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի վերանայմամբ:

Ռոբերտ Նազարյանը ներկայացրել է նաեւ էներգետիկայի, ջրային եւ էլեկտրոնային հաղորդակցության ոլորտներում կարգավորման մեխանիզմների կատարելագործման նպատակով իրականացված աշխատանքներն ու սակագնային քաղաքականությունը: 

Հանձնաժողովի նախագահը ՀԾԿՀ գործառույթներից առանձնացրել է էներգետիկայի բնագավառի կարգավորող ընկերությունների կողմից իրականացվող կարճաժամկետ եւ երկարաժամկետ ներդրումային ծրագրերի համաձայնեցման եւ ուսումնասիրության գործընթացը՝ այդ համատեքստում անդրադառնալով ներկայումս իրականացվող՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2016-2027թթ. եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2018-2020թթ. երկու խոշոր ներդրումային ծրագրերին:

Անդրադառնալով ՀԾԿՀ-ի 2018 թվականի գործունեության հիմնական ուղղություններին, որոնք ամփոփվել են Հանձնաժողովի գործունեության 2018 թվականի ծրագրում, հանձնաժողովի նախագահը նշել է, որ միջազգային առաջավոր փորձին համապատասխան, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկի առաջարկությունների հիման վրա, ծրագիրը քննարկվել է կարգավորվող անձանց եւ սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ եւ ներկայացված առաջարկությունների հիման վրա լրամշակվել ու հաստատվել է: Շուրջ 50 կետից բաղկացած հիշյալ ծրագիրը սահմանված կարգով ներկայացվել է նաեւ Ազգային ժողովի քննարկմանը եւ արժանացել հավանության:

Խորհրդակցության ավարտին ընդգծելով, որ Հայաստանի մասնակցությունը ինտեգրացիոն տարբեր գործընթացներին նոր թափ եւ նոր որակ է հաղորդում նաեւ հանրային ծառայությունների ոլորտի տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը՝ Սարգսյանը հանձնաժողովի առջեւ խնդիր է դրել համարժեք արձագանքել Հայաստանի տնտեսության զարգացմանն ու առաջընթացին միտված ծրագրերին: Նա հորդորել է չբավարարվել ձեռքբերվածով եւ շարունակել յուրացնել միջազգային լավագույն փորձը, մշտապես կատարելագործել եւ ժամանակակից պահանջներին ներդաշնակեցնել հանրային ծառայությունների ոլորտի կարգավորման գործիքներն ու մեխանիզմները:

Սերժ Սարգսյանն անհրաժեշտ է համարել հստակեցնել կարգավորվող ընկերությունների փոխհարաբերությունների իրավական դաշտը, բարձրացնել սպառողների շահերի պաշտպանության մակարդակը եւ նրանց անմիջական ներգրավումը կարգավորման գործընթացին:

Հանրապետության Նախագահը կարեւորել է նաեւ հանձնաժողովը իր հրապարակային եւ թափանցիկ գործունեության շնորհիվ հանրությանը լավագույնս ճանաչելի դարձնելը՝ ամրապնդելով վստահությունը կառույցի նկատմամբ:

Տպել
1827 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից