Չնայած ոստիկանների խոչընդոտներին Սեֆիլյանն ու Ավետիսյանը ողջագուրվեցին

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով քիչ առաջ դատարան բերվեց նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը:

Չնայած ուղեկցող ոստիկանների խոչընդոտներին, Ժիրայր Սեֆիլյանը մոտեցավ Ավետիսյանին եւ ողջագուրվեց: Նշենք, որ Սեֆիլյանն ու Ավետիսյանը դատարանում հանդիպեցին երկարատեւ դադարից հետո:

Վարուժան Ավետիսյանը, սակայն ամբիոնին չմոտեցավ, ի պատասխան դատավորի զգուշացման, նա ասաց. «Ես այստեղ դատարան չեմ տեսնում, դա ռեժիմի գործիք է, ես այստեղ եմ պաշտպանների միջնորդությամբ եւ պատրաստ եմ պատասխանել նրանց հարցերին»: Նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանն ասաց, որ իր պաշտպանյալը պատրաստ է ցուցմունք տալ, եւ եթե նա հրաժարվում է մոտենալ ամբիոնին, ապա դա իր իրավունքն է: «Իմ պաշտպանյալը սա որպես դատարան չի ճանաչում, դա իր դիրքորոշումն է, այդ դիրքորոշմամբ պայմանավորված՝ չի կարող սահմանափակվել Վարուժան Ավետիսյանի հարցաքննելու իրավունքը: Խոսում եք դատավարական կարգի մասին, անտեղի խոսել շատ պետք չէ, որովհետեւ դատավարական կարգը չի կարող հիմք հանդիսանալ անձանց իրավունքները սահմանափակելու համար»,- հայտարարեց Շուշանյանը:

Դատավորը, դիմելով Վարուժան Ավետիսյանին, ասաց, թե վերջինս իր վարքագծով հրաժարվում է հարցաքննությունից, հետեւաբար, դատարանը ստիպված է լինելու դատավարական միջոցներ կիրառել: «Ձեզ հրավիրել ենք այստեղ, որպեսզի զանգվածային անկարգության նախապատրաստման հետ կապված ձեզ հարցադրումներ տա: Ձեր հաղորդած տեղեկությունները կարող են կարեւոր նշանակություն ունենալ պաշտպանության կողմի համար, քանի որ, ըստ էության, նրանց միջնորդությամբ եք դուք դատարան հրավիրվել»,- դիմելով Ավետիսյանին՝ ասաց դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը՝ հավելելով, որ եթե նա չի մոտենալու ամբիոնին, ապա պետք է կանգնած ցուցմունք տա: Ի պատասխան Ավետիսյանը նշեց. «Ես արդեն ասացի, որ Հայաստանում դատարան չկա, դա ռեժիմի գործիքն է: Պատրաստ եմ պատասխանել պաշտպանների հարցերին՝ սակայն նստած»,- ասաց նա:

Նստած հարցերին պատասխանելու համար դատավորը կրկին նախազգուշացում հայտարարեց Ավետիսյանին, ապա ասաց, որ պարտավոր է դատավորին դիմել ոտնկայս: «Ես պարտավոր եմ լինել ՀՀ քաղաքացի, որպես ՀՀ քաղաքացի ես զինված ապստամբություն եմ իրականցրել ազգադավ եւ ոճրագործ ռեժիմի դեմ եւ առիթից օգտվելով՝ կոչ եմ անում ժողովրդին՝ նորից դիմել զինված ապստամբության եւ ազատագրվել գաղութային այս կախյալությունից եւ որպես ՀՀ քաղաքացի, ես լիիրավ կերպով իրականցում եմ իմ իրավունքը»,- հայտարարեց Ավետիսյանը: Դատարանը որոշեց Ավետիսյանին, այնուամենայնիվ, հեռացնել նիստերի դահլիճից: Դատարանի այս որոշումը դժգոհություն առաջացրեց պաշտպաններ Տիգրան Եգորյանի եւ Տիգրան Հայրապետյանի մոտ եւ նրանք առարկեցին դատարանի գործողությունների դեմ:

Նշենք, որ մինչ այդ դատարանում պաշտպանության կողմի հարցերին պատասխանել էր «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը: Նրանք դատարան էին բերվել պաշտպանական կողմի միջնորդությամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4865 դիտում

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ