Երևան
12 °C
Մեկ ամսից կլրանա 2008 թվականի Մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգական դեպքերի 10-րդ տարելիցը։ Երբեւէ այս դեպքերը կբացահայտվե՞ն ե ո՞վ էր կանգնած դրանց հետեւում, մեր հարցերին պատասխանել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
- Պարոն Իշխանյան, Մարտի 1-ի դեպքերը երբեւէ կբացահայտվե՞ն։
- Երբեք չսպասեք, որ այս բացահայտումներ կլինեն, որովհետեւ սա այն դեպքը չէր, որ դժվար բացահայտվող գործ լիներ։ Կարծում եմ, որ կրիմինալիստիկայի ամենատարրական գիտելիքներով զինված քննչական մարմինները շատ արագ կհայտնաբերեին ե՛ւ կրակողներին, ե՛ւ հրահանգ տվողներին եւ այլն։ Ամեն ինչ շատ կարճ ժամանակահատվածում կպարզվեր, դա իմ համոզմունքն է: Մեծ կարծիք չունեմ ՀՀ իրավապահ մարմինների մասնագիտական հմտությունների հետ կապված, բայց սա այն դեպքն էր, որ եթե նույնիսկ նրանց հմտությունները չբավարարեին, նրանք կարող էին հրավիրել միջազգային մասնագետների՝ գործը բացահայտելու համար։ Կարծում եմ, նույնիսկ իրենց հմտությունները կբավարարեին։ Ուստի, ի՞նչն է այստեղ պատճառը. երկու պատճառ գոյություն ունի, որոնք փողկապակցված են միմյանց հետ։ Առաջին ամենակարեւոր պատճառը, որ Հայաստանում ամբողջ դատաիրավական համակարգը անկախ չի գործում, նրանք գործում են ցուցումներով՝ գործադիր իշխանության, եւ երբեւէ որեւէ քննչական մարմին չի կարող առանց վերեւի ցուցումի՝ ոստիկանության, ուժային կառույցների, բանակի դեմ որեւէ գործ հարուցել, որովհետեւ բոլորը մի կաթսայի մեջ են, բոլորը ենթարկվում են գործադիր իշխանության ղեկավարին, միապետին կամ նախագահին։
- Այսինքն, Սերժ Սարգսյանի՞ն։
- Դե, հիմա ես ընդհանրապես եմ ասում, որովհետեւ դա միայն Սերժ Սարգսյանին չի վերաբերվում, դա վերաբերվում է 90-ական թվականներից սկսած բազմաթիվ անհայտ սպանություններին, բանակում կատարված հանցագործություններին եւ այլն։ Եվ մարտի 1-ն էլ այդ նույն տրամաբանության շարունակությունն է։ Երկրորդ պատճառը՝ ինչո՞ւ իրական հրահանգ չի տրվել բացահայտելու, ոչ թե հրապարակային ձեւական հրահանգ՝ միջազգային կառույցների եւ հանրության աչքին թոզ փչելու համար։ Որովհետեւ, եթե իրականում հետաքննություն լիներ, եւ ուժային կառույցներից որոշ մարդիկ պատժվեին, դա կնշանակեր, որ ապագայում այդ նույն ուժային կառույցները իշխանության հրահանգը չէին կատարի՝ ցույցերը ցրելու, մասնավորապես Էլեկտրիկ Երեւանի, Սասնա ծռերին աջակցող ցույցերի եւ այլն։ Այլեւս չէին կատարի, որովհետեւ ցանկացած հրահանգի կատարում հետո կարող է իրենց պատժել։ Իսկ ուժային կառույցները իշխանության հիմնական հենարանն են թե՛ ընտրությունների հետ կապված, թե՛ ընդհանրապես ցանկացած բողոքի ժամանակ լռեցնելու բողոքողներին ցանկացած մեթոդներով։ Նրանք կատարում են հրահանգ, իսկ հրահանգի համար նրանց եթե պատժեն, կնշանակի, որ հաջորդ անգամ նրանք հրահանգ չեն կատարի։
- Այս մարտի 1-ին բողոքի երթ է կազմակերպելու ՀԱԿ-ը, ինչ-որ փոփոխություն չի՞ տա սա։
- Բացարձակապես որեւէ փոփոխություն չի լինի, ցույցը կընթանա, կբողոքեն, բայց հանրային կարծիքը եւ հատկապես ցուցարարների կարծիքը իշխանության համար որեւէ նշանակություն չունի։ Եթե հանկարծ այդ ցույցը իսկապես շատ զանգվածներ ընդգրկի, ապա նույն ճակատագրին կարժանանա, առնվազն ինչ Սասնա ծռերին աջակցող ցույցը, եթե ոչ ասենք նույն Մարտի 1-ի կրկնությունը։ Եվ մի բան էլ ասեմ, որ շատ հաճախ կրկնվում է, թե Մարտի 1-ը կբացահայտվի իշխանափոխության դեպքում, նախ ես չեմ պատկերացնում՝ Հայաստանում ինչ ձեւով պետք է լինի իշխանափոխություն, եւ երկրորդն էլ՝ այն բոլոր ուժերը, որոնք հավակնում են իշխանափոխության, նրանք այս կամ այն ժամանակ եղել են իշխանության մեջ եւ նույնպես չեն բացահայտել այն բոլոր հանցագործությունները, որոնք իրենց ժամանակ կատարվել են։ Այնպես որ նույնիսկ իշխանափոխությամբ Մարտի 1-ի հանցագործությունները չեն բացահայտվի, որովհետեւ Հայաստանում չկա այն քաղաքական ուժը, որ հնարավոր իշխանության գալու դեպքում չհենվի իշխանության վրա։
- Փաստորեն, այս գործը այդպես էլ կմնա չբացահայտվա՞ծ։
- Այդպես էլ կմնա, այն քաղաքական ուժը, որը բողոքի ցույցով պահանջի Մարտի 1-ը բացահայտումը, համոզված եմ, որ եթե նրանք էլ գան իշխանության, նրանք էլ չեն բացահայտի այդ գործը։
Նիկոլայ Ավետիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT