Ինչպես կազդեն Հայաստանի վրա ԱՄՆ քայլերն ընդդեմ Ռուսաստանի. խմբագրական

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է այսպես կոչված «Կրեմլյան զեկույցը», որում ներառված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապ ունեցող պետական պաշտոնյաների ու օլիգարխների ցանկը: Փաստաթղթում ներառված է 210 անուն, որոնցից 114-ը բարձրաստիճան պաշտոնյա ու պետական ընկերության ղեկավարներ են եւ 96 օլիգարխ, հայտնում է «Բի-բի-սի»-ն: Զեկույցում նշվում է, որ ցանկում ներառվել են 1 միլիարդ դոլարից ավելի կարողություն ունեցող գործարարները: Այս զեկույցում ներառված անձանց նկատմամբ ուղղակի պատժամիջոցներ չեն կիրառվում, գոնե առայժմ: Ինչպես հայտնում է  Bloomberg-ը, չնայած ցանկում հայտնված անձինք չեն հայտնվում պատժիչ միջոցների տակ, ինչպիսին է հաշիվների սառեցումը կամ վիզաների արգելքը, նրանց ներառումը կարող է հետ կանգնեցնել ԱՄՆ-ում եւ Եվրոպայում գտնվող բանկերին եւ այլ կառույցներին նրանց հետ բիզնես վարելուց:

Առաջին հայացքից սա այնքան էլ չի առնչվում Հայաստանի հետ: Սակայն այդ ցանկում հայտնվել է, մասնավորապես, ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը, որը ներկայումս լայնորեն ներգրավվել է Հայաստանի տնտեսության մեջ: Նա մտադիր է իր «Տաշիր» խմբին պատկանող  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում շուրջ մեկ միլիարդ դոլարի ներդրումներ անել: Այդ գումարը նա պատրաստվում է ստանալ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից եւ Ասիական զարգացման բանկից: Եթե իրականանան այդ սպասումները, ապա նշված բանկերը կարող են խնդիրներ ունենալ Սամվել Կարապետյանի ընկերությանը վարկ տրամադրելու պատճառով: Այլ կերպ ասած, այդ վարկերը կարող են չտրամադրվել:

Ցանկում հայտնվել է նաեւ ռուսաստանցի հայտնի գործարար Օլեգ Դերիպասկան: Վերջինս նույնպես սերտորեն առնչվում է մեր տնտեսությանը: Նրան է պատկանում ռուսական «Ռուսալ» ընկերությունը, որի կազմում է նաեւ Երեւանի ալյումինի գործարանը՝ «Ռուսալ Արմենալը»: Այս ընկերությունը ներկայումս հաջողությամբ գործում է, արտադրում է Եվրոպայում մրցունակ արտադրանք, եւ «Կրեմլյան զեկույցը»  կարող է խնդիրներ առաջացնել նաեւ մեր «Ռուսալ Արմենալի» համար:

Առայժմ սրանք միայն կանխատեսումներ են: Թե ինչ կլինի իրականում, դժվար է ասել: Անցած տարվա մարտին ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնվեց մասնավորապես «Ռոսօբորոնէքսպորտ» ռուսական ընկերությունը, որը Հայաստանին, ինչպես նաեւ Ադրբեջանին ռուսական սպառազինություններ մատակարարող միակ ընկերությունն է: Սակայն պատժամիջոցների պայմաններում այդ ընկերությունը շարունակել է մատակարարումները, եւ հրապարակային որեւէ տեղեկատվություն այն մասին, որ այդ ընկերության հետ համագործակցող որեւէ ընկերություն կամ պետական գերատեսչություն խնդիրներ է ունեցել ԱՄՆ-ի իշխանությունների հետ, չկա:

Ինչեւէ, ոչ ԱՄՆ-ում, ոչ էլ Ռուսաստանում դեռ որեւէ հստակ գնահատական չկա, թե ինչ հետեւանքներ կունենան ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի կիրառած նոր քայլերը: Ու թե ինչպես մենք մեր «մաշկի վրա» կզգանք դրանց հետեւանքները, դեռ հայտնի չէ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5121 դիտում

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է