Երևան
12 °C
Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը երեկ ԳԱԱ-ում էր: Գիտությունների ազգային ակադեմիայում գիտնականների հետ հանդիպման ժամանակ, ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, քննարկել են արտագաղթի եւ սոցիալական խնդիրների վերաբերյալ հարցեր:
«Արմեն Սարգսյանը նշեց, որ Հայաստանը միաժամանակ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի հետ պայմանագրեր ունի կնքած, ինչը հնարավորություն է տալիս լայնացնել շուկան: Նա ասում է, քանի որ մեր երկիրը մեծ ռեսուրսներ չունի, մեր իշխանությունները պետք է գիտությանը մեծ ուշադրություն դարձնի: Այն միջոցները, որը տրամադրվում է գիտությանը, պարզ է, որ գիտությունը չի կարող զարգանալ: Նա ասաց, որ պետք է լավ աշխատենք, զարգանանք, որ արտագաղթ չլինի»,- ասաց Մարտիրոսյանը:
Հանդիպումն ինքնին տպավորիչ չի եղել, համենայն դեպս նման տպավորություն է ստեղծվում Մարտիրոսյանի պատմածից: ԳԱԱ-ի հանդիպումն աչքի ընկավ նրանով, որ Արմեն Սարգսյանը դասական իշխանավորի նման խաբեց եւ խոստումը չիրականացրեց: Արմեն Սարգսյանը նախօրեին լրագրողներին առաջարկեց՝ սպասել այնքան, մինչեւ ինքն ավարտի իր բոլոր նախատեսած հանդիպումները եւ միայն դրանից հետո լրագրողներին անսպառ հարցազրույց կտա: Նա խոստացավ լրագրողների աշխատանքը կարեւորել, եթե դառնա ՀՀ նախագահ: Արմեն Սարգսյանի ասածից դեռ 24 ժամ չէր անցել, երբ պարզ դարձավ, որ նա «Շանթ» հեռուստաընկերությանը բացառիկ հարցազրույց է տալիս, խոսում այն թեմաների մասին, որոնց հարցերը երկու օր շարունակ լրագրողները տալիս են նրան, բայց ստանում. «ժամանակ տվեք, հանդիպումներս վերջացնեմ» պատասխանը:
Ստացվում է, որ Արմեն Սարգսյանը սկսում է որդեգրել նույն քաղաքականությունը, ինչ անում էր իրեն նախորդող Սերժ Սարգսյանը:
ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը լրագրողների հարցին, թե ինչպե՞ս են անցնում հանդիպումները, նշեց՝ շատ լավ: Հարցին, թե՝ հնարավո՞ր է, որ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո որոշի չորս ամիս անց հրաժարական տալ, ինչպես արեց վարչապետի պաշտոնի դեպքում, Արմեն Սարգսյանը իր խոսքում նշեց, որ ընդմիշտ է գալիս Հայաստան, ոչ թե կարճ ժամանակով:
«Հայկական ժամանակ»-ի լրագրողի հարցին՝ թե կինը Daily mail-ի հետ զրույցում ասել է, որ իր երեխաներն իրենց համարում են բրիտանացիներ, ինչպե՞ս է պատկերացնում իր երեխաների այստեղ ընդմիշտ ապրելը, Արմեն Սարգսյանը նկատեց, որ կինը Daily mail-ին տված հարցազրույցում ոչ թե ասել է, որ իր տղաները իրենց բրիտանացի են համարում, այլ՝ Բրիտանիայում ապրելով՝ բրիտանացիներ են, բայց հպարտ հայեր են:
Լրագրողները նաեւ հարց ուղղեցին Ամուլսարի շահագործման հետ կապված: Սակայն Արմեն Սարգսյանը հերքեց բոլոր տեղեկությունները՝ նշելով, որ ինքը կապ չունի Ամուլսարի շահագործման հետ:
Նյութը տպագրվել է «ՀԺ»-ի հունվարի 31-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ
«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել
Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT