Երևան
12 °C
Արդեն անդրադարձել ենք ՌԴ Պետ Դումայում անցյալ շաբաթ կայացած կլոր սեղան-քննարկում «Ֆաշիզմի հերոսացման եւ նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի, օրենսդրական ասպեկտներ» թեմային։
Միջոցառմանը խոսվել է նաեւ ֆաշիզմի հերոսացման դեմ պայքարի ստորագրահավաքի մասին։ Հավաքվել է 200 000 ստորագրություն: Միջոցառման մասնակիցները մատնանշել են, որ դրանում կա նաեւ Երեւանում գտնվող Գարեգին Նժդեհի հուշարձանի հանման հատուկ պահանջ։
ՀՀԿ-ականները բացառում են Նժդեհի հուշարձանի ապամոնտաժումը։ Արդյո՞ք բարձր մակարդակով հարցին միջամտելու դեպքում հնարավոր է, որ իշխանությունը զիջման գնա. մեր հարցերին պատասխանել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
- Պարոն Սարգսյան, ՌԴ Պետ Դումայում անցյալ շաբաթ կայացել է կլոր սեղան-քննարկում «Ֆաշիզմի հերոսացման եւ նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի օրենսդրական ասպեկտներ» թեմայով, որի ընթացքում խոսվել է նաեւ ֆաշիզմի հերոսացման դեմ պայքարի ստորագրահավաքի մասին։ Արդեն հավաքվել է 200 000 ստորագրություն, այնտեղ կա նաեւ պահանջ Երեւանում Գարեգին Նժդեհի հուշարձանի հանման մասին, եթե Ռուսաստանից պարտադրեն հնարավոր է արդյո՞ք, որ ՀՀԿ-ն զիջման գնա։
- Չէ, կարծում եմ, ոչ մի զիջումների ոչ ոք չի գնալու, եւ Նժդեհի արձանը հանելու կամ ապամոնտաժելու վերաբերյալ խնդիր չի լինելու։
- Այսինքն, ոչ մի կերպ չի՞ կարող նման զիջում լինել։
- Կարծում եմ, որ ոչ։ Չգիտեմ էլ, թե որքանով է իրականությանը համապատասխանում այդ ստորագրահավաքը։
- Կազմակերպիչներից մեկը ՌԴ գործող իշխանական կուսակցության՝ «Единая Россия»-ի անդամ Սերգեյ Մարկովն է։
- Ես որքանով հիշում եմ, ժամանակին Եվրոպայում ֆաշիզմի եւ դրա դրսեւորումների վերաբերյալ մի գաղափար կար, կարծում եմ, այդ շրջանակներում միգուցե եղել է նաեւ Նժդեհի անունը, բայց չեմ կարծում, որ այդ 200 հազար ստորագրահավաքը հավաքվել է միայն Նժդեհի արձանը ապամոնտաժելու համար։ Չեմ կարծում, թե Ռուսաստանից որեւէ մեկը կարողանա Հայաստանին ստիպել, որպեսզի Նժդեհի արձանը ապամոնտաժվի։
- Այսինքն, եթե անգամ Ռուսաստանից բարձր մակարդակով ստիպեն, հնարավոր չէ՞։
- Ես չեմ կարծում, որ Ռուսաստանում որեւէ մեկը բարձր մակարդակով ինչ-որ մեկին Հայաստանում ստիպի, որպեսզի Նժդեհի արձանը ապամոնտաժվի։
- Իսկ ի՞նչ եք կարծում, սա ո՞վ է կազմակերպել։
- Չգիտեմ՝ ում ձեռքի գործն է, բայց նաեւ թեմա կար, որ սա Ադրբեջանի կողմից հրահրած գործընթաց է հայ-ռուսական հարաբերությունների վրա որոշակի ազդեցություն ունենալու համար։
- «Единая Россия» կուսակցությունը Ռուսաստանի իշխող կուսակցությունն է եւ նրա անդամն է այս քննարկմամբ զբաղվում, նա կարո՞ղ է կուսակցությունից առանձին որոշել։
- Նորմալ է, ինչ է եղել, թող լինի կուսակցության անդամ, թող լինի պաշտոնյա։ Չեմ պատկերացնում, որ ինչ-որ մեկը Ռուսաստանից կարող է մեզ ստիպել, որպեսզի Նժդեհի արձանը ապամոնտաժենք։ Որովհետեւ Նժդեհը մեզ համար պատմական ֆիգուր է, եւ ոչ մի ձեւով չի տեղավորվում իմ պատկերացման մեջ նման ճնշում Ռուսաստանի կողմից եւ Հայաստանի կողմից այդ ճնշման ազդեցության ներքո արձանի ապամոնտաժում։ Ես չեմ կարծում, որ նա իր բոլոր քայլերը համաձայնեցնում է ՌԴ բարձրագույն իշխանությունների հետ։ Ընդհանրապես, պետք է հաշվի առնենք, որ Ռուսաստանի էքսպերտային դաշտը ավելի ագրեսիվ ու բացասական մեկնաբանություններ է տալիս երեւույթներին, քան պետության բարձրագույն իշխանությունները։ Սրան պետք է հանգիստ վերաբերվել եւ շարժվել առաջ եւ որեւէ սպառնալիք, կարծում եմ, չի լինելու։
- Հնարավո՞ր է Հայաստանում ՀՀԿ-ից ինչ-որ մեկը կուսակցությունից առանձին որոշում կայացնի։
- Ես չգիտեմ, ես կուսակցական չեմ, բայց աշխարհի մի շարք երկրներում պրակտիկա կա, որ կուսակցության անդամները գործում են առանց կուսակցության համաձայնության։ Դրա վառ օրինակներից մեկը ԱՄՆ-ն է. հանրապետական կուսակցության անդամները ոչ միայն չեն ընդունում Թրամփի որոշումները, այլեւ ընդհանրապես բոյկոտում են Թրամփին։ Այնպես որ, կարծում եմ, սրան պետք է հանգիստ նայել։
Նիկոլայ Ավետիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT