Երևան
12 °C
Այսօր՝ հունվարի 29-ին, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի մասնաշենքում շահագործման հանձնվեց զինհաշմանդամների համար նախատեսված վերականգնողական կենտրոնը: Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի փոխանցմամբ՝ վերականգնողական կենտրոնը հագեցած է գերժամանակակից վերականգնողական սարքերով եւ տարածաշրջանում միակն է լինելու իր հնարավորություններով: Կենտրոնը բաղկացած է լինելու 4 հարկից: Առաջին հարկում տեղակայված են լինելու ջրային միջամտությունների համար նախատեսված ծառայությունները, լողավազանները եւ մարզասարքերը: Երկրորդ հարկում լինելու են մասնագետների սենյակները, ուսումնական կենտրոնները: 3-րդ եւ 4-րդ հարկերում հիվանդասենյակներն են՝ 37 անձի ստացիոնար բուժման համար նախատեսված: Սրան զուգահեռ կենտրոնում հնարավոր է միաժամանակ 30 հիվանդի ամբուլատոր բժշկական օգնություն ցուցաբերել:
«Կենտրոնը բացվեց համաժողովրդական շարժման արդյունքում: Տեղադրված սարքավորումներն ամենաանվտանգն են, որոնք կան ամբողջ աշխարհում: Այս կենտրոնը հնարավորություն է տալու, որ տղաները տիրապետեն ՏՏ ոլորտին, ձեռք բերեն համապատասխան գիտելիքներ եւ ավարտելուց հետո սկսեն աշխատել՝ 300 հազար դրամով: Գործելու է նաեւ մեկ պատուհանի սկզբունքով նրանց ծառայություններ մատուցելու ձեւաչափը, որով գործակալները նրանց բոլոր հարցերի պատասխանը տալու են»,- ասաց Արմեն Մուրադյանը:
«Հայկական ժամանակ»-ի լրագրողի հարցին, թե՝ պատերազմի մասնակիցներին այս բժշկական օգնությունը տրամադրվելու է վճարովի՞, թե՞ անվճար, Արմեն Մուրադյանը նշեց, որ բժշկական ծառայության այս տեսակն ամենաթանկն է ամբողջ աշխարհում:
«Դուք, եթե իմանանք, թե ինչքան են ծախսում մեր տղաները, երբ մեկնում են արտերկիր՝ դա հազարավոր դոլարների է հասնում՝ օրական: Մեզ համար կարեւոր է, որ ոչ միայն մատչելի լինի, այլ նաեւ ծայրահեղ կատարյալ լինի: Զինվորական հաշմանդամների համար մատչելի է լինելու, երբ գնացուցակները հրապարակվեն՝ Ձեզ կծանուցվեն»,- ասաց Մուրադյանը:
Հարցին, թե այս կենտրոնի շահագործմամբ արդյո՞ք կդադարեն պատերազմական գործողությունների հետեւանքով հենաշարժողական խնդիրներ ձեռքբերածները մեկնել արտերկիր՝ բուժման նպատակով, Արմեն Մուրադյանը պատասխանեց.
«Այն վնասվածքները, որով տղաները մեկնում էին արտերկիր՝ այսուհետ այդ խնդիրը լուծված է, որովհետեւ Հայաստանում գործում է կլինիկա, ինչն անում են արտերկրի լավագույն կլինիկաներում: Վիրահատության մասով հնարավոր է, որ դուրս գնան, բայց վերականգնողական ծառայության մասով ամեն ինչ լուծված է:
Մուրադյանը միաժամանակ տեղեկացրեց, որ մինչեւ այսօր 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակիցները, ովքեր ունեն համապատասխան բժշկական օգնության կարիք՝ այն ստացել են անվճար հիմունքներով: Այսօրվանից անվճար բժշկական օգնություն կտրվի միայն նրանց, ովքեր ունեն համապատասխան հիմքերը: Կենտրոնում աշխատող մասնագետները վերապատրաստվել են Ֆրանսիայում, ինչպես նաեւ Երեւանում համապատասխան դասընթացներ են անցկացրել ԱՄՆ-ից, Իտալիայից ժամանած մասնագետները:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ կարեւորեց այն հանգամանքը, որ բուժում ստացող տղաների համար կենտրոնում գործելու է մեկ պատուհանի սկզբունքով մատուցվող ծառայությունների կարգ: Այսինքն՝ զինհաշմանդամները կկարողանան իրենց փաստաթղթերի հարցով հենց կենտրոնում զբաղվել, անգամ հաշմանդամության կարգ հաստատող փաստաթղթի հարցերով:
«Հսկայական ծավալի շինարարական աշխատանք է կատարվել, կենտրոնը հագեցած է գերժամանակակից սարքավորումներով: Տղաները, ովքեր ունեն երկար բուժման անհրաժեշտություն, այստեղ կան կեցության պայմաններ: Շատ կարեւոր է, որ զինհաշմանդամները օր առաջ իրենց պիտանելիությունը զգան, մասնագիտություն ձեռք բերեն եւ իրենց վարձատրվող աշխատող զգան»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանց
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT