ՀՀԿ-ականներն արձագանքում են Նժդեհի արձանը հանելու համար ՌԴ-ում սկսված ստորագրահավաքին

Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայում անցյալ շաբաթ կայացել է կլոր սեղան-քննարկում «Ֆաշիզմի հերոսացման եւ նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի, օրենսդրական ասպեկտներ» թեմայով։

«Կլոր սեղան»-ի ընթացքում քաղաքագետ Սերգեյ Մարկովը, Դիոնիս Կապտարը եւ մյուսները շեշտել են, որ Հայաստանը այն երկրների թվում է, որտեղ այսօր, ըստ նրանց, կան ֆաշիզմի հանցակիցների արձաններ՝ չնայած որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է։ Միջոցառմանը խոսվել է նաեւ ֆաշիզմի հերոսացման դեմ պայքարի ստորագրահավաքի մասին։ Արդեն հավաքվել է 200 000 ստորագրություն։ Միջոցառման մասնակիցները մատնանշել են, որ դրանում կա նաեւ Երեւանում գտնվող Գարեգին Նժդեհի հուշարձանի հանման հատուկ պահանջ։

Ի՞նչ են պատրաստվում անել մեր իշխանությունները եւ արդյո՞ք սա ուղղված չէ ՀՀԿ-ի դեմ, մեր հարցերին պատասխանեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը։

- Պարոն Ավագյան, ՌԴ ՊետԴումայում անցյալ շաբաթ կայացել է կլոր սեղան-քննարկում «Ֆաշիզմի հերոսացման եւ նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի, օրենսդրական ասպեկտներ» թեմայով, եւ այնտեղ շեշտվել է, որ Հայաստանում կան ֆաշիզմի հանցակիցների արձաններ։ Եւ արդեն 200 հազար ստորագրություն է հավաքվել. միջոցառման մասնակիցները մատնանշել են Երեւանում Գարեգին Նժդեհի հուշարձանի հանման հատուկ պահանջ։ Ի՞նչ եք պատրաստվում հիմա անել։

- Դրա մասին ամենաբարձր մակարդակով կարծիքներ եղել են, մի քանի անգամ նաեւ խոսվել է մեր Ռուսաստանի գործընկերների հետ, համապատասխան դիրքորոշումներն արդեն ներկայացվել են, ավելացնելու բան չունեմ։

- Բայց սա անցած շաբաթվա քննարկում է եղել, եւ ստորագրահավաք է սկսվել։

- Հասկացա, բայց ավելացնելու բան չկա, որովհետեւ մեր դիրքորոշումը չի փոխվել, եւ այդ ստորագրահավաքից հաստատ կախված չի լինելու։

- Արդյո՞ք սա ՀՀԿ-ի դեմ ուղղված քայլ չէ։

- Չեմ կարծում, դա երեւի այս կամ այն խմբի ինչ-որ փոքր նախաձեռնություն է, որտեղ անհանգստանալու բան չկա՝ համենայնդեպս, մեզ համար։

- Այսինքն՝ Ռուսաստանի ՊետԴումայում այս հարցի քննարկումը փոքր բա՞ն է։

- Ես արդեն ասացի ձեզ, պատասխանս այդքանն էր։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին ՌԴ պաշտոնական «Զվեզդա» հեռուստաալիքն ընդհանրացրել էր՝ Նժդեհին, ֆաշիզմը եւ ՀՀԿ-ն։ Իսկ այս քննարկմանը մասնակցող Սերգեյ Մարկովը ՌԴ գործող իշխանական կուսակցության՝ «Единая Россия»-ի անդամ է։

                                                                                                      Նիկոլայ Ավետիսյան

Տպել
4904 դիտում

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել